From Wikipedia, the free encyclopedia
Գետային գորիլա կամ Արևմտյան գետային գորիլա (լատին․՝ Gorilla gorilla diehli), կաթնասունների դասին պատկանող արևմտյան գորիլայի (Gorilla gorilla) ենթատեսակ։
Գետային գորիլա | |
Գետային գորիլա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Պրիմատներ (Primates) |
Ընտանիք | Հոմինիդներ (Hominidae) |
Ցեղ | Գորիլա (Gorilla) |
Տեսակ | Արևմտյան գորիլա (G. gorilla) |
Ենթատեսակ | Գետային գորիլա (G. g. diehli) |
Միջազգային անվանում | |
Gorilla gorilla diehli Matschie, 1904 | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող |
Գետային գորիլաները տարածված են Կամերունի և Նիգերիայի սահմանի վրա։ Նախկինում տարածված են եղել նաև ԿԴՀ-ում։ Արևմտյան գետային գորիլաները ապրում են արևադարձային և մերձարևադարձային լայնատերև անտառներում։ Գորիլաների այս տեսակը ամենախոցելին է մյուս տեսակների համեմատությամբ։
Այն տարբերվում է սովորական պրիմատներից իր գանգի և ատամների կառուցվածքով։ Որպես առանձին ենթատեսակ նկարագրվել է 2000 թվականին։
Արևմտան գետային գորիլաների թվաքանակը կազմում է մոտ 280 առանձնյակ, որոնք կենտրոնացված են մոտավորոպես 11 վայրում։ Վերջին գենետիկական ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ այդ վայրերը կապված են առանձնին անհատների միգրացիայի հետ[1]։ Հարթավայրային գորիլլաների արեալից նրանց բաժանում է 250 կմ հեռավորություն։ Բնակատեղիների կորուստը և ինտենսիվ որսը նպաստել են այս ենթատեսակի թվաքանակի նվազեցմանը։ Գետային գորիլաների պահպանության ծրագիրը մշակվել է 2007 թվականին[2]։
Կամերունի ղեկավարությունը հենց այս նպատակով Նիգերիայի հետ սահմանին ստեղծել է ազգային պարկ, որտեղ ապրում են այս ենթատեսակի մոտ 115 առանձնյակ[3].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.