From Wikipedia, the free encyclopedia
«Արի ամուսնալուծվենք» (ռուս.՝ «Давай разведёмся»), 2019 թվականի ռուսական լիամետրաժ կատակերգական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Աննա Պարմասը (ռեժիսորական նորամուտ լիամետրաժ կինոյում[3][4]) «ՍՏՎ» կինոընկերությունում (Սանկտ Պետերբուրգ)[5]։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Աննա Պարմաս |
Պրոդյուսեր | Սերգեյ Սելյանով, Կոնստանտին Էռնստ և Նատալյա Դրոզդ |
Սցենարի հեղինակ | Աննա Պարմաս |
Դերակատարներ | Աննա Միխալկովա, Սվետլանա Կամինինա, Մաքսիմ Լագաշկին և Ֆյոդր Լավրով |
Երաժշտություն | Իգոր Վդովին |
Տևողություն | 92 րոպե |
Բյուջե | ₽ 38 000 000[1] |
Շահույթ | ₽ 107 081 886 (Ռուսաստան+ ԱՊՀ)[2] |
Տեղայնացնող | «Экспонента фильм» (Մոսկվա)[1][2] |
IMDb | ID 10484902 |
Ֆիլմը մասնակցել է Սոչիում կայացած «Կինոտավր» ռուսական XXX բաց կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին (2019 թվականի հունիսի 9-16-ը)[6][7][8]։
Ռուսաստանում լայն վարձույթ ֆիլմը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 21-ին[9][10] (տեղայնացնող՝ «Էքսպոնենտա ֆիլմ»[1][2][11])։
Ֆիլմի կարգախոս՝ «Անձնական կյանքի վերբեռնում»։
Հաջողակ գինեկոլոգ Մաշային, որն ընտանիքը պահելու համար օրերով անհետանում է երեք աշխատավայրերում, լքում է ամուսինը՝ Միշան, որը մասնագիտությամբ երկրաֆիզիկոս և վերջին վեց տարիներին զբաղվել է երեխաների դաստիարակությամբ և տնային տնտեսությամբ։ Նրա սովորական կյանքը հանկարծ սկսում է փլուզվել։ Մարիան մենակ է մնում իր մանկահասակ որդու ու դստեր և քոթեջային գյուղում գտնվող տան համար չվճարված հիփոթեքային վարկի հետ։ Դժվարություններն իրենց երկար սպասեցնել չեն տալիս։ Առաջին առավոտյան Մաշան պետք է ժամանակ ունենա շատ հրատապ գործեր կատարելու համար՝ արագորեն հավաքել և երեխաներին տանել մանկապարտեզ, մաքրել տունը, կերակուր պատրաստել, պատրաստվել աշխատանքի մեկնելու և միևնույն ժամանակ չուշանալ։ Մաշային օգնության է հասնում նրա մայրը։
Մաշան արդեն երեսուն տարեկան է։ Բայց նա ուժեղ կին է և չի պատրաստվում այդքան հեշտությամբ հանձնվել։ Նա որոշում է ամեն գնով վերադարձնել իր սիրելի ամուսնուն և իր երջանկության համար պայքար է սկսում երիտասարդ մրցակցի՝ ֆիթնեսի մարզիչ Օքսանայի հետ, որը քսան տարեկանից մի փոքր ավելի է։ Այս անհավասար պայքարում Մարիան հույսը դնում է իր կյանքի հարուստ փորձի և երկու երեխաների վրա։ Իր նպատակին հասնելու համար նա դիմում է ամեն քայլի, նույնիսկ սիմպաթիկ մոգության օգտագործման. բախտագուշակի խորհրդով վառելով հմայախոսված հագուստը (իր և ամուսնու) աղբամանի մեջ, Մաշան պատահաբար հրդեհ է առաջացնում, ինչը գրավում է տեղամասային տեսուչ Ֆեդյայի ուշադրությունը, որն անմիջապես նրան է ներկայացնում իր անօրինական գործողությունների տեսագրությունը և զգուշացնում որ նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել դիտավորյալ հրկիզման համար։ Այս ամենը, ըստ երևույթին, հանգեցնում է նրան, որ Ամուսնացած Ֆեդյան, իր համար անհասկանալի ձևով, «սիրահարվում է» Մաշային և փակում գործը։ Միշան, կատարելով ջրհորի համար ջուր գտնելու պատվերը, գտնում է գանձ, վճարում է Մաշայի վարկերը և բացում մասնավոր ծերանոց։ Լինելով հանգիստ մտավորական՝ նա իրեն ցույց է տալիս լավագույն կողմից. տսաստում է երիտասարդ սիրուհուն՝ արգելելով նրա ձեռքերին ազատություն տալ և խնամելով նրա անօգնական տատին։
Ընտանիքի համար հուսահատ պայքարի գործընթացում Մաշայի աշխարհայացքը նկատելիորեն փոխվում է։ Մաշան աստիճանաբար հասնում է պարզ ճշմարտության գիտակցմանը. անցյալը հնարավոր չէ վերադարձնել, բայց ամենևին էլ պարտադիր չէ դասական ընտանիքի տեսլական ստեղծել սոսկ այն պատճառով, որ դա ընդունված է[4][11][12]։
Դերասան | Դեր |
---|---|
Աննա Միխալկովա | բժիշկ-գինեկոլոգ | Մարիա (Մաշա) Էդուարդովնա Ելիսեևա,
Անտոն Ֆիլիպենկո | Միխայիլ (Միա) Ելիսեև, երկրաֆիզիկոս, Մաշայի ամուսինը |
Սվետլանա Կամինինա | Լենա, բժիշկ-գինեկոլոգ, Մաշայի ընկերուհին |
Մաքսիմ Լագաշկին | Սանյոկ, գործարար, երկրաֆիզիկոս, Միշայի ընկերը |
Ֆեոդոր Լավրով | Ֆեոդոր, տեղամասային տեսուչ |
Աննա Ռիցարևա | Օքսանա, ֆիթնեսի մարզիչ, Միշայի սիրուհին |
Նադեժդա Մարկինա | Մաշայի մայրը, Միշայի զոքանչը, Անյայի և Վանյայի տատը |
Սերգեյ Ռոստ | Իգոր Ալեքսանդրովիչ Պետրով, հողամասի տեր |
Դարյա Ռումյանցևա | Սվետա, Սանկայի կինը |
Մայա Սկորոդումովա | Անյա, Մաշա և Միշա Ելիսեևների դուստրը |
Մատվեյ Բուրմիստրով | Վանյա, Մաշա և Միշա Ելիսեևների որդին |
Լյուդմիլա Կնյազևա | Լյուդմիլա Նիկոլաևնա, Օքսանայի տատը |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.