From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Ռեքհեմ (անգլ.՝ Arthur Rackham, սեպտեմբերի 19, 1867[1][2][3][…], Լյուիշեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 6, 1939[1][2][3][…], Limpsfield, Tandridge, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի նկարազարդող, որ նկարազարդել է անգլերեն գրեթե ամբողջ դասական մանկական գրականությունը («Քամին ուռիների մեջ», «Ալիսը Հրաշքների աշխարհում», «Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում»), ինչպես նաև Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազը» և Ռ. Վագների որոշ օպերաներ: Վիկտորիանական հեքիաթային նկարչության ներկայացուցիչ է: Նա բազմիցս արժանացել է ոսկե մեդալների համաշխարհային ցուցահանդեսներում: 1914 թվականին Լուվրում տեղի է ունեցել Ռեքհեմի անհատական ցուցահանդեսը:
Արթուր Ռեքհեմ անգլ.՝ Arthur Rackham | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուիշեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 6, 1939[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Limpsfield, Tandridge, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոն Սիթիի դպրոց և City and Guilds of London Art School? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, թարգմանիչ և գծանկարիչ |
Ոճ | fairy painting?[5] |
Թեմաներ | Պատկերազարդում |
Ուշագրավ աշխատանքներ | Gulliver's Travels?, Bird Watching?, Mother Goose?, The Land of Enchantment? և A Midsummer-Night's Dream? |
Ամուսին | Edyth Starkie?[6] |
ստորագրություն | |
Arthur Rackham Վիքիպահեստում |
Ռեքհեմը առաջին հերթին փայլուն նկարիչ էր՝ նախապատվությունը տալով ոլորուն գալարվող գծերին՝ միահյուսված ճյուղերի, փրփրող ալիքների և մարդանման ծառերի տեսքով[7]: Նրա աշխարհը բնակեցված է տարօրինակ արարածներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերը և փերիները, ընդ որում որոշների մոտ նկատելի է դիմանկարային նմանություն հեղինակի հետ[7]: Գույները մեղմված են և խաղում են ստորադաս դեր:
Մոդեռն ոճի ներկայացուցիչ Ռեքհեմը ընդունում էր այնպիսի նկարազարդողների ազդեցությունը, ինչպիսիք են Ջորջ Քրուքշենքը և Օբրի Բերդսլին[7]: Իր հերթին, նրա ազդեցությունը զգացվում է Այդա Ռենթուլ-Աութուեյթի նկարազարդումներում, Դիսնեյի առաջին անիմացիոն ֆիլմերում[7], Թիմ Բարթոնի ֆիլմերում (որը որպես իր լոնդոնյան գրասենյակ ընտրել է Ռեքհեմի նախկին բնակարանը) և Գիլյերմո դել Տորոյի ֆիլմերում (որը ասել է, որ ոգեշնչվել է Ռեքհեմի նկարներից «Ֆավնի լաբիրինթոսը» ստեղծելիս):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.