From Wikipedia, the free encyclopedia
Արեգակի զանգված (անգլ.՝ solar mass) (M☉), աստղագիտության մեջ ընդունված զանգվածի միավոր, որը մոտավորապես հավասար է ×1030 կգ։ Հաճախ օգտագործվում է այլ 2աստղերի, ինչպես նաև աստղակույտերի, միգամածությունների, գալակտիկաների ու սև խոռոչների զանգվածներն արտահայտելու համար։ Մոտավորապես հավասար է արեգակի զանգվածին, որը կազմում է երկու նոնիլիոն (կարճ սանդղակով) կամ երկու կվինտիլիոն (երկար սանդղակով) կիլոգրամ։
Արեգակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի մոտավորապես 000 անգամ բազմապատիկը կամ 333 անգամ 1047Յուպիտերի զանգվածի բազմապատիկը։
Գրավիտացիոն հաստատունի արժեքն առաջին անգամ դուրս է բերվել 1798 թվականին Հենրի Կավենդիշի կատարած հաշվարկներից՝ պտտման հավասարակշռությամբ[1]։ Նրա ստացած արժեքն այժմյան արժեքից տարբերվում է միայն 1% -ով, բայց այդքան էլ ճշգրիտ չէր[2]։ Արեգակի ցերեկային պարալաքսը ճշգրիտ հաշվարկվել էր 1761 և 1769 թվականներին Վեներայի տարանցումների ժամանակ[3]՝ կազմելով (9 9″արքվայրկյան, համեմատած մերօրյա 148″ արժեքի հետ)։ Ցերեկային պարալաքսի արժեքից ելնելով կարելի է որոշել արեգակի հեռավորությունը Երկրից 8.794[4][5]։
Արեգակի զանգվածի առաջին հայտնի հաշվարկը կատարել է Իսահակ Նյուտոնը[6]։ Իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» (1687) աշխատության մեջ նա ներկայացրել էր, որ Երկրի զանգվածի հարաբերությունն արեգակին հավասար է մոտավորապես 1⁄28700։ Հետագայում նա պարզել է, որ իր ստացած արժեքը հիմնված է արեգակի պարալաքսի սխալ արժեքի վրա, որն ինքն օգտագործել էր արեգակի հեռավորությունը չափելու համար։ «Սկզբունքներ»-ի երրորդ հրատարակության մեջ նա ուղղել է իր հաշվարկած հարաբերությունը՝ դարձնելով այն 1⁄169282։ Արեգակնային պարալաքսի ներկայիս արժեքն ավելի փոքր է, և հանգեցնում է գնահատված զանգվածի 1⁄332946 հարաբերակցության[7]։
Որպես չափման միավոր արեգակի զանգվածը կիրառվել է նախքան աստղագիտական միավորի ու գրավիտացիոն հաստատունի ճշգրիտ հաշվարկումը։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ արեգակնային համակարգի մեկ այլ մոլորակի հարաբերական զանգվածը կամ երկու կրկնակի աստղերի համակցված զանգվածը կարելի է հաշվել արեգակի զանգվածի միավորներով՝ ելնելով հենց ուղեծրային շառավղից և մոլորակի կամ աստղերի սիդերիկ պարբերությունից, օգտագործելով Կեպլերի երրորդ օրենքը։
Արեգակի զանգվածն ուղղակիորեն հնարավոր չէ չափել, դրա փոխարեն այն հաշվարկվում է այլ չափելի գործոններից՝ օգտագործելով կենտրոնական զանգվածի շուրջ պտտվող փոքր մարմնի սիդերիկ պարբերության հավասարումը[8]։ Տարվա երկարությունից կախված՝ Երկրից մինչև արեգակ հեռավորությունը (աստղագիտական միավոր կամ ԱՄ), գրավիտացիոն հաստատունը (G), արեգակի զանգվածը հաշվարկվում է՝ լուծելով Կեպլերի երրորդ օրենքը[9][10]
Գրավիտացիոն հատատունի արժեքը դժվար է հաշվել և այն հայտնի է միայն սահմանափակ ճշգրտությամբ (տե՛ս Կավենդիշի փորձը)։ Հաստատունի արժեքը բազմապատկած օբյեկտի զանգվածով (որը կոչվում է ստանդարտ գրավիտացիոն պարամետր) արեգակի և մի քանի այլ մոլորակների համար հայտնի է ավելի մեծ ճշգրտությամբ, քան միայն գրավիտացիոն հաստատունն ինքը[11]։ Արդյունքում՝ արեգակի զանգվածը միավորների աստղագիտական համակարգում օգտագործվում է որպես ստանդարտ զանգված։
Իր միջուկում տեղի ունեցող ջերմամիջուկային ռեակցիաների (որոնք հանգեցնում են ճառագայթման էներգիայի արձակման), ինչպես նաև արեգակնային քամու հետ նյութի արտանետման պատճառով արեգակը կորցնում է իր զանգվածը։ Տարեկան այն զրկվում է մոտավորապես (2–3)×10−14 արեգակնային զանգվածից[12]։ Զանգվածի կորստի չափն աճելու է, երբ արեգակը մուտք գործի կարմիր հսկա փուլ, հասնելով (7–9)×10−14 M☉ y−1, երբ կբարձրանա կարմիր հսկա ճյուղի գագաթ։ Սա բերելու է հսկաների ասիմպտոտիկ ճյուղի 10−6 M☉ y−1 կորստին, նախքան այն կհասնի 10−5 to 10−4 M☉ y−1 ծայրակետին ու կառաջացնի մոլորակային միգամածություն։ Մինչև սպիտակ թզուկ դառնալն արեգակը կորցրած կլինի իր նախնական զանգվածի 46% -ը[13]։
Արեգակը զանգված է կորցրել իր ձևավորման ժամանակից ի վեր։ Դա տեղի է ունենում գրեթե հավասար քանակությամբ երկու գործընթացների միջոցով։ Նախ, արեգակի միջուկում ջերմամիջուկային ռեակցիայի միջոցով ջրածինը վերածվում է հելիումի, մասնավորապես՝ պրոտոն-պրոտոնային ցիկլով, և այս ռեակցիան էներգիայի է վերածում որոշակի զանգված՝ գամմա ճառագայթային ֆոտոնների տեսքով։ Այս էներգիայի մեծ մասը փայլելու միջոցով հեռանում է արեգակից։ Երկրորդ, արեգակի մթնոլորտի գերէներգետիկ պրոտոններն ու էլեկտրոնները ուղղակիորեն դուրս են մղվում արտաքին տիեզերք արեգակնային քամու ու արևապսակի արտանետումների տեսքով[փա՞ստ]։
Գլխավոր հաջորդականություն մտնելու պահին արեգակի սկզբնական զանգվածը հայտնի չէ[14]։ Ներկայի հետ համեմատած՝ արեգակը նախկինում զանգվածի ավելի մեծ կորուստներ է ունեցել և գլխավոր հաջորդականության մեջ գտնվելու ժամանակահատվածում հնարավոր է կորցրած լինի իր սկզբնական զանգվածի 1–7%-ը[15]։ Աստղակերպերի ու գիսաստղերի ազդեցության արդյունքում այն զանգվածի չնչին ավելացումներ է ունենում։ Այնուամենայնիվ արեգակին է պատկանում արեգակնային համակարգության ընդհանուր զանգվածի 99.86% -ը, և այս ազդեցությունները չեն կարող փոխհատուցել ճառագայթման և արտանետման արդյունքում կորցրած զանգվածը [փա՞ստ]։
Մեկ արեգակնային զանգվածը M☉ կարելի է փոխակերպել հարակից միավորների[16]
Հաճախ օգտագործվում է նաև Հարաբերականության ընդհանուր տեսության մեջ երկարության կամ ժամանակի միավորներում զանգված արտահայտելու համար։
Արեգակնային զանգվածի պարամետրը (G·M☉), ինչպես նշված է միջազգային աստղագիտական միության I աշխատանքային խմբում, ունի հետևյալ հաշվարկները[17]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.