Թվերի անվանման համակարգեր, պատմականորեն (եվրոպական ավանդույթով) ձևավորված թվերի անվանման կառուցման երկու համակարգ։

Thumb
Տարբեր սանդղակների օգտագործումը աշխարհում։
     կարճ սանդղակ      երկար սանդղակ      երկու սանդղակ միասին      ուրիշ համակարգեր

Կարճ պատմություն

«Միլիոն» տերմինը իտալական ծագումնաբանություն ունի, հանդիպում է առաջին տպագրված (անանուն) թվաբանության մեջ, 1478 թվականին իտալական Տրևիզո քաղաքում։ Ավելի վաղ Մարկո Պոլոյի ոչ մաթեմատիկական «Ճանապարհորդ» գրքում (մահացել է1324 թվականին)։ «Միլլիո» տեսքով թիվը հանդիպել է 1250 թվականի ձեռագրերում։ 15-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոս Նիկոլա Շուկեի ձեռագրերում առաջին անգամ հանդիպում են «բիլիոն» — 1012 «տրիլիոն» — 1018 և այլն։ Տպգիր գրականության մեջ այն հանդիպում է միայն 1602 թվականին։

17-րդ դարում ֆրանսիայում սկսեցին օգտագործել կարճ սանդղակը՝ «բիլիոն» — 109, «տրիլիոն» — 1012 և այլն։

«Միլիարդ» բառը, որ ուներ 1012 արժեքը, Տրանշանի «Թվաբանություն»-ում (1558) ստացավ 109 արժեքը(հազար միլիոն) և օգտագործվում էր ֆրանսիայում 19-րդ դարում «բիլիոն»-ի իմաստով։

1200 թվականի անանուն ձեռագիրը խորհուրդ է տալիս բազմանիշ թվերը բաժանել երեքական խմբերի, թվից վեր կետեր դնել կամ աղեղներ։ Նույնը խորհուրդ տվեց Լեոնարդո Պիզացին 1228 թվականին։

Կարճ սանդղակ

Կարճ սանդղկի դեպքում բոլոր մեծ թվերի անվանումները կառուցվում են հետևյալ կերպ՝ սկզբում գրվում է լատինական թվականը[1], որը ցույց է տալիս հազարի աստիճանը, որից հետո գրվում է «իլիոն» վերջածանցը։ Այդպես ստացվում են միլիոն, բիլիոն[2], տրիլիոն, կվադրիլիոն, կվինտիլիոն, սեքստիլիոն, և այլն։ Թվերի նշանակման կարճ սանդղակն օգտագործվում է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսիայում, Ուկրայինայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հունաստանում, Ռումինիայում և Թուրքիայում։ Զրոների քանակն այս սանդղակում որոշվում է հետևյալ բանաձևով՝ 3·x+3 (որտեղ x — լատինական թվականն է)։

Երկար սանդղակ

Այս համակարգում թվերի անվանումը կառուցվում է՝ լատինական թվականից[1] հետո, որը ցույց է տալիս միլիոնի աստիճանը, «արդ» ածանցը ավելացնելով։ Այս համակարգում տրիլիոնից հետո գալիս է տրիլիարդը, որից հետո կվադրիլիոնը, դրանից հետո կվադրիլիարդ։ 6·x (որտեղ x —լատինական թվականն է) բանաձևով հաշվում են « իլիոն» վերջնածանցով թվերի զրոների քանակը, իսկ «իլիարդ»-ով վերջացողներինը՝ 6·x+3 բանաձևով։

Այժմ այս համակրգը ընդունված է հիմնականում ֆրանսերեն, սկանդինավերեն, իսպաներեն[3] և պորտուգալերեն խոսող երկրներում, բացի Բրազիլիան։

Համակարգերի համեմատում

Արժեքի և անվան աղյուսակ

Մանրամասն տեղեկատվություն Կարգ, Արժեք ...
ԿարգԱրժեքԿարճ սանդղակԵրկար սանդղակՄՀ
ԱնվանումԿառուցման տրամաբանությունԱնվանումԿառուցման տրամաբանություն
0 100մեկ10001 + (-1)մեկ1 000 0000
1 103հազար10001 + 0հազար1 000 0000,5կիլո
2 106միլիոն10001 + 1միլիոն1 000 0001,0մեգա
3 109միլիարդ (բիլիոն)[2]10001 + 2միլիարդ (հազար հատ միլիոն)1 000 0001,5գիգա
4 1012տրիլիոն10001 + 3բիլիոն1 000 0002,0տերա
5 1015կվադրիլիոն10001 + 4բիլիարդ(հազար հատ բիլիոն)1 000 0002,5պետա
6 1018կվինտիլիոն10001 + 5տրիլիոն1 000 0003,0էկսա
7 1021սեքստիլիոն10001 + 6տրիլիարդ (հազար հատ տրիլիոն)1 000 0003,5զետա
8 1024սեպտիլիոն10001 + 7կվադրիլիոն1 000 0004,0յոտա
9 1027օկտիլիոն10001 + 8կվադրիլիարդ (հազար հատ կվադրիլիոն )1 000 0004,5
10 1030նոնիլիոն10001 + 9կվինտիլիոն1 000 0005,0
11 1033դեցիլիոն10001 + 10կվինտիլիարդ (հազար հատ կվինտիլիոն )1 000 0005,5
12 1036ունդեցիլիոն10001 + 11սեկստիլիոն1 000 0006,0
13 1039դոդեցիլիոն10001 + 12սեկստիլիարդ (հազար հատ սեկստիլիոն)1 000 0006,5
14 1042տրոդեցիլիոն10001 + 13սեպտիլիոն1 000 0007,0
15 1045կվատուորդեցիլիոն10001 + 14սեպտիլիարդ (հազար հատ սեպտիլիոն)1 000 0007,5
16 1048կվինդեցիլիոն10001 + 15օկտիլիոն1 000 0008,0
17 1051սեկսդեցիլիոն10001 + 16օկտիլիարդ (հազար հատ օկտիլիոն)1 000 0008,5
18 1054սեպտեմդեցիլիոն10001 + 17նոնիլիոն1 000 0009,0
19 1057օկտօդեցիլիոն10001 + 18նոնիլիարդ (հազար հատ նոնիլիոն )1 000 0009,5
20 1060նովեմդեցիլիոն10001 + 19դեցիլիոն1 000 00010,0
21 1063վիգինտիլիոն10001 + 20դեցիլիարդ (հազար հատ դեցիլիոն)1 000 00010,5
Փակել

Ծանոթագրություն

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.