հայ մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Արաքսյա Համբարձումի Գասպարյան (հոկտեմբերի 24, 1926, Արմաշ, Հայաստան - 2001), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ Արարատ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (04/08/1971)[1]։
Արաքսյա Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1926 |
Ծննդավայր | Արմաշ, Հայաստան |
Մահացել է | 2001 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1948) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 24-ին Հայկական ԽՍՀ Արմաշ գյուղում (այժմ՝ Արարատի մարզ) ուսուցիչների ընտանիքում[1]։ 1943 թվականին ավարտել է Արարատ գյուղի միջնակարգ դպրոցը և անմիջապես աշխատանքի անցել իր դպրոցում՝ որպես հայոց լեզվի ուսուցչուհի 5–7-րդ դասարաններում[1]։ 1948 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Նրան գործուղել են հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոց՝ որպես հայոց լեզվի ուսուցչուհի։ Գասպարյանի ողջ մանկավարժական գործունեությունը կապված է եղել այդ ուսումնական հաստատության հետ։ 1950-1951 թվականներին եղել է դպրոցի տնօրեն, 1951-1955 թվականներին, 1966 թվականից՝ դպրոցի ուսումնական մասի վարիչ։ ԽՄԿԿ անդամ է եղել 1952 թվականից[1]։
Քաղվածք ծառայողական բնութագրից․
Աշխատանքի տարիների ընթացքում ընկեր. Գասպարյանն իրեն դրսևորել է որպես բարձր մասնագիտական որակներ ունեցող, կարգապահ և ստեղծագործող մասնագետ։ Նա պատրաստել է տասնյակ ուսուցիչներ։ Նրա ենթակայության ներքո աշխատել են նրա նախկին աշակերտները և երիտասարդ ուսուցիչներ։ Նրա դասերն անցել են գաղափարական և մեթոդական բարձր մակարդակով[1]։ - Երկրի հերոսներ կայքում |
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1978 թվականի հունիսի 27-ի հրամանագրով Արաքսյա Համբարձումի Գասպարյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ, աշակերտների կրթության և կոմունիստական դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար[1]։
Նա աշխատել է դպրոցում մինչև իր թոշակի անցնելը[1]։
Ընտրվել է Ուսուցիչների 2-րդ և 3-րդ համամիութենական համագումարների պատվիրակ[1]։
Ապրել է Արարատ գյուղում[1]։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (26.09.1960; 27.06.1978) և մեդալներով։ Արժանացել է «ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի» կոչման (1962)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.