Ասահիկավա
քաղաք Ճապոնիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Ճապոնիայում From Wikipedia, the free encyclopedia
Ասահիկավա (ճապ.՝ 旭川市 Asahikawa-shi), քաղաք Ճապոնիայում՝ Կամիկավա ենթապրեֆեկտուրայում, որի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ երկրորդ բնակավայրն է Հոկայդո կղզում՝ Սապորո քաղաքից հետո[2][3]։ 2000 թվականի ապրիլի 1-ից դասվել է Ճապոնիայի կենտրոնական քաղաքների շարքին։ Ներկայումս լայնորեն համբավված է իր Աշահիյամա կենդանաբանական այգու և Ասահիկավա ռամենի շնորհիվ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ասահիկավա | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Kamikawa Subprefecture? | ||||
Մակերես | 747,66 կմ² | ||||
Բնակչություն | ▼331 392 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 0166 | ||||
Փոստային դասիչ | 070-0031 | ||||
Պաշտոնական կայք | city.asahikawa.hokkaido.jp(ճապոներեն) և city.asahikawa.hokkaido.jp/foreign/d059268.html(անգլ.) | ||||
| |||||
2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ քաղաքն ունեցել է 352.105 բնակիչ՝ ընդհանուր 173.961 տնային տնտեսությամբ։ Բնակչության խտությունը կազմել է 470,96 մարդ/կմ², զբաղեցրած տարածքը՝ 747.6 կմ2 (288.6 sq mi)[3]:
Քաղաքների համաշխարհային օրվա կապակցությամբ Ասահիկավան 2019 թվականի հոկտեմբերի 31-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների ցանցում՝ որպես լավ նախագծված քաղաք[4]։
Ունի երկրորդ դասի օդանավակայան, որտեղից 1970 թվականից ի վեր կանոնավոր թռիրքներ են իրականացվում դեպի երկրի մայրաքաղաք Տոկիո (ամենօրյա) և ճապոնական այլ քաղաքներ։ Որոշ ավիաընկերությունների ինքնաթիռներ թռիչքներ են կատարում նաև դեպի Հարավային Կորեայի քաղաքներ[5] և Չինական Հանրապետության մայրաքաղաք Թայպեյ։
Ասահիկավան հիմնադրվել է 1922 թվականի օգոստոսի 1-ին, կարճ ժամանակում դարձել Հոկայդո կղզու հյուսիսային հատվածի կենտրոնական քաղաքը, որի ազդեցությունը նկատելի է տարածաշրջանի արդյունաբերության ու առևտրի վրա։ Այստեղ մոտավորապես 130 վտակ ու գետ կա և ավելի քան 740 կամուրջ[6]։ Իշիկարի գետի վրա գցված Ասահիբաշի կամուրջը իր կառուցման ժամանակից՝ 1932 թվականից ի վեր համարվում է Ասահիկավայի խորհրդանիշերից մեկը, 2001 թվականի հոկտեմբերի 22-ին էլ ներառվել է Հոկայդոյի պատմա-մշակութային հուշարձանների ցանկում[7]։
Հաշվի առնելով Ասահիկավայի ձմեռներին բնորոշ սառնությունն ու ձնառատությունը՝ ամեն տարի այստեղ՝ Իշիկարի գետի ափին անց է կացվում ձմեռային փառատոն, որին մասնակցում են ոչ միայն հազարավոր տեղացիներ, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Բացի այդ, քաղաքը շրջապատող սարերի ու բլուրների լանջերին կառուցվել ու գործում են հատուկ դահուկորդների համար նախատեսված բազմաթիվ հանգրվաններ ու հանգստյան տներ։ 1902 թվականի հունվարի 25-ին այստեղ արձանագրվել է −41 °C (−41.8 °F), որն ամենացածր ջերմաստիճանն է Ճապոնիայի պատմության մեջ[8]։
Ասիհակավայի կլիման խոնավ մայրցամաքային է, որը Köppen climate classification-ի դասակարգմամբ ունի Dfb նիշը[9]։
Ճապոնիայի առավել ցուրտ բնակավայրերից է, որտեղ շուրջ 120 տարի առաջ արձանագրված (−41 °C (−42 °F)) ջերմաստիճանը դեռևս համարվում է ռեկորդային Հոկայդո կղզու և ընդհանրապես Ճապոնիայի բնակավայրերում[10][11][12] (հաշվի չառնելով Ֆուձիյամայի լեռնագագաթին արձանագրված ավելի ցածր ջերմաստիճանները)[13]։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ասահիկավան Ճապոնիայի ամենացուրտ քաղաքն է[14][15][16]։
Ասահիկավա, 1981–2010 normalsի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 11.7 (53.1) |
12.2 (54) |
18.8 (65.8) |
29.6 (85.3) |
34.3 (93.7) |
35.9 (96.6) |
35.0 (95) |
36.0 (96.8) |
32.9 (91.2) |
25.0 (77) |
22.0 (71.6) |
14.7 (58.5) |
36.0 (96.8) |
Միջին բարձր °C (°F) | −3.5 (25.7) |
−2.1 (28.2) |
2.6 (36.7) |
11.7 (53.1) |
17.7 (63.9) |
22.9 (73.2) |
25.8 (78.4) |
26.3 (79.3) |
21.6 (70.9) |
14.8 (58.6) |
5.8 (42.4) |
−0.8 (30.6) |
11.9 (53.4) |
Միջին օրական °C (°F) | −7.5 (18.5) |
−6.5 (20.3) |
−1.8 (28.8) |
5.6 (42.1) |
11.8 (53.2) |
16.5 (61.7) |
20.2 (68.4) |
21.1 (70) |
15.9 (60.6) |
9.2 (48.6) |
1.9 (35.4) |
−4.3 (24.3) |
6.84 (44.33) |
Միջին ցածր °C (°F) | −13.3 (8.1) |
−12.7 (9.1) |
−6.3 (20.7) |
0.0 (32) |
5.4 (41.7) |
11.6 (52.9) |
15.9 (60.6) |
16.8 (62.2) |
11.2 (52.2) |
3.9 (39) |
−2 (28) |
−7.9 (17.8) |
2.0 (35.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −41 (−42) |
−38.3 (−36.9) |
−34.1 (−29.4) |
−19 (−2) |
−7.1 (19.2) |
−1.2 (29.8) |
1.0 (33.8) |
2.4 (36.3) |
−1.8 (28.8) |
−8 (18) |
−25 (−13) |
−30 (−22) |
−41 (−42) |
Տեղումներ մմ (դյույմ) | 69.6 (2.74) |
51.3 (2.02) |
54.0 (2.126) |
47.6 (1.874) |
64.8 (2.551) |
63.6 (2.504) |
108.7 (4.28) |
133.5 (5.256) |
130.9 (5.154) |
104.3 (4.106) |
117.2 (4.614) |
96.6 (3.803) |
1042,1 (41,028) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 174 (68.5) |
131 (51.6) |
111 (43.7) |
23 (9.1) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
3 (1.2) |
107 (42.1) |
189 (74.4) |
743 (292.5) |
Միջ. ձնառատ օրեր | 30.4 | 26.8 | 25.1 | 9.4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2.9 | 17.7 | 29.3 | 141.6 |
% խոնավություն | 80 | 79 | 69 | 67 | 66 | 74 | 78 | 79 | 77 | 78 | 81 | 82 | 76 |
Միջին ամսական արևային ժամ | 73.8 | 105.8 | 149.6 | 167.1 | 197.6 | 189.3 | 161.8 | 147.3 | 142.2 | 132.0 | 64.0 | 60.3 | 1590,8 |
աղբյուր: JPA[17][18] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.