From Wikipedia, the free encyclopedia
Ապոլոն Մայկով (ռուս.՝ Аполлон Николаевич Майков, մայիսի 23 (հունիսի 4), 1821[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3] - մարտի 8 (20), 1897[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3]), ռուս բանաստեղծ, Սանկտ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի անդամ (1853), գաղտնի խորհրդական (1888 թվականից)։
Ապոլոն Մայկով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23 (հունիսի 4), 1821[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3] |
Վախճանվել է | մարտի 8 (20), 1897[1][2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3] |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրական քննադատ, գրող և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1841) |
Ժանրեր | քնարապատմողական և բանաստեղծություն |
Պարգևներ | |
Ամուսին | Anna Maykova? |
Զավակներ | Apollon Maykov? |
Apollon Maykov Վիքիպահեստում |
Ազնվական նկարիչ Նիկոլայ Ապոլոնովիչ Մայկովի և Եվգենյա Պետրովնայի որդին։ Ընտանիքում ծնվել են նաև նրանց որդիներ՝ Վալերին, Վլադիմիրը, Նիկոլայը և Լեոնիդը։ Ամռանը ապրել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Չեպչիխա գյուղում, տատիկի կալվածքում։ 1834 թվականին ընտանիքը տեղափոխվում է Պետերբուրգ, որտեղ ավագ եղբայրներին՝ Ապոլոնին և Վալերիին լատիներեն էր սովորեցնում Իվան Գոնչարովը։ 1837-1841 թվականներին Ապոլոն Մայկովը սովորում էր Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Սկզբում նա հատկապես տարված էր գեղանկարչությամբ, բայց իր կյանքը նվիրել է պոեզիային։ Ստանալով առաջին գիրքի համար նպաստ Նիկոլայ I կողմից ճանապարհորդություն դեպի Իտալիա, 1842 թվականին մեկնում է արտասահման։ Տեսնելով Իտալիան, Ֆրանսիան, Սաքսոնիան և Ավստրիական կայսրությունը, Մայկովը 1844 թվականին վերադառնում է Պետերբուրգ։ Գրել է թեկնածուական ատենախոսություն հին սլավոնական իրավունքի մասին։ Ծառայության է անցել ֆինանսների նախարարություն, այնուհետև դարձել է Ռումյանցևի թանգարանի գրադարանավարի օգնական։ 1867 թվականին լինելով Սանկտ Պետերբուրգի օտարերկրյա գրաքննության կոմիտեի աշխատող, տեղափոխվում է աշխատելու որպես պետական խորհրդական։ 1876 թվականին դառնում է կոմիտեի գլխավոր գրաքննիչ։ Հետագայում եղել է նախագահի պաշտոնակատար Կենտրոնական օտարերկրյա գրաքննության կոմիտեում[4], հաստատվել է այդ պաշտոնում 1897 թվականին[5]։ 1874 թվականից և մինչև կյանքի վերջ եղել է գիտական կոմիտեի նախարարության ժողովրդական լուսավորության քննության գրքերի բաժնի անդամ, որոնք լույս էին տեսնում ժողովրդական ընթերցանության համար։ 1888 թվականին արժանացել է գաղտնի խորհրդական աստիճանի։ Եղել է Սանկտ Պետերբուրգի «Նոր խոսք»[6] ամսագրի և ամենշաբաթյա «Թատերական թերթի»[7] աշխատակից[8]։ Եղել է ռուս գրական հասարակության խորհրդի անդամ[9]։ 1897 թվականի փետրվարի 27-ին Մայկովը տանից դուրս է գալիս թեթև հագնված և հիվանդանում է։ Մահանում է 1897 թվականի մարտի 20-ին։ Թաղված է Վոսկրեսենսկի Նովոդևիչի վանքում։
Առաջինը հրապարակումները սովորաբար համարվում են «Երազ» և «Երեկոյի նկարը» բանաստեղծությունները, որոնք հայտնվել են «1840 թվականի Օդեսայի ալմանախում» (1839)։ Սակայն 13-ամյա Մայկովի դեբյուտն էր համարվում «Արծիվ» բանաստեղծությունը, հրապարակված 1835 թվականին։ Առաջին գիրքը «Ապոլոն Մայկովի բանաստեղծությունները» լույս է տեսել 1842 թվականին Պետերբուրգում։ Գրել է «Երկու ճակատագիր» (1845), «Իշխանուհի ***» (1878) պոեմները, դրամատիկ պոեմներ կամ քնարական դրամաներ՝ «Երեք մահ» (1851), «Օտարականը» (1867), «Երկու աշխարհ» (1872), բալլադներ՝ «Եմշան» (1875)։ Տպագրվել է «Հայրենական գրառումներ», «Գրադարան ընթերցանության համար» ամսագրերում։ Չորս տարի թարգմանել է «Ասք Իգորի ճակատամարտի մասին», որը վերջացրել է 1870 թվականին։ Նաև զբաղվում էր Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Իսպանիայի և այլ երկրների բանաստեղծությունների թարգմանությամբ։
Կինը՝ Աննա Իվանովնա (1830—1911)[10]
Երեխաները՝ Նիկոլայը, Վերան (1855—1866), Վլադիմիրը (1861[11]), Ապոլոնը
Սանկտ Պետերբուրգ
1847 թվական, Մեծ այգու փողոց, շենք 48
Մոսկվա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.