վրացի երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Անիտա Ռաչվելիշվիլի (վրաց.՝ ანიტა რაჭველიშვილი, հունիսի 28, 1984, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։
Անիտա Ռաչվելիշվիլի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1984 (40 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Վրաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա և Սկալա թատերական ակադեմիա |
Կայք | anitarachvelishvili.com |
Անիտա Ռաչվելիշվիլին ծնվել է 1984 թվականին, Թբիլիսիում։ Նախ սովորել է դաշնամուր նվագել, ապա ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիա, սովորել երգեցողության բաժնում։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել ուսանողական տարիներին՝ հանդես գալով Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում, որտեղ Ռիգոլետտո օպերայում կատարել է Մադալենայի դերը։ Հետագայում ուսումը շարունակել է Լա Սկալա թատրոնի ակադեմիայում և թատրոնի երաժշտական ղեկավար Դանիել Բարենբոյմը նրան ընտրել է թատրոնում հանդես գալու Կարմենի նոր արտադրությունում գլխավոր դերերգով[1]։ 2009 թվականին Կարմենի նոր արտադրությունը տենոր Յոնաս Կաուֆմանի հետ հեռարձակվել է ամբողջ աշխարհում և Անիտա Ռաչվելիշվիլիին միջազգային ճանաչում բերել[2]։ Կարմենի դերերգով հանդես է եկել[3] առաջատար օպերային թատրոններում՝ Լոնդոնի թագավորական օպերային թատրոնում, Կանադական օպերային ընկերությունում, Մետրոպոլիտեն օպերայում։ Առաջատար օպերային թատրոնների դերերգերից են Օրփեոս՝ Օրփեոս և Էվրիդիկե, Դալիլա՝ Սամսոն և Դալիլա, Դուլսինե՝ Դոն Կիխոտ, Կոնժակովնա՝ Իշխան Իգոր[1]։ 2016 թվականին Փարիզի օպերային թատրոնում Աիդա օպերայում կատարել է Ամներիսի դերերգը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.