Անգլիական այգի (Երևան)
Երևանի զբոսայգի From Wikipedia, the free encyclopedia
Երևանի զբոսայգի From Wikipedia, the free encyclopedia
Անգլիական այգի[1], Երևանի թատերական այգի կամ Կոմայգի[2], Երևանում առաջին հասարակական այգին և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին[3]։
Անգլիական այգու գլխավոր շատրվանը | |
Տեսակ | պուրակ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
Տեղագրություն | Երևան |
Հիմնվել է | 1860-ականներ վերաբացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին |
Բացվել է | հոկտեմբերի 3, 1910 |
Մակերես | 5,5 հեկտար |
Անվանված է | Անգլիա |
Կառավարում | Երևանի քաղաքապետարան |
Կարգավիճակը | բաց է ամբողջ տարի |
Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմնական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա[2]։
Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջ կողմում թաղվեցին 1920 թ. բոլշեւիկյան մայիսյան ապստամբության ղեկավարները, իսկ 1921 թվականին այգում իր գերեզմանը գտավ զինկոմ Լիպարիտ Մխչյանը, որի մասին Եղիշե Չարենցը գրեց իր պատմական բալլադը՝ «Իմ ընկեր Լիպոն»։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։
Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.