քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Մելիք-Աղամալյան (1861, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), Երևանի յոթերորդ քաղաքագլուխ[1], պաշտոնավարել է 2 անգամ։
Հովհաննես Մելիք-Աղամալյան | |||
| |||
---|---|---|---|
1904-1910, 1912-1914 | |||
Նախորդող | Իսահակ Մելիք-Աղամալյան 1898 – 1904 | ||
Հաջորդող | Հովսեփ Տիգրանով 1910 – 1912, Սմբատ Խաչատուրյանց 1915 – 1917 | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | 1861 | ||
Ծննդավայր | Երևան | ||
Վախճանի վայր | Երևան | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն | ||
Պարգևներ |
Սուրբ Վլադիմիրի 4-րդ |
Հովհաննես Մելիք-Աղամալյանը ծնվել է 1861 թվականին, տոհմական ազնվական Ղահրաման Մելիք-Աղամալյանի ընտանիքում։ Կրթություն է ստացել Երևանի պրոգիմնազիայում։ 18 տարեկանից անցել է պետական ծառայության, որի ընթացքում տարիներ անց հասել է պալատական խորհրդականի աստիճանի։ 1904 թվականի մարտին, փոխարինելով եղբորը, ընտրվել է Երևանի քաղաքագլուխ, պաշտոնավարելով մինչև 1910 թվականի վերջը։ 1911 թվականին նրան փոխարինում է քաղաքագլուխ Հովսեփ Տիգրանովը, որից հետո՝ 1912 թվականի փետրվարից կրկին նա վերադառնում է իր պաշտոնին։ Պաշտոնավարում է մինչև 1914 թվականի վերջը, պաշտոնը թողնում է առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.