From Wikipedia, the free encyclopedia
«Ջրավաճառ տղան» քանդակ (մյուս անվանումը՝ «Երևանի սառը ջուրը»), գտնվում է Երևանում` Անգլիական այգում, տեղադրվել է 1970 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հին Երևանի խորհրդանիշներից է՝ նվիրված նախկին Բուլվարի ջրավաճառ պատանիներին։
Ջրավաճառ տղան | |
---|---|
«Ջրավաճառ տղան» քանդակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/208 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Շահումյանի հրապարակում |
Բարձրություն | 2,2 մ |
Քանդակագործ(ներ) | Հովհաննես Բեջանյան |
Ճարտարապետ(ներ) | Սպարտակ Կնտեղցյան |
Հիմնադրում | 1970 |
Նյութ | բրոնզ, բազալտ |
Շինարարության ավարտ | նոյեմբեր, 1970 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Քանդակը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը 2,2 մետր է։
Քանդակը տեղադրվել է 1970 թվականի նոյեմբերին Շահումյանի հրապարակում։
1993 թվականի ապրիլին անհայտ անձինք պադվանդանից պոկել ու գողացել էին «Ջրավաճառ տղան» քանդակը։ Որոշ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների ջանքերով քանդակը վերադարձվեց նախկին տեղը[1]։
2019 թվականին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ տղան» արձանը տեղափոխվել և տեղադրվել է Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.