From Wikipedia, the free encyclopedia
Անատոլի Վասիլի Ֆիլիպչենկո (ռուս.՝ Анато́лий Васи́льевич Фили́пченко, ուկրաիներեն՝ Анатолій Васильович Філіпченко, փետրվարի 26, 1928[1], Davydovka, Ostrogozhsky Uyezd, Վորոնեժի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 7, 2022[2][3], Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան և Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ուկրաինացի խորհրդային տիեզերագնաց-օդաչու, ավիացիայի գեներալ-մայոր, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1969, 1974)։
Անատոլի Ֆիլիպչենկո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1928[1] |
Ծննդավայր | Davydovka, Ostrogozhsky Uyezd, Վորոնեժի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 7, 2022[2][3] (94 տարեկան) |
Մահվան վայր | Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան կամ Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | օդաչու, տիեզերագնաց և գրող |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Anatoly Filipchenko Վիքիպահեստում |
Ավարտել է ռազմաօդային ուժերի Վորոնեժի հատուկ դպրոցը (1947), Չուգուևի ռազմաավիացիոն ուսումնարանը (1950), ռազմաօդային (այժմ՝ Գագարինի անվան) ակադեմիան (1961)։ Տիեզերագնացների ջոկատում է եղել 1963 թվականից մինչև 1979 թվականը։ 1969 թվականի հոկտեմբերի 12—17-ին, որպես հրամանատար, Վլադիսլավ Վոլկովի և Վիկտոր Գորբատկոյի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ-7» տիեզերանավով, մասնակցելով «Սոյուզ-6» և «Սոյուզ-8» տիեզերանավերի խմբային թռիչքին։ 1
1974 թվականի դեկտեմբերի․ 2—8-ին, որպես հրամանատար, Նիկոլայ Ռուկավիշնիկովի հետ, երկրորդ տիեզերական թռիչքն է կատարել «Սոյուզ-16» տիեզերանավով։ Երկու թռիչքների ընթացքում Ֆիլիպչենկոն տիեզերքում եղել է 260 ժ 44 ր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.