From Wikipedia, the free encyclopedia
«Ակադեմիա Ամբրելլա» (անգլ.՝ The Umbrella Academy), 2019 թվականի ամերիկյան հեռուստասերիալ, մշակված Սթիվ Բլեքմենի կողմից՝ Նեթֆլիքսի համար։ Այն համարվում է Ջերարդ Ուեյի՝ «Ամբրելլա Ակադեմիա» կոմիքսների շարքի ադապտացիան, որը թողարկվում է «Dark Horse Comics» հրատարակչության կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում՝ 2019 թվականի փետրվարի 15-ին։
Ակադեմիա Ամբրելլա | |
---|---|
Ժանր | էքշն սերիալ, հեռուստադրամա, superhero television program?, television adaptation? և alternate history television series? |
Ստեղծող | Steve Blackman? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմք | Ամբրելլա ակադեմիա (կոմիքս) |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Էլիոթ Փեյջ, Թոմ Հոփեր, Դեյվիդ Կաստանեդա, Emmy Raver-Lampman?, Ռոբերտ Շիեն, Էյդան Գալահեր, Justin H. Min?, Մերի Ջեյ Բլայջ, Քեմերոն Բրիթոն, Ջոն Մագարո, Ադամ Գոդլի, Քոլմ Ֆիորի, Շեյլա ՄակՔարթի, Jordan Claire Robbins?, Քեյթ Ուոլշ, Էշլի Մադեկվե, Փիթեր Ութերբրիջ, Rainbow Sun Francks?, Sean Sullivan?, Յուսուֆ Գեյթվուդ, Մարին Արլենդ և Ռիտու Արիա |
Պրոդյուսեր | Սնեհա Կուրս[2] և Ted R. Miller? |
Գործադիր պրոդյուսեր | Ջերարդ Ուեյ, Gabriel Bá? և Mike Richardson? |
Երաժշտություն | Ջեֆ Ռուսո |
Պատմվածքի վայր | Դալաս |
Նկարահանման վայր | Տորոնտո |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 36 |
Էկրաններին է | փետրվարի 15, 2019[1]-ից օգոստոսի 8, 2024-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
2019 թվականի մարտի վերջին հայտնի դարձավ, որ հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով, որի նկարահանումները տեղի են ունեցել 2019 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր։ Պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 31-ին։
1989 թվականի հոկտեմբերի 1-ին, աշխարհի տարբեր երկրներում լույս աշխարհ են գալիս 43 գերբնական կարողություններով երեխաներ, չնայած, մինչ ծննդաբերությունը, մայրերից ոչ մեկի մոտ հղիության նախանշաններ չեն եղել։ Նրանցից յոթին որդեգրում է էքսցենտրիկ միլիարդատեր սըր Ռեդժինալդ Հարգրիվզը և ստեղծում է «Ամբրելլա» ակադեմիան, որտեղ եզակի երեխաները զարգացնում են իրենց անսովոր տաղանդները և վերածվում սուպերհերոսների խմբի։ Հարգրիվզը երեխաներին թվերով է անվանում, սակայն նրանց հոգեմայր-ռոբոտ Գրեյսը նրանց անուններ է տալիս։
Ռեդժինալդը կարծում է, որ երեխաների ընդունակությունները թույլ կտան ապագայում փրկել մոլորակի կյանքը։ Մի քանի տարի անց, Ակադեմիան դադարում է գործառույթը, իսկ նրա անդամները թափառում են ամբողջ աշխարհով և գերադասում են այլևս չշփվել միմյանց հետ։ Լյութերը տիեզերագնաց է դառնում, Էլլիսոնը՝ հայտնի դերասանուհի, Վանյան՝ ջութակահարուհի, Քլաուսը՝ զվարճասեր թմրամոլ, Բենը, մահվանից հետո, վերածվում է ուրվականի՝ կարողանալով շփվել միայն Քլաուսի հետ, իսկ Դիեգոն պայքարում է հանցագործության դեմ։ Երբ Հարգրիվզը մահանում է, Ակադեմիայի շրջանավարտները գալիս են իրենց խորթ հոր հուղարկավորությանը։ Համար Հինգը վերադառնում է ապագայից և հաղորդում է, որ ութ օր անց ապոկալիպսիս է տեղի ունենալու։ Ակադեմիայի շրջանավարտները որոշում են միավորել իրենց ջանքերը, որպեսզի հետաքննեն իրենց հոր մահը և պաշտպանեն մարդկությունը, սակայն մշտապես ընդհարվում են՝ բնավորությունների և ընդունակությունների տարբերության պատճառով[3]։
Եթերաշրջան | Սերիա | Թողարկման պաշտոնական ամսաթիվ | ||
---|---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ | |||
1 | 10 | փետրվարի 15, 2019 | փետրվարի 15, 2019 |
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարի հեղինակ | Պրեմիերայի ամսաթիվ |
---|---|---|---|---|
1 | «Մենք տեսնվում ենք միայն հարսանիքների և թաղումների ժամանակ»
«We Only See Each Other at Weddings and Funerals» |
Փիթեր Հոար | Ջերամի Սլեյթեր | 2019 թվականի փետրվարի 15 |
1989 թվականին միաժամանակ ծննդաբերում են 43 կանայք, որոնց մոտ նախկինում հղիության նախանշաններ չեն եղել։ Այդպիսի յոթ երեխաներին գտնում և որդեգրում է էքսցենտրիկ միլիարդատեր Ռեդժինալդ Հարգրիվզը, որը նրանց վերածում է սուպերհերոսների խմբի։ Շատ տարիներ անց, նրա որդեգրած երեխաները դժկամորեն հավաքվում են «Ամբրելլա» ակադեմիայում, որպեսզի թաղեն իրենց հորը։ Լյութերը կասկածում է, որ Հարգրիվզը սպանվել է, քանի որ կորել է մոնոկլը, որի հետ նա երբեք չէր բաժանվում։ Հանկարծ, կապույտ էներգետիկ գնդից հայտնվում է Համար Հինգը, որը կորել էր 15 տարի առաջ։ Նա պդնում է, որ վերադարձել է ապագայից, որտեղ մնացել է 45 տարի, և հիմա նրա գիտակցությունը 58 տարեկան է, իսկ մարմինը՝ 13 տարեկանի։ Եղբայրներն ու քույրերը վիճում են, և Դիեգոն Լյութերի հետ կռիվ է սկսում, որի ժամանակ կոտրվում է իրենց մահացած եղբայր Բենի արձանը։ Ավելի ուշ, Համար Հինգը այցելում է «Պոնչիկներ Գրիդիի մոտ» սրճարան, երբ այնտեղ են հայտնվում մի-քանի զինված մարդիկ և կրակ են բացում նրա վրա։ Նրանց սպանելուց հետո, նա իր ձեռքի միջից գլոբալ տեղորոշման համակարգ է հանում։ Բացի այդ, պարզվում է, որ հոր մոնոկլը գտնվում է Դիեգոյի մոտ, իսկ Քլաուսը կարողանում է Բենի ուրվականի հետ շփվել։ Համար Հինգը Վանյային պատմում է, որ ութ օր անց ապոկալիպսիս է տեղի ունենալու, և ամբողջ մարդկությունը ոչնչանալու է։ | ||||
2 | «Վազի՛ր, տղա՛, վազի՛ր»
«Run Boy Run» |
Էնդրյու Բերնստեյն | Սթիվ Բլեքմեն | 2019 թվականի փետրվարի 15 |
3 | «Շատ սովորական»
«Extra Ordinary» |
Էնդրյու Բերնստեյն | Բեն Նեդիվի և Մետ Վուլփերտ | 2019 թվականի փետրվարի 15 |
4 | «Մարդը Լուսնի վրա»
«Man on the Moon» |
Էլլեն Կուրաս | Լորեն Շմիդտ Հիսրիչ | 2019 թվականի փետրվարի 15 |
5 | «Համար Հինգ»
«Number Five» |
Էլլեն Կուրաս | Բոբ դե Լաուրենտիս | 2019 թվականի փետրվարի 15 |
6 | «Օր, որը չի եղել»
«The Day That Wasn't» |
Սթիվեն Սուրժիկ | Սնեհա Քորս | 2019 թվականի փետրվարի 15 |
7 | «Օր, որը եղել է»
«The Day That Was» |
Սթիվեն Սուրժիկ | Բեն Նեդիվի և Մետ Վուլփերտ | 2019 թվականի փետրվարի 15 |
8 | «Ես բամբասանք եմ լսել»
«I Heard a Rumor» |
Ջերեմի Ուեբբ | Լորեն Շմիդտ Հիսրիչ և Սնեհա Քորս | 2019 թվականի փետրվարի 15 |
9 | «Փոփոխություններ»
«Changes» |
Ջերեմի Ուեբբ | Բոբ դե Լաուրենտիս և Էրիկ Վ․ Ֆիլիպս | 2019 թվականի փետրվարի 15 |
10 | «Սպիտակ ջութակ»
«The White Violin» |
Փիթեր Հոար | Սթիվ Բլեքմեն | 2019 թվականի փետրվարի 15 |
2015 թվականի հուլիսի 7-ին հայտարարվեց, որ «Ակադեմիա Ամբրելլա» կոմիքսների շարքի հիման վրա նկարահանվելու է հեռուստասերիալ, այլ ոչ թե բնօրինակ ֆիլմ ՝ Universal Cable Productions ընկերության կողմից[11]։ 2017 թվականի հուլիսի 11-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Նեթֆլիքս ընկերությունը իր համաձայնությունն է տվել 2018 թվականին «Ակադեմիա Ամբրելլա»-ն ադապտացնելու համար։ Ջերարդ Ուեյը ներկայացել է որպես գործադիր պրոդյուսեր[12][13]։ Ջերամի Սլեյթերը փորձնական սցենար է գրել, իսկ Սթիվ Բլեքմենը ներկայացել է որպես շոուրաներ (անգլ.՝ Showrunner):
Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2018 թվականի հունվարի 15-ին և ավարտվել են 2018 թվականի հուլիսի 2018-ին՝ Տորոնտոյում[14]։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել Համլիտոնում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.