From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Ժարրի (ֆր.՝ Alfred Jarry սեպտեմբերի 8, 1873[1][2][3][…], Լավալ[4] - նոյեմբերի 1, 1907[5][6][7][…], Փարիզ[8]), ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, աբսուրդիզմի նախակարապետ, «պատաֆիզիկա» եզրույթի հեղինակ։
Ալֆրեդ Ժարրի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1873[1][2][3][…] |
Ծննդավայր | Լավալ[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 1, 1907[5][6][7][…] (34 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[8] |
Գերեզման | Բանյոյի գերեզմանատուն |
Գրական անուն | Docteur Faustroll[9], Père Ubu[10] և Alain Jans[11] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, վիպասան, գրող, նկարիչ-փորագրող, քննադատ և վիզուալ արտիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Անրի IV լիցեյ |
Ուշագրավ աշխատանքներ | Exploits and Opinions of Dr. Faustroll, Pataphysician? և Ուբու Ռոյ |
Պարգևներ | |
Alfred Jarry Վիքիպահեստում |
Ծնվել է Բրետենում, վաճառականի ընտանիքում։ 1879 թվականին ծնողները ամուսնալուծվել են, երեխաները շարունակել են ապրել մոր հետ։ Սովորել է Ռենում, կրթությունը շարունակել է Փարիզում՝ Հենրիխ IV-ի լիցեյում (նրա ուսուցիչներից է եղել Անրի Բերգսոնը, իսկ դասընկերներից՝ ապագա գրող Լեոն-Պոլ Ֆարգը և ապագա բանասեր Ալբեր Տիբոդեն։ Ձախողել է Փարիզի Էկոլ բարձրագույն դպրոցի քննությունները, նույնը նաև Սորբոնի համալսարանում։ Այդպես էլ երբեք բարձրագույն կրթություն չի ստացել[12]։
Մուտք է գործել մայրաքաղաքի «Մերկյուր դե Ֆրանս» հրատարակչության շրջանակ, Շվոբ Մարսելի, Ռեմի դը Գուրմոնի հետ, մշտապես հյուրընկալվել էր հայտնի բանաստեղծուհի Ռաշիլդի տանը։ Հենց այստեղ էլ 1894 թվականին առաջին անգամ ընթերցվել է գրոտեսկային տիկնիկային դրաման՝ «Ուբյու արքան»։ 1896 թվականին նրան ներկայացրել է հայտնի ռեժիսոր Օրելեն Լյունե Պոն, որի ընթացքում հասարակական սկանդալ է բռնկվել, որը համեմատվել է Վիկտոր Հյուգոյի Էռնանի դրամայի պրեմիերայի պատմական սկանդալի հետ։ Ժարրին թարգմանել է Սամուել Քոլրիջի և Սթիվենսոնի բանաստեղծությունները, փոխադրել է Քրիստիան Դիտրիխ Գրաբեի «Հումոր, սատիրա, իրոնիա» կատակերգությունը։ Փորձել է ամսագիր հրատարակել, զբաղվել է հեծանվասպորտով։
Սպառելով ժառանգությունը՝ սնանկացել է, որոշ ժամանակ ապրել մաքսային Անրի Ռուսսոյի տանը։ Ժարրիի «Դոկտոր Ֆաուստրոլի գործերը և դատողությունները, պատաֆիզիկա» դրաման մերժվել է «Մերկյուր դե Ֆրանս» հրատարակչության և այլ հրատարակիչների կողմից։ Ժարրին միշտ աչքի է ընկել իր կտրուկ բնավորությամբ, վիճել է բոլորի հետ, քաղցած է եղել, հիվանդացել է, տարվել հարբեցողությամբ, օգտագործել է թմրանյութեր։ Կաթվածահար է եղել և մահացել հիվանդանոցում։
Ժարրիի ստեղծագործություններին նորովի անդրադարձել են Ապոլիները և սյուրռեալիստները։ 1926 թվականին թատրոնում Անտոնեն Արտոն Ռոժե Վիտրակի ու Ռոբեր Արոնի հետ ստեղծել է «Ալֆրեդ Ժարրիի թատրոնը»։ Ժարրին Եվրոպայում, ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում դարձել է գրական և թատերական ավանգարդի պաշտամունքային կերպար, մասնավորապես ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում ՈՒԼԻՊՈ (ֆր.՝ OULIPO, հապավում՝ Ouvroir de littérature potentielle) խմբի խորհրդանշական հովանավորն է համարվել։ Լավալում (Մայեն) տեղադրվել է նրա արձանը, (հեղ․ Օսիպ Ցադկին)։ Ուբյու արքայի մասին ֆարսի հիման վրա 1966 թվականին Ցիմերմանը բալետ է գրել։ 1948 թվականին կազմավորվել է Պետաֆիզիկայի կատակային քոլեջը, իսկ 1979 թվականին՝ Ալֆրեդ Ժարրիի ընկերների միությունը։ 2007 թվականին գրողի մահվան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.