From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Տրիֆոնովիչ Տվարդովսկի (ռուս.՝ Александр Трифонович Твардовский, հունիսի 8 (21), 1910[1][2], Zagorye, Smolensk Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 18, 1971[3][1][4][…], Վատուտինկի, Դեյոնովսկոե բնակավայր, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ, հասարակական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։
Ալեքսանդր Տվարդովսկի Александр Твардовский | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8 (21), 1910[1][2] |
Ծննդավայր | Zagorye, Smolensk Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 18, 1971[3][1][4][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Վատուտինկի, Դեյոնովսկոե բնակավայր, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ |
Ժանրեր | պոեզիա, քնարապատմողական և պատմվածք |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Aleksandr Tvardovsky Վիքիպահեստում |
1939 թ. ավարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայական և գրականության ինստիտուտը։ Տվարդովսկիի վաղ շրջանի գործերի թեման գյուղացու ճակատագիրն է կոլեկտիվացման տարիներին։ Կոլեկտիվացման թեման առավել գեղարվեստականորեն է մարմնավորվել «Երկիր Մուրավիա» պոեմում։ Սովետական գյուղի մարդկանց բնավորության փոփոխություններն են արտացոլված «ճանապարհ», «Գյուղական ժամանակագրություն», «Զագորյե» ժողովածուներում։ 1939 - 1940 թթ. սովետա–ֆինլանդական պատերազմում Տվարդովսկին եղել է զինվորական թղթակից, որի արգասիքն են «Ֆինլանդիայի ձյուների մեջ» բանաստեղծությունների շարքը և «Կարելական պարանոցից» արձակ գրառումները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ճակատային թերթերում հրատարակել է բանաստեղծություններ և ակնարկներ։ Լայն ճանաչում է ստացել Տվարդովսկիի «Վասիլի Տյորկին» պոեմը, որի գլխավոր գործող անձը, հակառակ իր պարզամտության, իսկական հերոս է, ազատարար զինվորի բարոյական ուժը վեհանձնությունը և մարդասիրությունը մարմնավորող, հոգեպես հարուստ մարդ։ Տվարդովսկիի ետպատերազմյան ստեղծագործության կենտրոնում հայրենիքի և ժողովրդի պատմական ճակատագրերն են, ժողովրդի զոհերի ու սխրանքների մեծության գիտակցումը։ Լայն ընդգրկումով է գրված Տվարդովսկիի «Հեռաստանից հեռաստան» քնարահրապարակախոսական պոեմը, որը ճամփորդական օրագրից վերաճում է դարի որդու կրքոտ խոստովանության։ «Տյորկինը այն աշխարհում» պոեմում սուր երգիծանքով Տվարդովսկին ներկայացրել է, իր բառերով ասած, «մեր իրականության» բացասական գծերը։ Խոհական քնարերգության նմուշներ են նրա ուշ շրջանի ժողովածուները՝ «Բանաստեղծություններ՝ ծոցատետրից», «Այդ տարիների քնարերգությունից»։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մ․ Մարշակի, Ի․ Բունինի ստեղծագործության մասին Տվարդովսկիի հոդվածները, «Հոդվածներ ու գրառումներ գրականության մասին», «Միխայիլ Իսակովսկու պոեզիան» գրքերը։ Տվարդովսկիի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Տվարդովսկի եղել է «Новый мир» ամսագրի խմբագիր, ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար, գրողների եվրոպական միության փոխնախագահ, ՌՍՖՍՀ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՄԿԿ 19-րդ համագումարում ընտրվել է ՄՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 22-րդ համագումարում՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.