Ագարակ (Արագածոտնի մարզ)
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ագարակ ( արտասանություն), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ։ Ագարակը նաև ճանաչված է եղել որպես Ակերակ, Ակերան[4]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ագարակ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ[1] | ||
Գյուղապետ | Արմեն Հարությունյան | ||
Առաջին հիշատակում | 7-րդ դար | ||
Այլ անվանումներ | Ագարակ, Ակերակ, Ակերան | ||
Մակերես | 5,74 կմ² | ||
ԲԾՄ | 1350 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1564[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ագարակցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 232 | ||
Փոստային դասիչ | 378420 | ||
| |||
Ագարակ գյուղի միջով է հոսում Ամբերդ գետը. այն սկիզբ է առնում Արագածի լանջերից և հոսելով Տեղեր, Բյուրական, Աղձք բնակավայրերով՝ հասնում է մինչև Ագարակ՝ ոռոգելով շրջակա այգիներն ու դաշտերը[5]։
Գյուղը նախկինում նույն անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։
Հիշատակվում է միջին դարերից որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի բնակավայրերից մեկը։ Պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները՝ կառուցված VII դարում։ Հետաքրքրություն են ներկայացնում գյուղից արևելք գտնվող մինչ օրս նշմարվող մեծ-մեծ քարերով շարված քաղաքային շինվածքների հետքերը։
2021 թվականին ագարակցի բարերար Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ նկարահանվել է «Ագարակ․ հազարամյակների պատմություն» ֆիլմը[6]։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա։ Ունի տուֆի և ավազի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Կլիման մերձարևադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 աստիճանի սահմաններում, հունվարյանը՝ -4 C°։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձևափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։
Գյուղի բնակչությունը 1915-1916 թթ. Վանից, Գավաշից, Բիթլիսից գաղթածներն են։ Գյուղն ունի 667 տնտեսություն։ Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թ. մարդահամարի` Ագարակի մշտական բնակչությունը կազմել է 1564, իսկ առկա բնակչությունը՝ 1490 մարդ[2]։
Ագարակի ազգաբնակչության փոփոխությունը[7].
Գյուղատնտեսական հողահանդակներից վարելահողերը կազմում են 159 հա, պտղատու և խաղողի այգիները՝ մոտ 5 հա։ Արոտավայրերը կազմում են 46 հա, որոնք պահուստային հողերն են։ Տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ։ Մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ։
Զարգացած է կաթնամսատու անասնաբուծությունը, թռչնաբուծությունը։ Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Այստեղ է գտնվում «Աշտարակ կաթ» ձեռնարկությունը, որը մասնագիտացել է կաթնամթերքի և պաղպաղակի արտադրությամբ։ Արտադրվում է նաև «Լոռի» տեսակի պանիր։ Արտադրանքը մեծ մասամբ սպառվում է Երևան քաղաքում։
Համայնքի ղեկավար՝ Արմեն Հարությունյան
Ավագանու անդամների ցուցակ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.