From Wikipedia, the free encyclopedia
Dum spíro, spéro (քանի դեռ շնչում եմ, հուսով եմ), լատիներեն արտահայտություն, որը համարժեք է հայերենի «հույսը վերջինն է մեռնում» արտահայտությանը։ Այս արտահայտությունը տարբեր մեկնաբանություններով հանդիպում է բազմաթիվ հին հեղինակների մոտ։ Օրինակ՝ Մարկոս Տուլիոս Ցիցերոնի «Նամակներ Ատտիկային» աշխատությունում (IX, 10, 3)․
«Aegróto, dum ánima est, spés esse dícitur»
(«Քանի դեռ հիվանդը շնչում է, նշանակում է հույս կա»։)
Լուցիուս Աննեուս Սենեկայի մոտ «Բարոյական նամակներ Լյուսիլին» աշխատությունում (70, 6)․
«Կարևոր չէ, թե դու շուտ կմահանես, թե՝ ուշ։ Լավ ապրելը նշանակում է խուսափել վատ ապրելուց։ Իմ կարծիքով, միայն կանացի թուլության մասին է խոսում այն հռոդոսցու բառերը, որին երբ բռնակալի հրամանով նետել էին փոսը և կերակրում էին ինչպես մի գազանի, պատասխանեց սննդից հրավարժվելու մասին խորհրդին․
«Քանի դեռ մարդն ապրում է, նա պետք է հույս ունենա ամեն ինչի համար»։
(„Omnia homini, dum vivit, speranda sunt“)
Այս արտահայտությունը գրված է նաև ԱՄՆ Հարավային Կարոլինայի կնիքի վրա և համարվում է նահանգի պաշտոնական կարգախոսը։
Այս արտահայտության փոփոխված տարբերակը համարվում է նաև Վիկտոր Պելևինի «Любовь к трём цукербринам» վեպի Սպերո հրեշտակի կարգախոսը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.