From Wikipedia, the free encyclopedia
Crayon Pop (կորեերեն՝ 크레용팝), հարավկորեական աղջիկների երաժշտական խումբ։ Կազմված է հինգ անդամներից. Գըմմի, Էլլին, ՉոԱ, Վեյ, Սոյուլ։ Խումբը ստեղծվել է 2012 թվականին Chrome Entertainment-ի կողմից։ Պաշտոնական առաջնաելույթը կայացել է 2012 թվականի հուլիսի 9-ին Mnet հեռուստաալիքի M! Countdown հաղորդման ժամանակ, կատարելով «Saturday Night» երգը[1][2]։
Crayon Pop | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Քեյ փոփ |
Գործունեություն | 2012-մեր օրեր |
Լեյբլ | Chrome Entertainment CJ E&M Music and Live Sony Music Entertainment Pony Canyon |
Կապված | Strawberry Milk |
Կայք | chrome-ent.co.kr |
Անդամներ | |
Գըմմի Էլլին ՉոԱ Վեյ Սոյուլ | |
Crayon Pop Վիքիպահեստում |
Չնայած նրան, որ խմբի առաջնաելույթը «Saturday Night» երգով, արդեն ունեցել է տեսահոլովակի կորեական և ճապոնական տարբերակ «Bing Bing», սինգլի համար, որից հետո թողարկվել է առաջին մինի ալբոմը։
«Bar Bar Bar» սինգլի թողարկումը տարօրինակ հագուստներով և բեմադրությամբ մեծ հետաքրքրություն է առաջացրել դեպի Сrayon Рop-ը և խմբի ճանաչությունը սկսել է մեծանալ։ "Bar Bar Bar" սկսել է բարձրանալ ամենահեղինակավոր կորեական չարթերում, որի արդյունքում զբաղեցրել է բարձր հորիզոնականներ դրանցից շատերում։ Թողարկումից ութ շաբաթ անց, սինգլը զբաղեցրել է առաջին տեղը Billboard’s K-Pop Hot 100 չարթում առաջին անգամ։
Հինգերորդ «Uh-ee» սինգլի թողարկումը կայացել է 2014 թվականի ապրիլի 1-ին։ Տեսահոլովակը ունեցել է ավելի քան միլիոն դիտում առաջին օրը։ Տեսահոլովակում նկարահանվել են այնպիսի անձնավորություններ, ինչպիսիք են DJ DOC’s Կիմ Չանգ Ռեոլը, Բումկեյը, հումորիստ Յուն Սունգ Հոն և K-Much բոյ բենդը։
2014 թվականի հունիս-հուլիսին СР-ը պատրաստվել են Lady Gaga ArtRave. The Artpop Ball համերգային շրջագայությանը, Հյուսիսային Ամերիկայի 12 քաղաքներում։
Strawberry Milk, ենթախումբը կազմված ՉոԱ և Վեյ երկվորյակներից առաջնաելույթ է ունեցել իր առաջին մինի ալբոմով 2014 թվականի հոկտեմբերի 15-ին։
Անուն | Ամբողջական անուն | Ծննդյան տարեթիվ | ||||
---|---|---|---|---|---|---|
Հայ. | Լատ. | Կոր. | Հայ. | Լատ. | Կոր. | |
Գըմմի | Geummi | 금미 | Բեկ Բո Ռամ | Baek Bo Ram | 백보람 | 18 հունիսի 1988 |
Էլլին | Ellin | 엘린 | Կիմ Մին Յոնգ | Kim Min Young | 김민영 | 2 ապրիլի 1990 |
ՉոԱ | ChoA | 초아 | Հո Մին Ջին | Heo Min Jin | 허민진 | 12 հուլիսի 1990 |
Վեյ | Way | 웨이 | Հո Մին Սոն | Heo Min Seon | 허민선 | |
Սո Յուլ | So Yul | 소율 | Պակ Հե Կյոնգ | Park Hye Kyeong | 박혜경 | 15 մայիսի 1991 |
Ի սկզբանե խումբը ստացել է Hurricane Pop անվանումը և խմբի կազմում են եղել՝ Սեհյոնը (Yang Se-hyeon), Գըմմին (Baek Bo-ram), Էլլին (Kim Min-young), Չո Ան (Heo Min-jin) և Սոյուլը (Park Hye-kyeong): Սե Հյոնը, Մարի անունով, ավելի վաղ եղել է լուծարված Coin Jackson աղջիկների խմբի լիդեր։ Նա թողել է Hurricane Pop առաջնաելույթից առաջ, որպեսզի զբաղբի դերասանուհու կարիերայով։ Հնգյակի հինգերորդ անդամն է դարձել Վեյը՝ Չո Այի փոքր երկվորյակ քույրը։ Խմբի անունը փոխվել է Crayon Pop մինչ առաջնաելույթը։ Աղջիկները բեմական անուները ընտրվել են Chrome Ent.-ի գլխավոր տնօրենի (Հվանգ Հյոն Չան) կողմից, չնայած որ, մի քանի անդամներին ընտրելու հնարավորություն է տրվել։ Սոյուլը առաջին է եղել վերապատրաստվող Chrome Ent.-ում։ Ավելի վաղ նա կարճ ժամանակով եղել է Chic’6 Muscats դուետի անդամ։ Հաջորդը եղել է Գըմմին, առաջ աշխատել է մազերի փոխպատվաստման կլինիկայում։ Էլլինին առաջարկել է Chrome Ent.-ի պարուսույցը, երրորդ լսումից հետո նրան ընդունել են։ Վեյը, այդ ժամանակ, եղել է գլխավոր վոկալիստ N.Dolphin ինդի խմբում։ Երբ նրան հրավիրել են լսումների, N.Dolphin-ը գովազդել է ալբոմ, նա առաջարկել է Չո Ային։ Այն բանից հետո, երբ Սե Հյոնը հեռացել է, Վեյին կրկին առաջարկել են և նա լքել է N.Dolphin-ը։
Crayon Pop-ը սկսում է Ճապոնիայում, ամբողջ ժամանակը գնում է «Bing Bing» սինգլի կորեական և ճապոնական տարբերակների տեսահոլովակների ստեղծման վրա։ Թողարկումը կայացել է 2012 թվականի հունիսի 24-ին։ Մի քանի թիզերներից հետո, 2012 թվականի հուլիսի 17-ին, դուրս է գալիս առաջնաելույթի «Saturday Night» սինգլի տեսահոլովակը։ Ճապոնական տարբերակը, ինչպես նաև այլընտրանքային տարբերակը, նոր տեսահոլովակով, թողարկվել են 2012 թվականի հուլիսի 24-ին։ Առաջին մինի ալբոմի թողարկումը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 18-ին, որը բաղկացած է եղել «Bing Bing» և «Saturday Night» երգերից, գործիքային տարբերակից և "Saturday Night-ի" միքսից։ Պաշտոնական առաջնաելույթը բեմում կայացել է հաջորդ օրը, 2012 թվականի հուլիսի 19-ին, "Saturday Night" սինգլով Mnet’s M! Countdown-ի ժամանակ։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին խումբը թողարկում է առաջին թվային սինգլ ալբոմը Dancing Queen: Այն բաղկացած է եղել նոր սինգլից, «Dancing Queen», և «Bing Bing» սինգլի Remix տարբերակից։ «Dancing Queen» կատարումից հետո Կանգ Ինը և Շին Դոնգը Super Junior խմբից գովել են խմբին և նրանց սինգլը, իսկ Շի Դոնգը ասել է, որ կցանկանար նրանց նման խումբ ստեղծել։ Այդ ժամանակ Сrayon Рop-ը դեռ այդքանել հայտնի չէր, որպեսզի մասնակցեր տարբեր երաժշտական հաղորդումների, աղջիկները երկար ժամանակ ելույթ են ունեցել փողոցում, ամբոխի մեջ, գովազդելով «Dancing Queen» երգը, հաճախ նույնիսկ շատ ցուրտ եղանակի ժամանակ։
Վերադառնալով Ճապոնիայում առաջխաղացմանը, Crayon Pop-ը անցկացրել է մինի համերգ 2013 թվականի հունվարի 6-ին Սիբույաում, Տոկիո։ Տոմսերը սկսել են վաճառել 2012 թվականի դեկտեմբերի 11-ից և վաճառվել են մեկ ժամվա ընթացքում։ Արդյունքում երկրպագուների նշանակալի պահանջներից հետո, ովքեր չեն հասցրել գնել տոմսեր, Chrome Entertainment-ը հայտարարել է, որ ավելի ուշ կանցկացվի ևս մեկ համերգ Ճապոնիայում։ 2013 թվականի հունվարի 25-ին կայացել է Crayon Pop-ի պաշտոնական վերադարձը KBS Music Bank-ի ժամանակ "Bing Bing" երգի ռեմիքսով և նոր բեմադրությունով։ Ինչպես նաև, հաջորդ իրը նրանք հայտնվել են MBC Show! Music Core-ի ժամանակ։ Երկրորդ մինի համերգը Ճապոնիայում, ինչպես խոստացել էր Chrome Ent.-ը, կայացել է Օսակայում, 2013 թվականի փետրվարի 22-ից։ 2013 թվականի հունիսի 8-ին Сrayon Pop-ը ներկայացրել է «Bar Bar Bar» սինգլի նախնական տարբերակը առաջին անգամ։ Տեսանյութը ներբեռնվել է YouTube հունիսի 13-ին, թվային թողարկումից մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 20-ին։ Պարային տարբերակի թողարկումից հետո 2013 թվականի հունիսի 23-ին, Crayon Pop-ի վրա ուշադրություն է դարձրել մամուլը, չնայած նրանց տարօրինակ բեմական հագուստին և բեմադրությանը։ 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ «Bar Bar Bar» տեսահոլովակը ունեցել է ավելի քան 21 միլիոն դիտում YouTube-ում։ Վարակից «Bar Bar Bar» սկսել է բարձրանալ կորեական երաժշտական չարթերում, և ի վերջո զբաղեցնելով բարձր հորիզոնականներ նրանցից շատերում։ Սինգլին հաջողվել է մեկ ամիս մնալ Billboard’s Korea K-Pop Hot 100 չարթի ամենաբարձր հորիզոնականում, հայտնվելով այնտեղ ութ շաբաթ անց, թողարկումից հետո։ 2013 թվականի օգոստոսի 25-ին Crayon Pop-ը առաջին անգամ ելույթ է ունենում ԱՄՆ-ում։ Խումբը կատարել է «Bar Bar Bar» և «Dancing Queen» երգերը KCON-ի ժամանակ, որը անցկացվել է Los Angeles Memorial Sports Arena-ում 2013 թվականի օգոստոսի 24-25-ը։ Չնայած նրան, որ խումբը ստեղծել է փոքր գործակալություն, Сrayon Рop-ը հաղթել է իր առաջին երաժշտական մրցանակը KBS Music Bank-ում "Bar Bar Bar" երգով 2013 թվականի օգոստոսի 30-ին, հաղթելով EXO-ին, ովքեր ներկայանում էին «Growl» երգով։ Сrayon Рop-ի երկրորդ « The Streets Go Disco» մինի ալբոմի թողարկումը կայացել է սեպտեմբերի 26-ին։ Այն բաղկացած էր չորս նախկին սինգլներից և այդ երգերի ռեմիքսներից։ Գլխավոր «Dancing Queen 2,0» երգի տեսահոլովակը, թողարկվել է ալբոմի հետ միասին։ «Bar Bar Bar 2,0» տեսահոլովակը թողարկվել է ավելի վաղ այդ ամսին б: Խմբի ճանաչության հետ կապված, Chrome Ent.-ը հայտարարել է, որ Сrayon Рop-ը կանցկացնի իր առաջին միանձնյա համերգը «1st POPCON in Seoul» անվանումով։ Ի նշան ճանաչման, համերգը եղել է կատարյալ և անվճար։ Համերգին ներկա են գտնվել հատուկ հյուրեր My Name, Bumkey և The SeeYa: Сrayon Рop-ը պատրաստել էր «Princess Aurora» դոռամայի կրկնօրինակման տեսանյութ, որտեղ աղջիկները խաղում էին բոլոր դերերը։ Այդ տեսանյութը ցուցադրվել է համերգի ժամանակ, որը հաջողությամբ անցկացվել է 2013 թվականի հոկտեմբերի 30-ին։ 2013 թվականի նոյեմբերի 3-ին Сrayon Рop-ը գնացել են մեկ շաբաթով Ավստրալիա, որպեսզի անցկացնեն երկու հանդիպում երկրպագուների հետ։ Այդ իրադարձությունը անցկացվել է the Event Cinemas on George Street-ում և the Westfield Chatswood shopping center-ում։ Նաև երկրպագուների համար կատարել են "Bar Bar Bar" և «Dancing Queen» երգերը։ Сrayon Рop-ը հայտնվել է ABC’s Wacky World Beaters-ի և SBS PopAsia-ի ժամանակ, ելույթ են ունեցել Սիդնեի օպերայի թատրոնի դիմաց։ Ինչպես նաև նրանք այցելել են կենդանաբանական այգի Taronga և Hyde Park, մասնակցություն են ունեցել BridgeClimb of Sydney Harbour Bridge-ում։ Ճամփորդությունը կազմակերպել է Sony Music ընկերությունը, որը նաև կազմակերպել է Crayon Pop-ի հանդիպումը ավստրիալիացի երգչուհի Դամի Իմի հետ, ով ծնվել է Հարավային Կորեայում և Crayon Pop-ի երկրպագուներ։ Crayon Pop-ը անցկացնում է երկրորդ համերգը 2013 թվականի նոյեմբերի 15-ին Zepp DiverCity-ում, Տոկիո ավելի քան 2000 երկրպագուների, 30 տեղեկատվական գործակալությունների և 200 երաժշտության ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր եկել էին համերգին։ Դեկտեմբերի 1-ին Сrayon Рop-ը ներկայացրել է տեսահոլովակ ամանորյա «Lonely Christmas» սինգլի համար։ Վերադարձը Mnet’s M! Countdown-ում կայացել է դեկտեմբերի 5-ին։
Փետրվարի 1-ին, ռոք երգիչ Կին Ջանգ Հունը համագործակցելով Crayon Pop-ի հետ թողարկում են «Hero» երգը «Korea Fireman Project» համար, նվիրելով այն փրկարարներին, ովքել վտանգել են իրենց կյանքը, որպեսզի օգնեն ուրիշներին։ Սինգլի ամբողջ շահույթը նվիրաբերել են բարեգործական կազմակերպություններին և փրկարարների ընտանիքներին։ Ավելի ուշ, փետրվարի 17-ին, Crayon Pop-ը և Կիմ Ջանգ Հունը անցկացնում են «Cray-Hoon Pop» համերգ անակնկալը Gangnam M Stage-ում, Սեուլ, որում մասնակցել են նաև K-Much ներկայացուցիչները Chrome Ent.-ից։
2014 թվականի փետրվարի 14-ից Crayon Pop-ը ելույթ է ունեցել Hunan TV’s Lantern Festival Program-ում, նշելով իրենց առաջնաելույթը հեռուստաշոույում, Չինաստանում։ Դա եղել է Crayon Pop-ի երկրորդ ելույթը Չինաստանում, առաջինը եղել է 23rd Qingdao International Beer Festival-ի ժամանակ Քինգդաոյում, 2013 թվականի օգոստոսի 9-ին։ Մարտի 21-ին, ամերիկացի փոփ աստղ Լեդի Գագան հայտնել է իր թվիթթերում, որ Crayon Pop-ը կմասնակցի իր ArtRave: The Artpop Ball շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայի ավելի քան քսան քաղաքներում հունիսի 26-ից մինչև հուլիսի 22-ը, իրենց «Bar Bar Bar» սինգլի հղման հետ միասին։ Լեդի Գագան առաջարկել է Crayon Pop-ին մասնակցել բոլոր 29 համերգներին, որոնք անցկացվելու են Հյուսիսային Ամերիկայում, բայց աղջիկները համաձայնվել են միայն մեկ ամիս մասնակցել, քանի որ նրանք պետք է շարունակեին աշխատել իրենց առաջին ամբողջական ալբոմի վրա։ Ալբոմի թողարկումը ի սկզբանե պետք է լիներ հունիսի, բայց հետաձգվել է, կապված Լեդի Գագայի շրջագայության հետ։ Մարտի 23-ին Crayon Pop-ը անցկացնում է իր առաջին հանդիպումը Հոնգկոնգի երկրպագուների հետ, որին մասնակցել է 1000-ից ավելի երկրպագու և ավելի քան 70 ԶԼՄ-ներ։ Ապրիլի 1-ին, Crayon Pop-ը թողարկել է իր հինգերորդ «Uh-ee» սինգլ ալբոմը։ Այս վերադարձի համար աղջիկները կրել են պարզ հանբոկ, գլխաշորեր և ազգային սպիտակ ռեզինե երկարաճիտք կոշիկներ։ Chrome Ent.-ում մեկնաբանել են. «Մենք օգտագործել ենք կորեական ազգային հագուստ, քանի որ այն յուրահատուկ է, հարմարավետ և գործնական։ Աղջիկները հագել են մոդելավորված հանբոկ իրենց ամանորյա ողջունման և լուսանկարների համար, այն իրենց դուր է գալիս։ Աղջիկները հայտնել են, որ ցանկանում են հետագայում նույնպես օգտագործել ազգային հագուստը»։Կանգ Ջին ՈՒն Dumb & Dumber խմբից, պրոդյուսեր «Dancing Queen» և «Saturday Night» ստեղծել են նոր գլխավոր երգը, Կիմ Յու Մինի հետ, ով «Bar Bar Bar» սինգլը։ Crayon Pop-ը անցկացրել են հանդիպում մարտի 29-ին, վերադարձը Mnet’s Global M! Countdown-ում ծրագրված էր ապրիլի 3-ին։ Ապրիլի 2-ին Crayon-ը թողարկել է «Uh-е-е» երգի պարային տարբերակի տեսանյութը։ 2014 թվականի հունիսի 20-ին Crayon Pop թողարկել է իր առաջին «Hey Mister» սաունդթրեկը Trot Lovers դորամայի համար։ Հունիս-հուլիսին Crayon Pop-ը մասնակցել է Լեդի Գագայի «Lady Gaga ArtRave: The Artpop Ball» շրջագայությանը. Միլուոքի, Atlantic City, Բոսթոմ, Մոնրեալ, Բուֆալո, Տորոնտո, Չիկագո, Սան Անտոնիո, Հուսթոն, Դալլաս, Լաս Վեգաս և Լոս Անջելես քաղաքներում։ 13 համերգներից յուրաքանչյուրի ժամանակ Crayon Pop-ը եղել է բեմի վրա 30 րոպե, կատարելով իրենց բոլոր վեց սինգլները, այն ժամանակ երբ տեսահոլովակները ցուցադրվել են էկրանի վրա, իրենց հետևում։ Հուլիսի 11-ին, գտնվելով Չիկագոյում, Crayon Pop-ը կատարել է "Bar Bar Bar" երգը WGN Morning News-ում։ Հուլիսի 22-ին Crayon Pop-ը անցկացրել են հանդիպում երկրպագուների հետ Լոս Անջելեսում, դա եղել է իրենց առաջին հանդիպումը երկրպագուների հետ Միացյալ Նահանգներում։ 2014 թվականի օգոստոսի 24-ին, Crayon Pop-ը անցկացրել է իր առաջին մինի համերգը Թայվանում Taipei International Convention Center-ում։ 2014 թվականի օգոստոսի 4-ին, հայտարարվել է, որ Crayon Pop կվերադառնալ նոր ամբողջական ալբոմով սեպտեմբերին։ Միայն թե, մեկ ամիս անց հայտարարվել է, որ իրենց ալբոմի թողարկումը կհետաձգվի անժամկետ, դրա փոխարեն, հոկտեմբերին առաջնաելույթ կկատարի ենթախումբը։ Սեպտեմբերի 25-ից 26-ը հայտնի է դարձել, որ ենթախմբի կազմում կլինեն երկվորյակներ Չո Ան և Վեյը։ Սեպտեմբերի 28-ին ներկայացվել է ենթախմբի անվանումը «Strawberry Milk»: Նրանց առաջին մինի ալբոմը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 15-ին։ Սեպտեմբերի 26-ին Crayon Pop-ը ներկայացրել է «C’mon C’mon» սաունդթրեկը «Ավագ դպրոց. սիրո ժամանակն է» դորամայի համար։ Շուտով Չո Ան նկարահանվել է դորամայի առաջին սերիայում։ Հոկտեմբերի 4-ին, Crayon Pop-ը մասնակցել է First Chrome Family in Japan Concert в Shinagawa-ին, Տոկիո։ Այդ համերգի ժամանակ հայտարարվել է, որ Crayon Pop-ը առաջնաելույթ կունենա Ճապոնիայում 2015 թվականին, ինչպես նաև, որ կթողարկվի մինի ալբոմ Ճապոնիայում նոյեմբերի 19-ին։ Ալբոմը իր մեջ կընդգրկի ավելի վաղ ձայնագրված, բայց չթողարկված երեք երգ. EDM ռեմիքս «Bar Bar Bar», «Uh-ee» և նոր երգ, «Bbyong Song»: Հոկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Crayon Popը պայմանագիր է կնքել ճապոնական ձայնագրման Pony Canyon գործակալության հետ, կապված այդ ալբոմի հետ։ Դեկտեմբերի 6-ին Crayon Pop-ը անցկացրել է երեք մինի համերգներ Թոյոսույում և Շիբույայում (Տոկիո) ալբոմի աջակցության համար։ Առաջին միասնական ծրագիրը Chrome Family-ի հետ, որում մասնակցել են Chrome գործակալության բոլոր արտիստները, այդ թվում նաև Crayon Pop-ը Chrome Family — A Very Special Christmas անվանումով, թողարկվել է թվային տաբրբերակով 2014 թվականի դեկտեմբերի 3-ին։
Հունվարի 22-ին СР թողարկել է «123 Happy New Year» սինգլը DT Boys բոյ բենդի հետ միասին, նվիրված չինական նոր տարուն։ Մարտ ամսի համար ծրագրված է եղել նոր ալբոմի թողարկում, Shinsadong Tiger կոմպոզիտորի հետ ունեցած միասնական աշխատանիք արդյունքը։ Առաջին անգամն երկրպագուները կարողացան լսել գլխավոր 'FM' սինգլը SXSW (Օսթին, Տեխաս) 2015 թվականի մարտի 20-ին, պաշտոնական պրեմերիան եղել է Dongdaemun հաղորդման ժամանակ մարտի 21-ին, տեսահոլովակի թողարկումը 'FM' սինգլի համար կայացել է 2015 թվականի մարտի 27-ին[3]։ Ապրիլի 28-ին կայացել է 'Road' սինգլի թողարկումը, կոմպոզիտոր Կիմ Յու Մինի հետ, ով 'BarBarBar'-ի հեղինակն է և երկվորյակներ Չո Այի և Վեյի աշխատանքը, նաև այդ օրը ներկայացվել է այդ սինգլի տեսահոլովակը։ Մայիսի 4-ին Crayon Pop-ը և 'Abnormal Summit' հաղորդման մասնակից Ռոբին Դեյանան ներկայացնում են միասնական 'What Are You Doing' սինգլը։ Հուլիսի 22-ին կայացել է առաջնաելույթային 'Rarirure' սինգլի թողարկումը Ճապոնիայում։ 2015 թվականի նոյեմբերի 18-ին կայացել է Crayon Pop-ի երկրորդ 'Dancing All Night' սինգլ ալբոմի թողարկումը Ճապոնիայում։
Հունվարի 13-ին կայացել է ՉոԱ և Վեյ երկվորյակների «I Hate You» բալլադի թողարկումը։ Հունվարի 20-ին կայացել է ճապոնական ամբողջական ալբոմի թողարկումը «Crayon Pop» անվանումով։ 2016 թվականի մարտին Սոյուլը կրկին մասնակցել է Let’s Go! Dream Team 2 շոուին։ Մարտի 16-ին կայացել է Crayon Pop DVD «Pop in Japan» թողարկումը։
2013 թվականի հունիսին Crayon Pop-ը ենթարկվել է քննադատության, Վեյի օգտագործած արտահայտությունից հետո, հայտնի թվիթթերում Ilbe-ի վեբ կայքում։ Հենց այդ ժամանակել պարզվել է, որ Chrome Ent.-ի գլխավոր տնօրեն՝ Հվան Հյոն Չանը վաղ հիշատակել է տվյալ վեբ կայքը թվիթթերում։ Տնօրեն Հվանը պատասխանել է, որ նա գրանցված է եղել մի շարք հայտնի համացանցային էջերում, այդ թվում նաև Ilbe-ում, որպեսզի տեղեկություն ստանա արտիստների մասին։ Ինչպես նաև, հայտարարվել է, որ Վեյի արտահայտությունը եղել է aegyo-ի օրինակ և նա նույնիսկ չի իմացել վեբ կայքի մասին։ Միայն թե կոնֆլիկտը շարունակվել է և Crayon Pop-ը ստիպված էր հրաժարվել իր համացանցային «Auction» գիպերմարկետից, հաճախորդների բողոքներից հետո։ 2014 թվականի հունվարի, կոնֆլիկտը վերսկսվեց, երբ Էլլին իբր ձեռքով ցույց է տվել Ilbe-ի նշանը։ Crayon Pop-ի գործակալությունը հայտարարել է. «Crayon Pop-ի յուրաքանչյուր անդամ ունի իր յուրահատուկ ողջունելու նշանը և նրանցից յուրաքանչյուրը կապված է աղջիկների անվան առաջին տառի հետ։ Էլլինի նշանը նշանակում է „E“ տառը»": 2013 թվականի օգոստոսին Crayon Pop-ը մեղադրել են ճապոնական Momoiro Clover Z աղջիկների խմբին կրկնօրինակելու մեջ, օգտագործելով սպորտային կոստյումներ, կրծքանշաներ և գլխարկներ։ Crayon Pop-ը պատասխանել է, հայտարարելով, որ գլխարկներ կրել են նաև այլ խմբեր, ինչպիսիք են Daft Punk և 45rpm և սպորտային կոստյումներ նույնպես, ինչպես DJ DOC-ը։ Նրանք նաև պատասխանել են, որ կրծքանշաներ նրանք կրել են փորձերի ժամանալ, և նրանք որոշել են շարունակել դրանք կրել նաև ելույթների ժամանակ։ Նույն ամսին, Chrome Ent.-ը ստացել է բացասական ռեակցիա, այն բանից հետո, երբ հայտարարել են այն բանի մասին, որ նրանք այլևս երկրպագուների կողմից նվերներ չեն ընդունելու, միայն գումարային ներդրումներ, բարեգործության համար։ Chrome-ը ավելի ուշ մտափոխվել է, բայց բացատրել է, որ «խմբի անդամներ իրենց զգացել են ծանրաբեռնված, երբ նրանք ստացել են թանկարժեք նվերներ»։ Chrome նաև տարածել է հայտարարություն, հերքելով շշուկները, որ գործակալությունը ունեցել է քաղաքական աջակցություն և ստացել է ֆինանսավորում chaebol-ի կողմից։ 2013 թվականի նոյեմբերին խումբին կրկին մեղադրել են Momoiro Clover Z խմին կրկնօրինակելու մեջ, այս անգամ նրանց տոնածառի հագուստները։ Chrome Entertainment-ը պատասխանել է, հայտարարելով. «Դա, մենք առաջին անգամ ենք լսում Momoiro Clover Z-ի նման ոճի մասին։ Մենք օգտագործել ենք ամանորյա տոնածառը, հասկացուցյան համար, այն պարզապես միանման տեսք ունի, բայց դա կրկնօրինակ չէ։»: Բացի այդ, «Lonely Christmas» երգը մեղադրվել է ճապոնական Lupin the Third անիմեից գրագողություն անելու մեջ։ Կոմպոզիտոր Կիմ Յու Մինը պատասխանել է, ասելով, որ նա երբեք չի լսել անիմեի մոտիվ, երգերը միայն թվում են նման, որովհետև երկուսնել եղել են բիբոբ ժանրում։ 2014 թվականի հունվարին Վեյին մեղադրել են Girls' Generation’s խմբի Սաննիին հրելու մեջ Seoul Music Awards ժամանակ։ Chrome Entertainment-ը պատասխանել է, հայտարարելով, «Վեյը չի հրել Սաննիին հետևից։ Էլլինը, ով եղել է կանգնած Վեյի դիմաց, քաշել է նրա ձեռքը, և հենց այդ պահին, երբ Վեյի ձեռքը ձգել էր, Սաննին Girls’ Generation’s-ից շարժվել է առաջ, որը նման է եղել նրան, որ նրան հրել են»։ 2014 թվականի ապրիլի 2-ին «Uh-ee» սինգլը ճանաչվել է ոչ պիտանի KBS հեռուստաալիքով ցուցադրելու համար, նրա ճապոներեն լինելու պատճառով։ Մի փոքր փոփոխված տարբերակը ավելի ուշ ներկայացրել են Music Bank-ի ժամանակ։ Նաև կարելի է հիշել այն պատմությունը, երբ բոլոր աղջիկները հայտնվել են սպիտակ հագուստներով 2014 թվականի հունիսի 13-ին Bumkey-ի հարսանիքին։ Crayon Pop-ին այդ ժամանակ շատ են քննադատել, քանի որ Կորեայում գնալ հարսանիքի սպիտակ հագուստով համարվում է վատ նշան։ Սպիտակ հագուստով պետք է լինի միայն հարսնացուն։ Bumkey-ը այդ ժամանակ պատասխանել է թվիթթերում. «Օ, ես տեսել եմ հոդվածները Crayon Pop-ի մասին։ Ես հատուկ եմ խնդրել նրանց կանգնել սկզբում։ Զգում եմ, որ կռիվները առաջացել են իմ պատճառով, այնպես որ ես հույս ունեմ, որ դուք կհասկանաք։ Նրանք այնքան զբաղված են եղել, որ եկել էին ելույթից անմիջապես հետո։ Խնդրում եմ սխալ մի հասկացեք»[4]։
Սեպտեմբերի 29-ին Chrome Ent.-ը պաշտոնապես հայտարարել է Crayon Pop-Strawberry Milk ենթախմբի անվանումը, որը կազմված էր երկվորյակ քույրիկներ ՉոԱյից և Վեյից։ Chrome Ent. հայտարարել է. Այն բանից հետո, ինչ ՉոԱն և Վեյը դարձել են Crayon Pop-ի անդամ, մենք միշտ մտածել ենք, որ հետաքրքիր կլինի ստեղծել խումբ կազմված երկվորյակներից։ ՉոԱն և Վեյը երկուսնել սիրում են կաթ, այդպես, մենք մտածեցինք ծրագիր ավելացնել 'կաթը' խմբի անվանման մեջ, և քանի որ ելակի կաթը համապատասխանում է խմբի պատկերին, մենք որոշեցինք խումբը անվանել Strawberry Milk: Խմբի անվանումը հայտարարելուց առաջ, ֆեյսբուքում անցկացվել է մրցույթ երկրպագուների համար, ապագա խմբի անվանումը գուշակելու համար։ Առաջին քսան երկրպագուները, ովքեր ճիշտ էին պատասխանել, ստացել են ալբոմ ստորագրությամբ։ Սեպտեմբերի 30-ին հայտարարվել է, որ առաջին մինի ալբոմը կթողարկվի հոկտեմբերի 15-ին։ 1-6-ը հոկտեմբերի թողարկվել են լուսանկարներ, հոկտեմբերի 9-ին դուրս է եկել վիդեո թիզեր «OK» գլխավոր երգի համա։ Տեսահոլովակի թողարկումը (ռեժիսոր՝ Լի Գի Բեք) կայացել է հոկտեմբերի 15-ին և հավաքել է մեկ միլիոն դիտում հինգ օրվա ընթացքում։ Վիդեո բեմադրողը «OK» երգի համար, ներկայացվել է հոկտեմբերի 18-ին։ Տեսահոլովակը նկարահանվել է ֆերմայում և երկվորյակները պարել են ելակի ջերմոցների առաջ։ Թվային ալբոմը թողարկվել է հոկտեմբերի 15-ին, ֆիզիկականը հոկտեմբերի 16-ին և բաղկացած էր չորս երգերից. «OK», «Feel So Good», «Hello» և «Let Me Know»: «Let Me Know» բալլադ է, գրել է Վեյը, ավելի շուտ գրել է, որպես N.Dolphin ինդի խմբի անդամ, բառերը հիմնված են նրա և ՉոԱյի պայքարի վրա, որպեսզի դառնան երգչուհի։ Վեյը ասել է. «Երբ ես փոքր էի, ես միշտ երազել եմ երգչուհի դառնալ։ Քանի որ ես պատրաստվում էի դառնալ երգչուհի, ամենանգամ, երբ ես դժվարություններ եմ ունեցել, ես միշտ աղոթել եմ, որպեսզի ինձ նշան տան, արդյոք ճիշտ ճանապարհին եմ ես։ Երգի խոսքերը հենց այդ աղոթքների մասին են»։ Strawberry Milk-ը առաջին անգամ ներկայացրել է «Let Me Know» աինգլը հոկտեմբերի 4-ին First Chrome Family ժամանակ, Ճապոնիայում[4]։
Անվանում | Ալբոմի մանրամասներ | Չարթերում զբաղեցրած հորիզոնական | Վաճառք | |
---|---|---|---|---|
KOR [5] |
JPN [6] | |||
Ճապոնական | ||||
Crayon Pop |
|
— | 27 |
|
Կորեական | ||||
Crayon Pop Evolution Vol. 1 |
|
— | — | |
Անուն | Ալբոմի մանրամասներ | Զբաղեցրած հորիզոնականը չարթերում | Վաճառք | |
---|---|---|---|---|
KOR [5] |
JPN [6] | |||
Կորեական | ||||
Crayon Pop 1st Mini Album |
|
— | — | |
The Streets Go Disco |
|
5 | — |
|
FM |
|
6 | — |
|
Ճապոնական | ||||
Pop! Pop! Pop! | — | 48 |
| |
"—" denotes releases that did not chart or were not released in that region. |
Թվական | Բաշխիչ | Անվանում | Նշումներ | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2012–2013 | Chrome Entertainment (Crayon Pop YouTube) |
Crayon Pop TV – Season 1 | 10 սերիա | [14] |
2013–2014 | Crayon Pop TV – Season 2 | 10 սերիա | [15] | |
2014 | Crayon Pop TV – Season 3 | 1 սերիա | [16] | |
2014–2015 | Chrome Entertainment (YouTube) |
Chrome-In – Season 1 | 10 սերիա, K-Much, Bob Girls և Zan Zan հետ միասին | [17] |
2015 | Youku | Hallyu Star Traces (韩流行星轨迹) | 4 սերիա | [18] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.