From Wikipedia, the free encyclopedia
Օլիվեր Ջորջ Արթուր Ուոտկինս (անգլ.՝ Oliver George Arthur Watkins, ավելի հայտնի է որպես Օլլի Ուոտկինս (անգլ.՝ Olly Watkins), դեկտեմբերի 30, 1995[1], Տորկի, Torbay, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Աստոն Վիլլայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող։
Օլլի Ուոտկինս անգլ.՝ Ollie Watkins | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1995[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Տորկի, Torbay, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ուոթկինսը «Էքսետեր Սիթի» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է[2]։ «Էքսետերի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2014 թվականի մայիսի 3-ին «Հարթլպուլ Յունայթեդի» դեմ Լիգա 2-ի խաղում[3]։ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին «Քովենթրի Սիթիի» դեմ ֆուտբոլային լիգայի տիտղոսի խաղում խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը[4]։
2014 թվականի դեկտեմբերի 8-ին վարձավճարով մեկնել է «Ուեսթոն-սյուփեր-Մեր» ակումբ[5]։ Վարձավճարով խաղալու ընթացքում 25 խաղում խփել է 10 գնդակ, որից հետո վերադարձել է «Էքսետեր Սիթի»։
2017 թվականի ապրիլին Ուոթկինսը ճանաչվել է անգլիական ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ խաղացող (EFL Young Player of the Year)[6]: «Էքսետեր Սիթիի» կազմում նա անցկացրել է 78 պաշտոնական հանդիպում և խփել 26 գնդակ։
2017 թվականի հուլիսի 18-ին տեղափոխվել է Չեմպիոնշիպի «Բրենտֆորդ» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,8 միլիոն ֆունտ[8]։ 2017 թվականի օգոստոսի 8-ին Ուոթկինսը Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության՝ «Ուիմբլդոնի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «մեղուների» կազմում[9]։ 2019 թվականի սեպտեմբերի 29-ին «Բրենտֆորդի» կազմում իր առաջին հեթ-տրիկը է ձևակերպել Չեմպիոնշիփի՝ «Բարնսլիի» դեմ խաղում[10]։ 2019/20 մրցաշրջանում Ուոթկինսը «Բրենտֆորդի» կազմում 50 խաղում խփել է 26 գոլ, իսկ ընդամենը երեք մրցաշրջաններում «մեղուների» կազմում 49 գոլ է խփել 143 պաշտոնական խաղերում։
2020 թվականի սեպտեմբերի 9-ին Ուոթկինսը տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլլա» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 28 միլիոն ֆունտ ստեռլինգ, սակայն կարող է ավելանալ մինչև 33 միլիոն ֆունտ՝ տարբեր բոնուսների տեսքով, ինչը դարձել է ակումբային ռեկորդ[11]։ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին «Բերտոն Ալբիոնի» դեմ Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում նշել է նորամուտը ակումբում՝ աչքի ընկնելով խփած գնդակով[12]։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին առաջին անգամ գոլ է խփել Պրեմիեր լիգայում՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Լիվերպուլի» դեմ խաղում[13]։
2021 թվականի մարտի 18-ին Օլլի Ուոտկինին առաջին անգամ Անգլիայի հավաքական է հրավիրել գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը՝ մասնակցելու Սան Մարինոյի (2021 թվականի մարտի 25), Ալբանիայի (2021 թվականի մարտի 28) և Լեհաստանի (2021 թվականի մարտի 31) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին[14]։ 2021 թվականի մարտի 25-ին Անգլիայի հավաքականում նշել է նորամուտը Սան Մարինոյի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի տնային խաղում (5:0)՝ 63-րդ րոպեին փոխարինելով Դոմինիկ Կալվերտ-Լյուինին՝ հանդիպման 83-րդ րոպեին աչքի ընկնելով իր առաջին գոլով[15][16]։
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ | Այլ[18] | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Էքսետեր Սիթի | Լիգա 2 | 2013/14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
2014/15 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||
2015/16 | 20 | 8 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 9 | ||||
2016/17 | 45 | 13 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 47 | 13 | ||||
Ընդհանուր | 68 | 21 | 2 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 6 | 4 | 78 | 26 | ||
Ուեստոն-սյուփեր-Մեր (վարձավճար) | Հարավային լիգա | 2014/15 | 24 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 10 | ||
Ընդհանուր | 24 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 25 | 10 | ||
Բրենտֆորդ | Չեմպիոնշիպ | 2017/18 | 45 | 10 | 1 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 48 | 11 | ||
2018/19 | 41 | 10 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 45 | 12 | ||||
2019/20 | 46 | 25 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 47 | 25 | ||||
Ընդհանուր | 132 | 45 | 4 | 2 | 4 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 143 | 49 | ||
Աստոն Վիլլա | Պրեմիեր լիգա | 2020/21 | 17 | 7 | 0 | 0 | 3 | 2 | 0 | 0 | 20 | 9 | ||
Ընդհանուր | 17 | 7 | 0 | 0 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 9 | ||
Ամբողջ կարիերա | 241 | 83 | 6 | 3 | 9 | 3 | 0 | 0 | 10 | 5 | 266 | 94 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.