Բարնսլի ՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
Բարնսլի ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Barnsley Football Club), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից։ Իր պատմության մեծ մասում ակումբը հանդես է եկել Անգլիայի երկրորդ դիվիզիոնում։ «Բարնսլիի» կազմում հանդես են եկել բազում հայտնի ֆուտբոլիստներ։ Նրանցից մեկը Թոմի Թեյլորն է, ով խաղացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում» և զոհվել է մյունխենյան ողբերգության ժամանակ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարնսլի (այլ կիրառումներ)
Բարնսլի | |||
![]() | |||
Ամբողջական անուն | Barnsley Football Club | ||
---|---|---|---|
Գույներ | Կարմիր, սպիտակ | ||
Հիմնադրում | 1887-01-20 ) | ||
Երկիր | Անգլիա | ||
Քաղաք | Բարնսլի | ||
Մարզադաշտ | Օուքվել | ||
Տարողունակություն | 23 287 | ||
Տեր | Պատրիկ Կրայն | ||
Մարզիչ | Լի Ջոնսոն | ||
Կայք | |||
Լիգա | Չեմպիոնշիպ | ||
2015-16 | 6 (Տեղափոխվել է առաջին լիգայից) | ||
|
2016/17 մրցաշրջանում ակումբը հանդես է գալիս Չեմպիոնշիպում։
Պատմություն
«Բարնսլի» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1887 թվականին։ 1890 թվականից ակումբը խաղացել է «Sheffield and District League» լիգայում, իսկ 1895-ից՝ կենտրոնական կոմսության լիգայում (Midland League):
1898 թվականին «Բարնսլին» մասնակցել է ֆուտբոլային լիգային և հաջորդ 10 տարին խաղացել է երկրորդ դիվիզիոնում։ 1910 թվականին ակումբը հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Նյուքասլ Յունայթեդին»։ 1912 թվականին կրկին հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ վերախաղարկումով հաղթեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին» (1:0)՝ նվաճելով այս տիտղոսն իր պատմության մեջ առաջին և միակ անգամ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո որոշում կայացվեց առաջին դիվիզիոնի ակումբների թիվը 20-ից հասցնել 22-ի։ «Բարնսլին», որը 1914/15 մրցաշրջանում երրորդ դիվիզիոնն ավարտել էր 3-րդ հորիզոնականում, հնարավորություն ուներ բարձրանալ առաջին դիվիզիոն, սակայն արդյունքում նրա փոխարեն այնտեղ հայտնվեց «Արսենալը»։
Նվաճումներ
- Անգլիայի գավաթի հաղթող (1)՝ 1911/12
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարնսլի ՖԱ» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.