Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Օդրի Տոտու (ֆր.՝ Audrey Tautou, օգոստոսի 9, 1976[5][6][7][…], Beaumont[5]), ֆրանսիացի կինոդերասանուհի և մոդել։ Առաջին անգամ հեռուստադիտողին երևացել է 18 տարեկանում։ Դրանից անմիջապես հետո նա ստացավ «Ցեզար» մրցանակը։ Հետագայում նա էկրան բարձրացավ 1999 և 2000 թվականներին։ Տոտուն մեծ ճանաչում ձեռք բերեց «Ամելի» ֆիլմից հետո, որը նկարահանվել է 2001 թվականին։ Սրանից հետո նա մեծ արագությամբ կառուցեց իր կարիերան։ Հանդիսատեսին հայտնի է «Ամելի» (2001), «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Կոկո դը Շանել» (2009) և «Քնքշություն» (2011) ֆիլմերից։
Օդրի Տոտու ֆր.՝ Audrey Tautou | |
---|---|
Օդրի Տոտուն 2006 թ.-ի Կաննի կինոփառատոնին | |
Հասակը | 160 սմ[1] |
Ծնվել է | օգոստոսի 9, 1976 (48 տարեկան)[1] |
Ծննդավայր | Բոմոն, Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի կաթոլիկ ինստիտուտ և Ֆլորան դասընթացներ[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիա |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | Դերասանուհի[1] |
Ակտիվ շրջան | 1992–այժմ[1] |
Ժանրեր | Դրամա, Մելոդրամա[1] |
Ընտրանի | "Ճակատագրական գեղեցկուհին", "Դա Վինչիի ծածկագիրը" |
Համատեղ ապրող(ներ) | Մատյե Շեդիդ[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Օդրին ծնվել է Բոմոնում և մեծացել է Մոնտլուքոնում։ Հայրը եղել է ատամնաբույժ, իսկ մայրը ուսուցչուհի։ Տոտուն դեռ փոքրուց է ցանկացել դառնալ դերասանուհի, այդ իսկ պատճառով նրա ծնողները նրան տարել են դերասանական պարապմունքների։
1998 թվականին Օդրին մասնակցեց «Նոր աստղեր» մրցույթին և հաղթեց՝ ստանալով «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակը։ Թոնի Մարշալը «Ցեզար» մրցանակաբաշխությանը Օդրիին հանձնեց մրցանակ՝ «Գեղեցկուհի Վեներայի համալսարանը» ֆիլմի համար։ 2000 թվականին Տոտուն արժանացավ «Ամենախոստումնալից երիտասարդ դերասանուհի» մրցանակին։
2001 թվականին Օդրին հասավ հաջողության խաղալով ռոմանտիկ կատակերգությունում՝ «Ամելի» ֆիլմում (Ֆրանսիական անվանումը « Le Fabuleux Destin d'Amélie Poulain»), որի ռեժիսորն է Ժան-Պիեռ Ժենեն։ Ֆիլմը արագ ճանաչում ձեռք բերեց և գնահատվեց։ «Ամելի» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ։
2002 թվականին նա նկարահանվել է «Կեղտոտ հմայքներ» բրիտանական ֆիլմում, որի ռեժիսորն է Սթիվեն Ֆրիրզը։ 2004 թվականին նա խաղացել է «Շատ երկար ներգրավվածություն» ռոմանտիկ, պատերազմական ֆիլմում, որի ռեժիսորն է Ժան Պիեռ Ժենուտը։
Օդրի Տոտուն նկարահանվել է մի ֆիլմում, որտեղ նա մարմնավորում է նորաձևության թագուհի համարվող Կոկո Շանելին։ Ֆիլմի ռեժիսորն է Աննա Ֆոնտաինը։ Այն էկրան է բարձրացել 2009 թվականի ապրիլի 22-ին Ֆրանսիայում։ Ֆիլմի հիմքում ընկած է Էդմոն Շառլ-Ռուխի «L’Irrégulière» գիրքը։ Այն բանի փոխարեն, որ «Կոկո դը Շանել» ֆիլմը հեռարձակվեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում « Warner Bros. Pictures» ընկերության կողմից, ֆիլմով զբաղվեց « Sony Pictures Classics» ընկերությունը։ Ֆիլմի ցուցադրումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում արժեց 6 մլն. ամերիկյան դոլար։
Օդրի Տոտուն սկսեց իր մոդելային կարիերան շատ վաղ հասակից՝ մասնակցելով մոդելային դասընթացների և միջոցառումների։ Դրա շնորհիվ նրա նկարները հայտնվեցին հայտնի ամսագրերի շապիկներին, որոնց թվին Vogue, Bazar, Elle, Harpers և այլն։
Տոտուն 2009 թվականին ստացավ Շանել №5-ի հաջորդ գլխավոր մոդելը, փոխարինելով Նիկոլ Քիդմանին։ Գովազդի և ֆիլմի հեռարձակումների տարեթվերը համընկան (2009)։ Նա դարձավ այնպիսի ակցիաների դեմքը, ինչպիսիք էին՝ L'Oreal, Montblanc և շատ ուրիշ ակցիաներ։
Օդրի Տոտուն տարիներ շարունակ հայտարարվել է, որպես «Տարվա նորաձևություն», քանի որ հայտնվել էր տարբեր բնագավառների ամսագրերի շապիկներին (հիմնականում՝ նորաձևության, գեղեկցության և մշակութային թեմաների ամսագրեր)։
Տոտուն սովորել է Փարիզի կաթոլիկական ինստիտուտում։ Երբ նա սովորում էր ինստիտուտում հայտարարեց, որ նա «կեղծ» կաթոլիկ է։ Տոտուն ասում է, որ նրա ապագան Ֆրանսիայում է, որ նա պետք է իր ապագան կառուցի հենց Ֆրանսիայում, այլ ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Նա իր հարցազրույցներից մեկում նշել է հետևյալը. «Ես օրվա վերջում ֆրանսուհի դերասան եմ։ Ես չեմ ասում, թե երբեք չեմ նկարահանվի անգլերեն լեզվով, բայց իմ տունը իմ համայնքն է, իմ կարիերան արմատավորված է այստեղ՝ Ֆրանսիայում, ես երբեք չեմ տեղափոխվի Լոս-Անջելես»։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1992 – | Ժյուլիի Լեսկո | Julie Lescaut | Տրեյսի | Սերիալ, Մարտական, Քրեական | Ալան Վերմուս Դանիել Ժանեու Ժոզե Դայան | Վերոնիկ Ժենե, Ջենիֆեր Լորե, Ալեքսիս Դեսո, Մուս Դիուֆ, Ժոզեֆին Սեր |
1992 – 2005 | Կորդիե` կարգուկանոնի պահապաններ | Les Cordier, juge et flic | Լեա | Սերիալ, Քրեական | Պոլ Պլանշոն Ժիլ Բեա Ալեն Բոնո | Պեր Մոնդի, Բրունո Մադինե, Անտոնելա Լուալդի, Julien Chatelet, Շարլոթ Վալանդրե |
1996 | Թիրախի սիրտը | Coeur de cible | Լորան Էյնեմանն | Ֆրանսիս Յուսթեր, Մարիանն Բասլե, Հոսե Գարսիա, Ժան-Իվ Բերտելուտ, Ալադին Ռայբել | ||
1997 | Ճշմարտությունը լուրջ թերություն է | La vérité est un vilain défaut | օպերատոր | Ժան-Պոլ Սալոմ | Սեմ Կարմանն, Ֆիլիփին Լերուա-Բոլյո, Մարի-Ֆրանս Պիզե, Նատալիա Դոնչևա, Ժան-Ֆրանսուա Բալմեր | |
1998 | Բեյբի բում | Bébés boum | Էլզա | Մարկ Անջելո | Զաբու Բրայտման, Բերնադեթ Լաֆոն, Սեմ Կարմանն, Քրիստոֆ Էմոն | |
1998 | Տեխասյան քաոս | Chaos technique | Լիզա | Լաուրենտ Զերահ | Պատրիկ Կատալիֆո, Իզաբել Ժելինա, Դիդե Բենյուրո, Ժորժ Տրիլա | |
1998 | «Վեներա» գեղեցկության սրահը | Vénus beauté | Մարի | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Թոնի Մարշալ | Նատալի Բեյ, Բյուլ Օժե, Սամյուել Լե Բյան, Ժակ Բոնաֆե, Մատիլդա Սենե |
1998 | Կաստինգ։ Այ քեզ զզվելի բան | Casting: Archi-dégueulasse | Կարճամետրաժ | Լես Բուկիտին | Քրիստինա Գանեպեն | |
1998 | Հին պահաջոկատ | La vieille barrière | հարևանուհի | Կարճամետրաժ | Լես Բուկիտին | Էրիկ Սավեն, Ֆրանկ Գուրլատ, Լես Բուկիտին, Մահեր Կամուն, Ժիլ Գասթոն-Դրեյֆուս |
1999 | Կաղը։ Մանկական բլյուզ | Le boiteux: Baby blues | Բլոնդին Պիոնսետ | Պաուլ Զաջդերման | Վինսենտ Վինտերխալտեր, Ֆրանսուա Բերլեան, Բրիժիտ Ռոյուան, Լաուրա Դել Սոլ | |
1999 | Վատ աղջիկները | Voyous voyelles | Աննա-Սոֆի | Դրամա, Կատակերգություն | Սերժ Մեյնար | Օլիվիա Բոնամի, Աքսել Ադե-Պասդելուպ, Դիդե Բեզաս, Սերժ Հազանավիչուս |
1999 | Մռայլ ամպեր | Triste à mourir | Կարո | Կարճամետրաժ, Դրամա, Կատակերգություն | Ալեքսանդր Բիլոն | Մարինա Ֆոիս, Լյուսի Ջին, Ժյուլի Դյուրան |
2000 | Ամուսնացիր ինձ հետ | Épouse-moi | Marie-Ange | Մելոդրամա, Կատակերգություն | Հարիետ Մարին | Միշել Լարոկ, Վենսան Պերես, Միկի Մանոյլովիչ, Արնո Ջովանինեթի |
2000 | Անառակ | Le libertin | Ջուլի դ՜Հոլբախ | Կատակերգություն | Գաբրիել Ագիոն | Վենսան Պերես, Ֆաննի Արդան, Ժոզիան Բալասկո, Միշել Սերո, Առիել Դոմբալ |
2000 | Թիթեռնիկի թևերի թափահարումը | Le battement d'ailes du papillon | Իռեն | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Լորեն Ֆիրոդ | Ֆոդել, Էրիկ Սավեն, Նատալի Բեզանսոն, Լիսիան Մեյս |
2001 | Ամելի | Le Fabuleux destin d'Amélie Poulain | Ամելի Պաուլիան | Մելոդրամա, Կատակերգություն | Ժան-Պեր Ժյոնե | Մատյո Կասովից, Ռյուֆյուս, Լորելա Կրավոթա, Սերժ Մերլեն |
2001 | Աստված մեծ է, ես փոքր եմ | Dieu est grand, je suis toute petite | Միշել | Մելոդրամա, Կատակերգություն | Պասկալ Բայի | Էդուարդ Բաեր, Ժյուլի Դեպարդե, Կատրին Ժակոբ, Ֆիլիփ Լոդենբաշ |
2002 | Սիրում է, չի սիրում | À la folie... pas du tout | Անժելիկա | Թրիլեր, Մելոդրամա | Լետիցիա Կոլոմբանի | Սամյուել Լե Բյան, Իզաբել Կարե, Սոֆի Գիյմեն, Կլեման Սիբոնի |
2002 | Իսպանուհին | L'auberge espagnole | Մարտին | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Սեդրիկ Կլապիշ | Ռոմեն Դյուրիս, Ժյուդիտ Գոդրեշ, Սեսիլ դը Ֆրանս, Քելլի Ռայլի |
2002 | Կեղտոտ սքանչելի իրեր | Dirty Pretty Things | Սենայ Գելիկ | Թրիլեր, Դրամա, Քրեական | Սթիվեն Ֆրիրզ | Չիվետել Էջիոֆոր, Սերխի Լոպես, Սոֆի Օկոնեդո, Բենեդիկտ Վոնգ |
2003 | Կորած ծովայինները | Les marins perdus | Լալլա | Դրամա, Արկածային | Կլեր Դևեր | Բերնար Ժիրոդո, Միկի Մանոյլովիչ, Սերջո Պերիս-Մենչետա, Մարի Տրենտինյան |
2003 | Միայն ոչ շրթունքները | Pas sur la bouche | Հուգուետ Վերբարի | Երաժշտական, Մելոդրամա, Կատակերգություն | Ալեն Ռենե | Սաբին Ազեմա, Իզաբել Նանտի, Պեր Արդիտի, Դարի Կոուլ |
2003 | Ուրախ վերջաբան | Nowhere to Go But Up | Վալ Չիպզիկ | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Ամոս Կոլեկ | Ջասթին Տերու, Ջենիֆեր Տիլի, Լայլա Ռոբինս, Կետի Կուրտին |
2004 | Երկար նշանադրություն | Un long dimanche de fiançailles | Մատիլդա | Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ, Ռազմական | Ժան-Պեր Ժյոնե | Գասպար Ուլել, Դոմինիկ Պինոն, Շանտալ Նոյվիրտ, Անդրե Դյուսոլե |
2005 | Գեղեցկուհիները | Les poupées russes | Մարտինե | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Սեդրիկ Կլապիշ | Ռոմեն Դյուրիս, Կելի Ռայլի, Սեսիլ դը Ֆրանս, Քևին Բիշոպ |
2006 | Դա Վինչիի ծածկագիրը | The Da Vinci Code | Սոֆի Նեվեու | Թրիլեր, Դետեկտիվ | Ռոն Հովարդ | Թոմ Հենքս, Յեն ՄակԿելեն, Ժան Ռենո, Պոլ Բեթանի |
2006 | Ճակատագրական գեղեցկուհին | Hors de prix | Իռեն | Մելոդրամա, Կատակերգություն | Պեր Սալվադորի | Գադ Էլմալեխ, Մարի-Քրիստին Ադամ, Վերնոն Դոբչեֆ, Ժակ Սպիսեր |
2007 | Պարզապես միասին | Ensemble, c'est tout | Կամիլ Ֆագու | Դրամա, Մելոդրամա | Կլոդ Բերի | Գիյոմ Կանե, Լորեն Ստոկեր, Ֆրանսուազ Բերտեն, Ալեն Սաքս |
2009 | Կոկո մինչև Շանել | Coco avant Chanel | Գաբրիել 'Կոկո' Շանել | Դրամա, Կենսագրական, Պատմական | Անն Ֆոնտեն | Բենուա Պուլվորդ, Ալեսանդրո Նիվոլա, Մարի Ժիլեն, Էմանուել Դևո |
2010 | Պատահական սիրավեպ | De vrais mensonges | Էմիլ Դանդրիքս | Մելոդրամա, Կատակերգություն | Պեր Սալվադորի | Նատալի Բեյ, Սամի Բուաժիլա, Ստեֆանի Լագարդ, Ժյուդիտ Շեմլա |
2011 | Քնքշություն | La délicatesse | Նաթալի Կեռ | Մելոդրամա, Կատակերգություն | Դավիդ Ֆոնկինոս Ստեֆան Ֆոնկինոս | Ֆրանսուա Դամիենս, Բրունո Տոդեսկինի, Մելանի Բերնե, Ժոզեֆին դե Մո |
2011 | Հանդիպակած քամի | Des vents contraires | Սառա Անդերեն | Դրամա, Դետեկտիվ | Ջալիլ Լեսպեր | Բենուա Մաժիմել, Իզաբել Կարե, Անտուան Դյուլերի, Ռամզի Բեդիա, Բոլի Լաններս |
2012 | Թերեզա Դեկերու | Thérèse Desqueyroux | Թերեզա Դեկերու | Դրամա | Կլոդ Միլեր | Ժիլ Լելուշ, Անաիս Դեմուսթե, Կատրին Արդիտի, Իզաբել Սադոյան |
2013 | Օրերի փրփուրը | L'écume des jours | Քլոե | Ֆենտեզի, Դրամա | Միշել Գոնդրի | Օմար Սի, Ռոմեն Դյուրիս, Գադ Էլմալեխ, Ալեն Շաբա |
2013 | Չինական գլուխկոտրուկ | Casse-tête chinois | Մարտինե | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Սեդրիկ Կլապիշ | Քելլի Ռայլի, Ռոմեն Դյուրիս, Սանդրին Հոլտ, Սեսիլ դը Ֆրանս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.