Remove ads
Ֆրանսիացի դերասաններ From Wikipedia, the free encyclopedia
Բենուա Մաժիմել (ֆր.՝ Benoît Magimel, մայիսի 11, 1974[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի դերասան։
Բենուա Մաժիմել ֆր.՝ Benoît Magimel | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1974[1][2][3][…] (50 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | սպիտակ մարդ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Դաշնակահարուհի[5], A Single Girl?[5], Headwinds?[5], Le Roi danse?[5], Փոքրիկ գաղտնիքներ[5], Երիտասարդ արյուն (ֆիլմ, 2015), Intimate Enemies?, My Way?, The Connection? և Life Is a Long Quiet River? |
Համատեղ ապրող(ներ) | Ժուլիետ Բինոշ |
Երեխա(ներ) | Hana Magimel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Բենուա Մաժիմել ծնվել է բանկային ծառայողի ընտանիքում։ 12 տարեկանում նա հաջողությամբ անցնում է քասթինգը և ստանու, Էթենա Շատիլյեի «Կյանքը երկար հանդարտ գետ է» ֆիլմի երկու գլխավոր դերերից մեկը։Սոցիալական կատակերգությունը որը պատմում է 12 տարեկան երեխաների մասին, ովքեր ծննդաբերության ժամանակ խառնվել էին և մեծացել ոչ իրենց հարազատ ծնողների մոտ, սիրվեց հանդիսատեսի և քննադատների կողմից և աևժանացավ 4 «Սեզար»-ների։ Այս դերին հաջորդեցին Քրիստինա Լիպինսկու «Հայրիկը գնացել է, մայրիկը նույնպես» (1989) կատակերգությունում և հեռուստատեսային սերիալում ստացած դերերը, ինչպես նաև այլ հեռուստահաղորդումներում ելույթները։
1993 թ. Մաժիմլեը կրկին նկարահանվեց Քրիստինա Լիպինսկու ֆիլմերից մեկում՝ «Գողացված տետրերը» ռոմանտիկ դրամայում, որը պատմում էր Համաշխարհային երկրորդ պատերազմի մասին և որում նկարահնավում էր նաև Էլոդի Բուշեն։ Այս դերին հաջորդեին հեռուստատեսային շատ դերեր։ 1995 թ. Բանուա Մաժիմելը ստանում է երկրորդ պլանի դեր Մաթյո Կասովիտցի «Ատելություն» ֆիլմում Վենսան Կասելի և Սվիդա Տագմաուի մասնակցությամբ։ Այդ ֆիլմը ստանում է մրցանակ լավագույն ռեժիսյուրայի համար Կաննի կինոփառատոնում և երեկ «Սեզար»-ներ, որոնցից մեկը որպես տարվա լավագույն ֆիլմ։
1996 թ. Մաժիմելը ստանում է էպիզոդիկ դեր Անդրե Տեշեինեյի «Գողորը» ֆիլմում Կատրին Դենյովի և Դանիել Օթոյի մասնակցությամբ։Այդ ֆիլմում Ջիմի Ֆոնտանի դերը համար Բանուա Մաժիմելը առաջադրվում է «Սեզար» մրցանակաբաշխությանը որպես լավագույն դերասան և Միշել սիմոնի անվան մրցանակին։ Ալֆրեդ դը Մյուսեի գլխավոր դերը Դիանա Կյուրիի «Դարի երեխաները» (1999) ֆիլմում խաղալուց հետո, Մաժիմելը խաղում է փառամոլ Լուի Արև արքայի (Լյուդովիկոս 14) դերը «Պարում է թագավորը» (2000) ֆիլմում, որի համար 3 ամիս սովորել է Բարոկկո ժամանակաշրջանի պարերը։ Մաժիմելի դերասանական կարիերայում նոր շրջան է սկսվում Էլֆրիդե Ելինեկի սիրավեպի հիման վրա Միխայել Հանեկեի «Դաշնակահարուհի» ֆիլմում ստացած գլխավոր դերում։ Ֆիլմում իր գործընկերուհի Իզաբել Հյուպպերը դաշնամուրի ուսուցչուհու դերի համար 2001 թ. ստանում է Կաննի կինոփառատոնի մրցանակը։
Դաշնակահարուհի ֆիլմի մեծ հաջողությունի հետո Մաժիմլեը նկարահանվում է ֆրանսիացյի ռեժիսոր Կլոդ Շաբրոլի երկու ֆիլմերում։ «Չարի ծաղիկը» թրիլլերում իր գործընկերուհիներն են լինում Սյուզն Ֆլոն և Նատալի Բայը, որի հետ նա արդեն նկահանվել էր «Մատֆեյից» ֆիլմում։ Ռուտ Ռենդելի «Հարսնացուի քույրը» վեպի էկրանավորման ժամանակ նրա գործընկերուհին է դառնում Լաուրա Սմեթը։Եվրոպական հասարակությանը շատ հայտնի է «Կարմիր գետերը » ֆիլմի շարունակություն հանդիսացող «Կարմիր գետերը 2․ Ապոկալիպսիի հրեշտակները» ֆիլմը, որտեղ Մաժիմելը հանդես է գալիս Ժան Ռենոյի հետ, ով խաղում էր դերից հրաժարված Վանեսա Կասելյայի փոխարեն։ 2005 թվականին Մաժիմլեը նկարահանվում է Ժերեր Պիրեսայի «Երկնքի ասպետները» արկածային ֆիլմում և Լիոնել Բաիլուի «Ազնիվ խաղը» ֆիլմում՝ Մարիոն Քոտիարի մասնակցությամբ, ինչպես նաև Նիկոլ Հարիսայի «Ինչպես է խոսում Շառլը»-ում Ժան Պյեր Բակրի մասնակցությամնբ։
Բենուա Մաժիմլեը ապրում է Փարիզում։ 1993-2003 թվականների նա մոտ հարաբերություններ ուներ Ժուլիետ Բինոշ դերասանուհու հետ, որի հետ նա ծանոթացել էր «Դարի երեխաները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք ամուսնացած են, ունեն 2 երեխա՝ Աննան և Ջինան։ Աննան ծնվել է 1999 թվականին իսկ Ջինան 2011։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.