Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջալիլ Լեսպեր (ֆր.՝ Jalil Lespert, մայիսի 11, 1976[1], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[2]), ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր։
Ջալիլ Լեսպեր ֆր.՝ Jalil Lespert | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Jean Lespert? |
Համատեղ ապրող(ներ) | Սոնյա Ռոլան[3], Laeticia Boudou?[4] և Bérangère Allaux?[5][6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջալիլ Լեսպերը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում, դերասան Ժան Լեպսերի ընտանիքում։ Մայրը փաստաբն է։ Նախքան դերասան դառնալը, մոր հորդորով նա սովորել է իրավագիտություն։ 1995 թվականին Լեպսերը իր դեբյուտը կատարեց Լորան Կանտի «Լողափնյա խաղեր» կարճամետրաժ կինոնկարում։ Այստեղ նա աշխատում էր իր հայրիկի հետ։ 1999 թվականին առաջին անգամ գլխավոր դերում խաղաց Ժակ Մեյլոտի «Մեր երջանիկ օրերը» մելոդրամայում։ Արտիստը մեծ ճանաչում ստացավ Լորեն Կանտի «Մարդկային ռեսուրսներ» (1999) ֆիլմի ցուցադրումից հետո, որտեղ նա հանդես եկավ գլխավոր դերում։ Այս դերակատարման համար Ջալիլ Լեսպերը «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Առավել հեռանկարային կինոդերասան» նոմինացիային և պարգևատրվեց Լյումերի մրցանակով։ 2000 թվականից նա հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ Ամենահայտնի ռեժիսորական աշխատանքը 2007 թվականին նկարահանված «24 միջոցառումներ» ֆիլմն է։ 2011 թվականին ներկայացրեց դետեկտիվ ժանրի դրամա՝ «Հանդիպման քամի», որտեղ գլխավոր դերերում էին Մաժիմելն ու Իզաբել Կարը։ 2013 թվականին կայացավ «Իվ Սեն Լորան» կենսագրական դրամայի պրեմիերան, որը պատմում է հայտնի դիզայներ Պիեռ Նինայի կյանքի մասին։ Այս ֆիլմի համար 2015 թ. «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ Ջալիլ Լեսպեր արժանացավ Լավագույն դերասան պարգևի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.