Քրիստիան Վոլֆ (գերմ.՝ Christian Wolff, հունվարի 24 (փետրվարի 3), 1679[1][2][3][…], Վրոցլավ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - ապրիլի 9, 1754(1754-04-09)[1][2][3][…], Հալլե, Մագդեբուրգյան դքսություն, Պրուսիայի թագավորություն[5]), գերմանական ռացիոնալիստ փիլիսոփա։ Հալլեի և Մարբուրգի համալսարանների պրոֆեսոր։
Արագ փաստեր Քրիստիան ՎոլֆChristian Wolff, Ծնվել է ...
Քրիստիան Վոլֆ Christian Wolff |
---|
|
Ծնվել է | հունվարի 24 (փետրվարի 3), 1679[1][2][3][…] Վրոցլավ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
---|
Մահացել է | ապրիլի 9, 1754(1754-04-09)[1][2][3][…] (75 տարեկան) Հալլե, Մագդեբուրգյան դքսություն, Պրուսիայի թագավորություն[5] |
---|
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
---|
Դավանանք | լյութերականություն |
---|
Ուղղություն | ռացիոնալիզմ |
---|
Մասնագիտություն | իրավաբան, մաթեմատիկոս, փիլիսոփա և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան, Մարբուրգի համալսարան[6] և Հալլե-Վիտենբերգի համալսարան[6] |
---|
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա[4], փիլիսոփայություն[4], Իրավաբանություն, մետաֆիզիկա, Փիլիսոփայական տրամաբանություն և կրթական համակարգ[4] |
---|
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[6], Պրուսիայի գիտությունների ակադեմիա[6], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Ենայի համալսարան և Լայպցիգի համալսարան[7] |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[6] (1703) |
---|
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և գերմաներեն[8][4][9] |
---|
Գիտական ղեկավար | Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ, Ehrenfried Walther von Tschirnhaus? և Christoph Pfautz?[7][7] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Միխայիլ Լոմոնոսով[7], Georg Bernhard Bilfinger?, Samuel Klingenstierna?[7], Մարտին Կնուտցեն[7][7] և Յոհան Սամուել Քյոնիգ[7] |
---|
Ազդվել է | Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ և Ehrenfried Walther von Tschirnhaus?[10] |
---|
Պարգևներ | |
---|
Ուսուցիչ | Caspar Neumann? և Ewald Friedrich von Hertzberg? |
---|
Աշակերտներ | Ewald Friedrich von Hertzberg?, Միխայիլ Լոմոնոսով, Յոախիմ Գեորգ Դարյես, Samuel Klingenstierna?[7], Յոհան Սամուել Քյոնիգ[7] և Jakob Carpov? |
---|
|
Christian Wolff Վիքիպահեստում |
Փակել
Աշխարհայացքը ձևավորվել է Լայբնիցի ազդեցությամբ, որի գաղափարները համակարգել և հանրամատչելի է դարձրել։ Գոյաբանության մեջ հետևելով Արիստոտելին և Լայբնիցին՝ «ձևը» համարել է գործուն սկզբնապատճառ, իսկ հետևելով Ռենե Դեկարտին՝ «մատերիան» նույնացրել տարածականության հետ։ Մերժել է Լայբնիցի մոնադաբանությունը և էական փոփոխություն մտցրել նախասահմանված ներդաշնակության նրա տեսության մեջ՝ հակվելով հոգեֆիզիկական դուալիզմին և հետևողական մեխանիցիզմին։ Առաջինն է հստակ տարբերակել էմպիրիկական և տեսական գիտելիքը։ Ինքնատիպ է Վոլֆի բարոյագիտությունը․ բնական բարոյականության սկզբունքները համարել է կեցության կառուցվածքից բխող և Աստծո կամքից անկախ օբյեկտիվ նորմաներ։ Վոլֆը պաշտպանել է բնական իրավունքի տեսությունը և լուսավորյալ բացարձակապետության գաղափարը։ Վոլֆի ուսմունքը մինչև Կանտի ասպարեզ գալը տիրապետել է գերմանական համալսարաններում։
Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 493)։ |