From Wikipedia, the free encyclopedia
Ռացիոնալիզմ, բանականապաշտություն (լատ․՝ ratio — բանականություն), փիլիսոփայության ուղղություն, ըստ որի մարդու գործողության և ընկալման հիմքը բանականությունն է։ Քանի որ ճշմարտության ինտելեկտուալ չափորոշիչն ընդունվել է բազմաթիվ մտավորականների կողմից՝ իրատեսությունը չի հանդիսանում փիլիսոփայական ուղղություններից կոնկրետ որևէ մեկի բնութագրական գիծ։ Արդի փիլիսոփայության մեջ ռացիոնալիզմ նկատվում է, օրինակ, Լեո Շտրաուսի գործերում, ով առաջարկում է մտածողության ռացիոնալիստական եղանակը դիտարկել ոչ թե առանձին վերցրած, այլ գիտելիքները ստուգող հուշող հարցերի (մայվետիկայի) հետ միասին։ Փիլիսոփայական ռացիոնալիզմի ներկայացուցիչներից են Բենեդիկտ Սպինոզան, Գոթֆրիդ Լայբնիցը, Ռենե Դեկարտը, Գեորգ Հեգելը և այլք։ Սովորաբար ռացիոնալիզմը հակադրվում է ինչպես անիրատեսությանը, այնպես էլ սենսուալիզմին։
Սոկրատես (մ․թ․ա․ մոտ 469-399 )
Փիլիսոփայական շատ ուղղություններ, այդ թվում և ռացիոնալիզմը սկիզբ են առնում հույն փիլիսոփա Սոկրատեսից, ով հավատում էր, որ մինչև աշխարհաճանաչողությունը, մարդիկ պետք է ճանաչեն իրենց։ Դրան տանող միակ ճանապարհն, ըստ Սոկրատեսի, ռացիոնալիզմն էր։ Հույները գտնում էին, որ մարդը բաղկացած է հոգուց և մարմնից, իսկ հոգին իր հերթին նրանք բաժանում էին իռացիոնալ(ցանկությունները և հույզերը) և ռացիոնալ մասերի։ Վերջինս էլ հանդիսանում էր հենց մարդկային անհատականությունը։ Ռացիոնալիզմի մեջ աներևույթ հոգին մտնում է ֆիզիկական մարմնի մեջ՝ առաջացնելով ցանկություններ և այդկերպ միավորվելով նրա հետ՝ սահամանափակում է զգայարանների միջոցով աշխարհընկալումը։ Երևութական հոգին գիտակցությունից դուրս է մնում, սակայն, երբեմն գիտակցության հետ կապի մեջ է մտնում պատկերների, երազանքների և այլ ճանապարհներով։
Փիլիսոփաների խնդիրը վերը նշված երկու հոգիների փոխկապակցումն է՝ հոգևոր աններդաշնակությունը հաղթահարելու և գոյության ֆիզիկական հանգամանքներից վեր դասելու միջոցով։ Դրանում է կայանում բարոյական զարգացման խնդիրը։ Դրա համար ռացիոնալիզմը հանդիսանում է ոչ միայն ինտելեկտուալ եղանակ, այլ նաև փոխում է ինչպես աշխարհընկալումը, այնպես էլ մարդու բնությունը։ Ռացիոնալ անհատն աշխարհն ընկալում է հոգևոր զարգացման միջոցով և ուշադրություն է դարձնում ոչ միայն արտաքին տեսքին, այլ նաև իրերի էությանը։ Որպեսզի աշխարհն ընկալել այդպես նախ պետք է ճանաչել սեփական հոգին։
Լուսավորականության ժամանակներից ի վեր ռացիոնալիզմը սովորաբար կապում են փիլիսոփայության մեջ Դեկարտի, Լայբնիցի և Սպինոզայի կողմից մաթեմատիկական եղանակների ներմուծման հետ։ Այդ ուղղությունը հակադրելով բրիտանական էմպիրիզմի հետ՝ նրան նաև անվանում են աշխարհամասային ռացիոնալիզմ ։ Ընդհանուր առմամբ ռացիոնալիզմն ու էմպիրիզմը հակադրելը միմյանց ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուր մտավորական կարող է լինել և ռացիոնալ և էմպիրիկ միաժամանակ։ Ամենապարզ կերպով ասած՝ էմպիրիկ մտավորականի մոտ բոլոր գաղափարները ծնվում են փորձից, որը ձեռք է բերվում կամ զգայական հինգ օրգանների, կամ ներքին զգացողությունների՝ ցավի կամ բավարավածության միջոցով։ Որոշ ռացիոնալիստներ այդ գաղափարին հակադրում են այն միտքը, որ մտածողության մեջ գոյություն ունեն մի քանի հիմնական սկզբունքներ, որոնք նման են երկրաչափական աքսիոմաների և դրանցից գիտելիքը հնարավոր է քաղել տրամաբանական դեդուկտիվ եղանակով։ Այդպիսիք էին օրինակ Լայբնիցը և Սպինոզան։ Այնուամենայնիվ, նրանք ընդունում էին ընկալման այդպիսի եղանակի միայն հնարավորությունը՝ բացառապես համոզված լինելով, որ դրա կիրառումը բացարձակապես անհնար է։ «Մոնադոլոգիա» աշխատության մեջ, Լեյբցիգը խոստովանում է․ «մեր գործողություններում բոլորս էլ որոշ չափով էմպիրիկ ենք» (§ 28)։
Ռացիոնալիզմի փիլիսոփայությունը առավել տրամաբանված և համակարգված ներկայացրել է Սպինոզան XVII դարում[1][2][3]։ Նա փորձել է պատասխանել կյանքի կարևորագույն հարցերին՝ միաժամանակ հայտարարելով, որ «Աստված գոյություն ունի միայն փիլիսոփայական իմաստով»[3][4]։ Նրա համար որպես փիլիսոփա իդելաներ էին Դեկարտը[5], Էվկիլդեսը[4], Թոմաս Հոբսը[5], ինչպես նաև հրեացի աստվածաբան Մայմոնիդը[5]։ Նույնիսկ ակնառու մտավորականները Սպինոզայի «երկրաչափական եղանակը» համարել են բարդ ընկալելի[3]։ Գյոթեն խոստովանել է, որ շատ անգամ նույնիսկ «չէր հասկանում թե ինչի մասին է գրում Սպինոզան»[3]։ Նրա «Էթիկա» աշխատությունը պարունակում է էվկլիդեսյան երկրաչափությունից մեջբերված բավականին բարդ մաթեմատիկական հատվածներ[4]։ Սպինոզայի փիլիսոփայությամբ հետաքրքրվում էր նաև Էյնշտեյնը[6][7][8][9][10][11]։
Կանտը որպես ավանդական ռացիոնալիստ, ուսումնասիրել է Լայբնիցի և Վոլֆի աշխատությունները, սակայն Դեյվիդ Հյումի աշխատությունների հետ ծանոթանալուց հետո սկսել է զարգացնել սեփական փիլիսոփայությունը, որտեղ փորձել է համակցել ռացիոնալիզմն ու էմպիրիզմը։ Այն ստացել է տրանսցենդենտալիստական իդեալիզմ անունը։ Բանավիճելով ռացիոնալիստների հետ՝ Կանտը համարում էր, որ բանականությունը գործողությունների խթանում է ստանում այն ժամանակ, երբ հասնում է իր հասակացողության գագաթնակետին և փորձում է ընկալել այն ինչն անհնար է զգայարանների համար, օրինակ Աստված, կամքի ազատություն կամ հոգու անմահություն։ Փորձով ընկալելու համար ամեն անհասանելի բան Կանտն անվանում էր «Իր՝ իր մեջ» և համարում էր, որ դրանք բանականության համար անհասանելի են։ Կանտը համարում էր, որ ընկալելու, ճանաչելու համար կարևոր են ինչպես փորձը, այնպես էլ բանականությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.