From Wikipedia, the free encyclopedia
Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, լրիվ անվանումը՝ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ (չեխ․՝ Osudy dobrého vojáka Švejka za světové války), չեխ գրող-երգիծաբան Յարոսլավ Հաշեկի անավարտ վեպն է։
Քաջարի զինվոր Շվեյկի արկածները չեխ․՝ Osudy dobrého vojáka Švejka za světové války | |
---|---|
Հեղինակ | Յարոսլավ Հաշեկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն և անավարտ ստեղծագործական աշխատանք |
Ժանր | երգիծանք և military fiction? |
Թեմա | Առաջին համաշխարհային պատերազմ |
Բնօրինակ լեզու | չեխերեն |
Կերպար(ներ) | Յոզեֆ Շվեյկ և Baloun? |
Ստեղծման տարեթիվ | 1921 |
Նկարագրում է | Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Չեխոսլովակիա և Պրահա[1] |
Նկարազարդող | Յոզեֆ Լադա |
Երկիր | Չեխոսլովակիա |
Հրատարակման տարեթիվ | 1921-1923 |
Թարգմանիչ հայերեն | Սուրեն Վահունի |
Հրատարակում հայերեն | 1973 |
Վիքիքաղվածք | Քաջարի զինվոր Շվեյկի արկածները |
Josef Švejk Վիքիպահեստում |
Շվեյկը առաջին անգամ հայտնվեց Յարոսլավ Հաշեկի՝ 1912 թվականին հրատարակված «Քաջարի զինվոր Շվեյկը այլ հետաքրքիր պատմություններ» պատմվածքների ժողովածուի էջերում։ Նույն հերոսին Հաշեկն անդրադարձավ հինգ տարի անց՝ 1917 թվականի հունիսին Կիևում լույս տեսած «Քաջարի զինվոր Շվեյկը ռուսական գերության մեջ» վիպակում։
Ռուսաստանից Պրահա վերադառնալով՝ գրողը նորից է վերադառնում իր ստեղծած կերպարին, բայց այս անգամ վեց մասից բաղկացած ծավալուն վեպում։
1920-1921 թվականներին Հաշեկը գրում է վեպի երեք մասերը և սկսում չորրորդը, բայց չի կարողանում այն ավարտել։ Նա հիվանդության մահճին գամված մինչև վերջ թելադրել է վեպը։ Մահը վրա հասավ 1923 թվականի հունվարի 3-ին և «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը մնաց անավարտ։
Վեպի շարունակությունը՝ «Քաջարի զինվոր Շվեյկը ռուսական գերության մեջ», գրել է չեխ լրագրող Կարել Վանեկը 1923 թվականին։ Գիրքը շատ բաներում ինքնակենսագրական է. Վանեկը ռազմագերի է եղել Ռուսաստանում։ Վեպը հնարավորություն է տալիս տեսնել այդ տարիների Ռուսաստանը չեխ զինվորի և ավստրահունգարացի ռազմագերու աչքերով[2]։
Զինվորական ծառայությունը թողած, իսկ այժմ գողացած շներ վաճառող Յոզեֆ Շվեյկն իմանում է Համաշխարհային պատերազմի սկզբի մասին։ Էրցհերցոգ Ֆերդինանդի սպանության և պատերազմի սկզբի հետ կապված Շվեյկը հայտնվում է ոստիկանական գրասենյակում, հոգեբուժարանում, զինվորական հոսպիտալում և կայազորի բանտում։ Այնուհետև սկսվում են նրա ծառայության օրերը՝ սկզբում թիկունքում, հետո ռազմաճակատի ճանապարհին և ապա ռազմաճակատում։
Վեպի բազմաթիվ կերպարների մի մասի նախատիպերը իրական անձինք են՝ Հաշեկի ծանոթներից։ Շատերի անունը հեղինակը չի էլ փոխել, թեև փոխել է նրանց կենսագրական մանրամասները։ Որոշ կերպարների վերագրված են դեպքեր Հաշեկի բուռն կենսագրականի մանրամասներից։
Յոզեֆ Շվեյկը վեպի գլխավոր հերոսն է և բոլոր իրադարձությունները պտտվում են նրա շուրջ։ Մինչև պատերազմը զբաղվում էր գողացած շների վաճառքով (Յարոսլավ Հաշեկի կենսագրությունից է)։ Ներկա դեպքերից մի քանի տարի առաջ զինվորական բժշկական հանձնաժողովը նրան «կատարյալ ապուշ» էր համարել և նա ազատվել էր զինվորական ծառայությունից։ Տառապում էր ռևմատիզմով, բայց երբ նրան կանչում են զորակոչային հանձնաժողովի ներկայանալու, նա հենակներով և սայլակով է գնում։ Արդյունքում ընկնում է հոսպիտալ, կայազորի բանտ, մեղադրվում որպես դասալիք և սիմուլյանտ, բայց ի վերջո ճանաչվում է զինվորական ծառայությանը պիտանի։
Շվեյկը մնում է Պրահայում, հասցնում է երկու սպայի սպասյակ լինել։ Միայն անհեթեթ պատահականությունն է նրան բերում գործող բանակ, նույն իննսունմեկերորդ հետևակային գունդ, որտեղ որ նրա ժամկետային ծառայությունն էր անցել։ Շվեյկին նշանակում են վաշտի հանձնակատար։ Շվեյկը իր շուրջ կատարվող իրադարձությունները ընդունում է անվրդով լավատեսությամբ Բոլոր հրամանները կատարում է մեծ եռանդով, որը սակայն հիմնականում հանգեցնում է անկանխատեսելի արդյունքի։
Շվեյկը միշտ պատրաստ է ցանկացած իրադարձություն մեկնաբանել իր կյանքից վերցրած որևէ էպիզոդով։ Բազմաթիվ, իր կյանքից վերցրած և բոլորին ձանձրացրած պատմություններով հայտնի էր Հաշեկի հետ միասին ծառայած Ֆրանտիշեկ Ստրաշլիպկան՝ իրական պորուչիկ Լուկաշի սպասյակը։ Նրանից էլ Շվեյկին անցել է բնավորության այս գիծը։
Վերջին տարիներին փաստորեն հաստատվել է, որ գոյություն է ունեցել իրական Յոզեֆ Շվեյկ (1892-1965)՝ պրահացի արհեստավոր, ում Հաշեկը ճանաչել է 1911 թվականից, և ոí հիմք է ծառայել Շվեյկ կերպարը ստեղծելուն։ Հետագայումը Հաշեկը և Շվեյկը հանդիպել են Ռուսաստանում՝ գերության մեջ և որոշ ժամանակ ծառայել են նույն չեխական կամավորական գնդում[3]։
Պանի Մյուլլեր, (այսպես է Ս․ Վահունու թարգմանությամբ, իսկ բնօրինակ տեքստում՝ Մյուլլերովա, ըստ չեխերենում կանացի անունների կազմավորման կանոնի), Շվեյկի աղախինը, սուսիկ-փուսիկ, երկչոտ պառավ է։ Դատելով վեպի տեքստից, նա Շվեյկի աղախինը չէ, այլ բնակարանի տիրուհին, ումից Շվեյկը սենյակ էր վարձում պանսիոնով։ Երբ Շվեյկը բանակ գնաց, ռազմական դատարանի որոշմամբ պանի Մյուլլերն ուղարկվեց համակենտրոնացման ճամբար։ Վեպը սկսíում է նրա «Ուրեմն մեր Ֆերդինանդին խփել են» (չեխ․՝ Tak nám zabili Ferdinanda) արտահայտությունով։ Հայտնի են Հաշեկի երկու ծանոթներ Մյուլլերովա ազգանունով, բայց նրանցից և ոչ մեկը երկչոտ պառավ չէր։
Պանդոկապան է։ Պրահայում «Թասի մոտ» պանդոկի տերն է, որտեղ Շվեյկը մշտական այցելու է։ «Պալիվեցը երևելի գռեհկախոս էր։ Նրա յուրաքանչյուր երկրորդ բառը կամ «հետույք»-ն էր կամ «կղկղանք»-ը։»[4], բայց կարդացած մարդ էր և գիտեր թե ինչ է ասել Նապոլեոնի գվարդիան անգլիացիներին Վաթեռլոոյի ճակատամարտի ժամանակ։ Ամեն կերպ խույս էր տալիս քաղաքականությունից և քաղաքականության մասին խոսակցություններից («դրանից Պանկրացի[5] հոտ է գալիս»), բայց և այնպես տասը տարով բանտարկվեց այն պատճառով, որ նրա պանդոկում կախված Ֆրանց Իոսիֆի դիմանկարի վրա ճանճերը ծրտել էին։
Իրական «Թասի մոտ» պանդոկի տերը 1910-ական թվականներին ոմն Վացլավ Շմիդ էր, մականունը «Կոպտող», իսկ Յոզեֆ Պալիվեցը նրա մոտ մատուցողի օգնական էր՝ նույնպես հայտնի զազրախոս։ Սոցիալիստական Չոխոսլովակիայում արդեն ազգայնացված հաստատության տնօրենը Պալիվեց ազգանունով մեկն էր[6]։
Գաղտնի ոստիկանության գործակալ է, որը միշտ փորձում է շրջապատի մարդկանց բռնացնել հակամիապետական հայտարարություններ անելիս։ Ձերբակալեց Շվեյկին և Պալիվեցին։ Շվեյկի ազատվելուց հետո, շուն գնելու պատրվակով, բայց իրականում հսկողության նպատակով այցելում էր նրան։ Գնել էր յոթ շուն, որոնց ուտելու բան չէր տվել և նրանք հենց իրեն էլ լափեցին։
Բրետշնայդերի նախատիպը Պրահայի ոստիկանության աշխատակից Շպանդա-Բրետշնայդերը 1919 թվականին Պրահայից տեղափոխվել է Բեռլին, որտեղ աշխատել է գինետանը[6]։
Զինվորական քահանա էր, հրեա։ Կացը սովորել էր առևտրական ինստիտուտում (այստեղ սովորել էր նաև Հաշեկը), սնանկության էր հասցրել հոր ընկերությունը և զինվորական ծառայության կանչվել որպես հոժարական (չեխ․՝ jednoroční dobrovolník, գերմ.՝ einjährig Freiwilliger, կամավոր մեկ տարով), կարիերայի համար մկրտվել էր, հանձնել սպայական աստիճան ստանալու քննությունները, բայց զինվորական ակադեմիայի փոխարեն ընդունվել էր սեմինարիա և ի վերջո դարձել ֆելդկուրատ։
Կացը անհավատ, հարբեցող, անբարոյական և խաղամոլ էր։ Բանտում հերթական քարոզի ժամանակ Կացը կալանավորների մեջ տեսնում է Շվեյկին և իրեն սպասյակ ընտրում, բայց շուտով նրան թղթախաղով տարվում է պորուչիկ Լուկաշին։ Ըստ Շվեյկի Կացը «կարող էր իր սեփական քիթն էլ խմել։ Ես և նա խմեցինք մասնատուփը, և երևի տեր Աստծուն էլ կխմեինք, եթե մեզ նրա դիմաց մի քոռ գրոշ տային»[7]
Կացը ամենայն հավանականությամբ հավաքական կերպար է։
Վեպի հեղինակը չեխ գրող-երգիծաբան, դրամատուրգ, լրագրող Յարոսլավ Հաշեկն է (1883-1923)։ Հեղինակ է շուրջ 1500 պատմվածքների, ֆելիետոնների և այլ երկերի։ Համաշխարհային հռչակ է ստացել այս վեպի շնորհիվ։
Շվեյկի և վեպի մյուս հերոսների դասական կերպարները ստեղծել է նկարիչ Յոզեֆ Լադան։ Տուշով արած նրա մի քանի հարյուր նկարները ոչ միայն օգտագործվել են վեպի տարբեր տարիների, տարբեր լեզուներով հրատարակությունների համար, այլև թողարկվել են առանձին գրքերով։
Մի շարք գրաքննադատներ համարում են «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» Առաջին համաշխարհային պատերազմի մասին առաջին hակապատերազմական վեպը, որը մի քանի տարով կանխեց Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» գիրքը (1929)։ Ավելին, Ջոզեֆ Հելերն ասել է, որ եթե ինքը չկարդար «Քաջարի զինվոր Շվեյկը», ապա երբեք չէր գրի իր «Հնարք 22» վեպը[8]։
Վեպի առաջին էկրանավորումը ստեղծվեց Հաշեկի մահվանից հինգ տարի անց՝ 1926 թվականին։ Այդ ժամանակվանից սկսած Շվեյկի արկածները ոչ մեկ անգամ հիմք են հանդիսացել տարբեր երկրներում նկարահանված կինոնկարների համար։ Գոյություն ունեն նաև վեպի մոտիվներով մի շարք կինոնկարներ։
Բացի այդ ԽՍՀՄ-ում 1941 թվականին նկարահանվել է «Մարտական կինոհավաքածու № 7», որտեղ հերոսներից մեկը Շվեյկն է։
Վեպի երգիծանքը հիմնականում ուղղված է գերմանական միլիտարիզմի դեմ, և զարմանալի չէ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շվեյկը նորից ¹³ñÓ³í արդիական։ Եվրոպական տարբեր երկրներում հայտնվեցին Շվեյկի նոր արկածներ, որոնցում հնարագետ հերոսը գերմանական սպաներին ուզածի պես ֆռռացնում էր կամ պարզապես պայքարում էր նրանց դեմ։ ԽՍՀՄ-ում հայտնվեցին Շվեյկի արկածների շարքեր։
«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ամենահայտնի չեխերեն վեպն է։ Նա թարգմանվել և հրատարակվել է բազմաթիվ լեզուներով։
Վեպը հայերեն հրատարակվել է երեք անգամ՝ 1936, 1973 և 1978 թվականներին՝ առաջին հրատարակությունը վերնագրված է «Քաջ զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ», մյուս երկուսըՙ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ»[9]։
Քաջարի զինվոր Շվեյկին հուշարձաններ են կանգնեցվել տարբեր երկրներում և քաղաքներում։ Սանկտ Պետերբուրգում 2003 թվականի ապրիլին[11],. Մոսկվայում, Օմսկում[12], Բուգուլմայում, Սամարայում։
Շվեյկի հուշարձաններ կան նաև Գումենեում[13], Սանոկում, Պշեմիսլում, Լվովում, Սկելովկայում, Դոնեցկում, Լուցկում, Կիևում[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.