Փեգի Լի
From Wikipedia, the free encyclopedia
Փեգի Լի (անգլ.՝ Peggy Lee, իսկական անունը՝ Նորմա Դելորիս Էգստրոմ/Norma Deloris Egstrom[8][9][10][11][12][13], մայիսի 26, 1920[4][5][5][…], Jamestown, Հյուսիսային Դակոտա - հունվարի 21, 2002[4][5][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), շվեդական արմատներով ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, կինոռեժիսոր։ Շուրջ վեց տասնամյակ ձգված ստեղծագործական կարիերայի ընթացքում լայն ճանաչման է հասել հատկապես ջազային ու պոպուլյար երգերի կատարմամբ։
Փեգի Լի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Peggy Lee[1] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Norma Deloris Egstrom[2] |
Նաև հայտնի է որպես | Peggy Lee[1] և Susan Melton[3] |
Ծնվել է | մայիսի 26, 1920[4][5][5][…] Jamestown, Հյուսիսային Դակոտա |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 21, 2002[4][5][5][…] (81 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն[6] |
Ժանրեր | փոփ և ջազ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, ջազ երաժիշտ, ռադիոհաղորդավար, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս և Capitol Records |
Անդամակցություն | Paul Weston and his Orchestra? |
Ամուսին | Դյուի Մարտին, Dave Barbour? և Բրեդ Դեքսթեր |
Պարգևներ | |
Կայք | peggylee.com |
Peggy Lee Վիքիպահեստում |
1941 թվականին, երբ Բենի Գուդմենի նվագախումբը հաջողության գագաթնակետին էր, Փեգին անդամակցել է այդ նվագախմբին, նրա կազմում երկու տարի շարունակ համերգներով շրջագայել Ամերիկայի Միացյալ Նահանգներով։ 1942 թվականի հուլիսին ձայնագրել է իր առաջին հիթը՝ Why Don't You Do Right?–ը, որից վաճառվել է մեկ միլիոնից ավելի օրինակ, ու դրվել է երգչուհու համբավի հիմքը։ Նրա կատարումներն աչքի են ընկել քնքշության և հատու շեշտադրումների համադրությամբ (soft and cool). որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ այդ առանձնահատկությունը գիշերային ակումբների գռիհների թողած ազդեցության հետևանք էր։ 1943 թվականի մարտին Փեգին ամուսնացել է Գուդմենի նվագախմբի կիթառահար և կոմպոզիտոր Դեյվ Բարբուրի հետ[14][15]։
1944 թվականին երգչուհին պայմանագիր է կնքել Capitol Records ձայնագրման ընկերության հետ և թողարկել հիթերի մի բավականին երկար շարք, որոնց զգալի մասի տեքստերի ու երաժշտության հեղինակները ինքն ու իր ամուսինն են։ Առանձնապես մեծ հաջողություն են ունեցել Fever[16] և Is That All There Is? երգերի ձայնագրությունները։ Նրա համագործակցությունը Capitol Records-ի հետ ձգվել է, որոշ ընդհատումներով, շուրջ երեսուն տարի[17]։ 1952–1957 թվականներին երգչուհին համագործակցել է Decca ձայնագրման ընկերության հետ։
Փեգի Լիին հռչակ են բերել հատկապես Ուոլթ Դիսնեյի կինոընկերության «Լեդին ու Լուֆսենը» կինոնկարի համար գրած ու կատարած երգերը (ի դեպ, այդ ֆիլմում նա հանդես է եկել նաև որպես դերակատարուհի)։ Հետագայում ինքն էլ է մի քանի ֆիլմ նկարահանել (1953-ին՝ «Ջազի երգչուհիները», 1955-ին՝ «Փիթ Քելլիի բլյուզը», որտեղ կատարել է նաև արբեմոլ երգչուհու դերը և առաջադրվել ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի՝ «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում[18]):
Սկավառակագրություն
Բենի Գուդմենի նվագախմբի հետ
- 1941 – "I Got It Bad (and That Ain’t Good)" (#25)
- 1941 – "Winter Weather" (զուգերգ Արթ Լունդի հետ) (#24)
- 1941 – "Blues in the Night" (#20)
- 1941 – "Somebody Else Is Taking My Place" (#1)
- 1942 – "My Little Cousin" (#14)
- 1942 – "We’ll Meet Again" (#16)
- 1942 – "Full Moon" ("Noche de Luna") (#22)
- 1942 – "The Way You Look Tonight" (#21)
- 1943 – "Why Don’t You Do Right?" (#4)
Capitol Records-ի հետ համագործակցության առաջին շրջանում
- 1945 – "Waitin’ for the Train to Come In" (#4)
- 1946 – "I’m Glad I Waited for You" (#24)
- 1946 – "I Don’t Know Enough About You" (#7)
- 1946 – "Linger in My Arms a Little Longer, Baby" (#16)
- 1946 – "It’s All Over Now" (#10)
- 1947 – "It’s a Good Day" (#16)
- 1947 – "Everything’s Moving Too Fast" (#21)
- 1947 – "Chi-baba, Chi-baba (My Bambino, Go To Sleep)" (#10)
- 1947 – "Golden Earrings" (#2)
- 1948 – "Mañana (Is Soon Enough For Me)" (#1)
- 1948 – "All Dressed Up with a Broken Heart" (#21)
- 1948 – "Laroo, Laroo, Lili Bolero" (#13)
- 1948 – "Talking to Myself About You" (#23)
- 1948 – "Don’t Smoke in Bed" (#22)
- 1948 – "Caramba! It’s the Samba!" (#13)
- 1948 – "Baby, Don’t Be Mad at Me" (#21)
- 1948 – "Bubble Loo, Bubble Loo" (#23)
- 1949 – "Blum Blum, I Wonder Who I Am" (#27)
- 1949 – "Similau (See-Me-Lo)" (#17)
- 1949 – "Bali Ha’i" (#13)
- 1949 – "Riders in the Sky (a Cowboy Legend)" (#2)
- 1950 – "The Old Master Painter" (զուգերգ Մել Տորմեի հետ) (#9)
- 1950 – "Show Me the Way to Get Out of This World" (#28)
- 1951 – "(When I Dance with You) I Get Ideas" (#14)
Decca-ի հետ համագործակցության շրջանում
- 1952 – "Be Anything (But Be Mine)" (#21)
- 1952 – "Lover" (#3)
- 1952 – "Watermelon Weather" (զուգերգ Բինգ Քրոսբիի հետ) (#28)
- 1952 – "Just One of Those Things" (#14)
- 1952 – "River, River" (#23)
- 1953 – "Who’s Gonna Pay the Check?" (#22)
- 1953 – "Baubles, Bangles and Beads" (#30)
- 1954 – "Where Can I Go Without You?" (#28)
- 1954 – "Let Me Go, Lover" (#26)
- 1956 – "Mr. Wonderful" (#14)
- 1956 – "Joey, Joey, Joey" (#76)
Capitol Records-ի հետ համագործակցության երկրորդ շրջանում
Երգեր, որոնց տեքստերի հեղինակը Փեգի Լին է
- "I Don't Know Enough About You", կոմպոզիտոր՝ Դեյվ Բարբուր
- "It's a Good Day", կոմպոզիտոր՝ Դեյվ Բարբուր
- "I'm Gonna Go Fishin'", երաժշտության համահեղինակ՝ Դյուկ Էլինգտոն
- "The Heart Is a Lonely Hunter"
- "Mañana (Is Soon Enough for Me)"
- "Bless You (For the Good That's in You)", երաժշտության համահեղինակ՝ Մել Տորմե
- "What More Can a Woman Do?"
- "Don't Be Mean to Baby"
- "New York City Ghost", երաժշտության համահեղինակ՝ Վիկտոր Յունգ
- "You Was Right, Baby"
- "Just an Old Love of Mine"
- "Everything's Movin' Too Fast"
- "The Shining Sea"
- "He's a Tramp", կոմպոզիտոր՝ Սոննի Բուրկ
- "The Siamese Cat Song", կոմպոզիտոր՝ Սոննի Բուրկ
- "There Will Be Another Spring"
- "Johnny Guitar", երաժշտության համահեղինակ՝ Վիկտոր Յունգ
- "Sans Souci", կոմպոզիտոր՝ Սոննի Բուրկ
- "So What's New?"
- "Don't Smoke in Bed"
- "I Love Being Here with You", կոմպոզիտոր՝ Բիլ Շլագե
- "Happy with the Blues" երաժշտության համահեղինակ՝ Հարոլդ Առլեն
- "Where Can I Go Without You?", երաժշտության համահեղինակ՝ Վիկտոր Յունգ
- "Things Are Swingin'", կոմպոզիտոր՝ Ջեք Մարշալ
- "Then Was Then" երաժշտության համահեղինակ՝ Սայ Քոուլմեն
Կինոյում և հեռուստատեսությունում
Ֆիլմեր
- The Powers Girl (1943) – Փեգի Լին՝ Գուդմանի նվագախմբի վոկալիստ
- Stage Door Canteen (1943) – Փեգի Լին՝ Գուդմանի նվագախմբի վոկալիստ
- Banquet of Melody (1946, short subject)
- Jasper in a Jam (1946, short subject)
- Midnight Serenade (1947, short subject) – Փեգի Մարշի դերում
- Peggy Lee and the Dave Barbour Quartet (1950, short subject)
- Mr. Music (1950) – Peggy Lee
- The Jazz Singer (1952 film)|The Jazz Singer]] (1952) – Ջուդի Լեյնի դերում
- Lady and the Tramp (1955) – Darling / Si and Am / Peggy Lee (երգչուհի, երգերի տեքստերի հեղինակ)
- Pete Kelly's Blues (1955) – Ռոզ Հոփքինսի դերում
- Llebrity Art (1973, short subject)
Հեռուստատեսություն
- What's My Line? (1960 թ. փետրվարի 28)
- “The Judy Garland Show” (ցուցադրվել է 1963 թ. դեկտեմբերի 1-ին)
- The Danny Kaye Show (1966 թ. դեկտեմբերի 22)
- The World of Peggy Lee – փաստավավերագրական կինոնկար՝ թողարկված National Educational Television-ի համար (1969 թ. հոկտեմբերի 16)
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.