Կոստանդին Կարապետի Մելիք-Շահնազարյան (Տմբլաչի Խաչան, ապրիլի 17 (29), 1857[1], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 10, 1940[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգիծաբան, արձակագիր, ՀԽՍՀ վաստակավոր գյուղատնտես (1924), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Սերում է Արցախի Մելիք-Շահնազարյանների իշխանական տոհմից։ Արձակագիր, գյուղագիր Սողոմոն Մելիք-Շահնազարյանի եղբայրն է։ Իր երգիծական գործերը ստորագրել է ղարաբաղցի նվագող Խաչանի անունով, որը և հետագայում դարձել է նրա գրական անունը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Շահնազարյան (այլ կիրառումներ)
Կոստանդին Մելիք-Շահնազարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17 (29), 1857[1] |
Ծննդավայր | Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 10, 1940[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գրական անուն | Տմբլաչի Խաչան[1] |
Մասնագիտություն | գրող և գյուղատնտես |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1878)[1] և Մոնպելիեի համալսարան (1885)[1] |
Պարգևներ | |
Զավակներ | Թամար Շահնազարյան |
Կոստանդին Մելիք-Շահնազարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
Ծնվել է Շուշիում։ Ութ տարեկան հասակում մտել է «բանաստեղծ Արությունի» դպրոցը, որտեղ սովորել է ընդամենը մի քանի ամիս։ 1869 թվականին ընդունվել է ռուսաց դպրոցը։ Այստեղից էլ փախել է և 1870 թվականին մտել Շուշիի թեմական դպրոցը։ Ապա ուղարկվել է Էջմիածին և մինչև 1878 թվականը սովորել Գևորգյան ճեմարանում։ Այստեղ նա աչքի է ընկել և խմբագրել «Մանրանկար» աշակերտական գրական ամսագիրը։ 1878 թվականին մասնակցել է «ճեմարանի» հեղափոխությանը և հեռացել ճեմարանից։ Երեք տարի ուսուցչություն է արել Դերբենդում, մեկ տարի՝ Թիֆլիսում։ 1883 թվականին մեկնել է Ֆրանսիա, ուր Մոնպելիեում ուսումնասիրել է գյուղատնտեսությունը։ Հետո անցել է Շվեյցարիա և ուսումնասիրել շվեյցարական պանրագործությունը։ 1885 թվականին վերադարձել է Դերբենդ և զբաղվել գյուղատնտեսությամբ։ 1886 թվականին եկել է Վրաստան (Սագարեջո) և գյուղացիներին ծանոթացրել շերամապահությանը։ Նույն թվականին անցել է Աղդամ և զբաղվել գինի պատրաստելով։ 1887 թվականին նա նորից այգեգործ էր Դերբենդում 1888 թվականին Արեշի գավառում։ 1890 թվականին գնացել է Միջին Ասիա և ծանոթացել Սամարղանդի, Մերվի և Չարժոուի գինեգործությանն ու այգեգործությանը։ 1891-1992 թվականներին Բաքվում զբաղվել է գինեգործությամբ, 1892-1995 թվականներին նույն գործն արել է Գանձակում։ 1896-1999 թվականներին եղել է Դերբենդում և ծառայել որպես Թումաևների կալվածքի կառավարիչ։ Այստեղ նա ծանոթացել է ծխախոտի և բամբակի մշակությանը։ 1900 թվականին աշխատել է Ախթալայում, ապա մինչև 1906 թվականը՝ Եվլախում և Գանձակում։ 1906-1909 թվականներին ծառայել է Էջմիածնի վանքում։ 1918-1919 թվականներին գյուղատնտես է եղել Բաքվում։ 1919 թվականին տեղափոխվել է Հայաստան և աշխատել որպես գյուղատնտես։
Տմբլաչի Խաչանն իր գրական գործերը գրել է Ղարաբաղի բարբառով, իսկ գյուղատնտեսական գործերը՝ գրական լեզվով։ Մահացել է Երևանում[2]։
Տմբլաչի Խաչանի երկերի մատենագրություն
- Ղըլըցե կանանց պընը-փեշակը, Թիֆլիս, 1882, 36 էջ։
- Բուսական աշխարհից։ Անմշակ և մշակված ծառի կյանքը, Թիֆլիս, «Աղբյուր» ամսագրի հրատ., 1885, 49 էջ։
- Ուղեցույց գործնական գինեգործության, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1885, 91 էջ։
- Շոշվա ղալին խերն ու շառը (Տըմբլաչի Խաչանի Ֆելիետոններից), առաջին գիրք, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1887, 56 էջ։
- Փշրանք, Շուշի, տպարան Հայոց հոգևոր տեսչության, 1888, 70 էջ։
- Ծխախոտը և իր վնասները, Շուշի, տպարան Հայոց հոգևոր տեսչության, 1888, 49 էջ։
- Ոգելից ըմպելիքի վնասակարությունը, Շուշի, տպարան Հայոց հոգևոր տեսչության, 1889, 30 էջ։
- Ուղեցույց գործնական շերամապահության, Թիֆլիս, 1890, 93 էջ։
- Զուռնա-Տմբլա, հատոր 1, Բաքու, տպարան «Արոր», 1900։
- Զուռնա-Տմբլա, հատոր 2, Բաքու, տպարան «Արոր», 1900, 119 էջ։
- Զուռնա-Տմբլա, հատոր 3, Բաքու, տպարան «Արոր», 1901, 130 էջ։
- Վազի մշակությունը, Թիֆլիս, տպարան Մ. Արամյանցի, 1902, 206 էջ։
- Տեղեկագիր Ս, Էջմիածնի գյուղատնտեսական բաժնի, Վաղարշապատ, 1905, 27 էջ։
- Զուռնա-Տմբլա, Գիրք Ա, Վաղարշապատ, 1907, 234 էջ։
- Փնջիկ (նվեր մանուկներին), Բաքու, տպարան «Տրուդ», 1907, 44 էջ։
- Զուռնա-Տմբլա, Գիրք Բ, Վաղարշապատ, 1908, 268 էջ։
- Ռուսահայերի գյուղատնտեսության վիճակը և գյուղատնտեսական դպրոցների կարիքը, Վաղարշապատ, 1908, 54 էջ։
- Տեղեկագիր Ս, Էջմիածնի գյուղատնտեսական բաժնի, Վաղարշապատ, 1905, 27 էջ։
- Ուղեցույց գործնական շերամապահության, Բաքու, 1908, 105 էջ։
- Գինեգործություն, Վաղարշապատ, տպարան Ս. Էջմիածնի, 1909, 173 էջ։
- Բուսական աշխարհ։ Տարրական այգեգործություն, Բաքու, 1910, 72 էջ։
- Դաշտային մկները և նրանց դեմ կռվելու միջոցները, Ե.։
- Կոստանդին Կարապետի Մելիք-Շահնազարյան (գրական 50-ամյա և գյուղատնտեսական 40-ամյա գործունեությունը), Երևան, 1924, 24 էջ։
- Այծը (քաղվածք պրոֆ. Ի. Ի. Կալուգինից), Ստեփանակերտ, Ի. Լ Ղարաբաղի պետհրատ, 1925, 24 էջ։
- Ծխախոտի մշակւթյունը, Երևան, 1925, 35 էջ։
- Երբ և ինչպես պետք է վարել արտատեղը, Ստեփանակերտ, Ի. Լ. Ղարաբաղի պետհրատ, 1926, 12 էջ։
- Կտավատը և կանեփը, Ե. Հողժողկոմատ, 1926, 36 էջ։
- Ոչխարապահություն, Ստեփանակերտ, Ի. Լ. Ղարաբաղի պետհրատ, 1926, 34 էջ։
- Տիզկանեփ (գենագերչակ), Երևան, Հողժողկոմատ, 1926, 16 էջ։
- Գործնական ձեռնարկ արևի տակ պտուղները չորացնելու, Երևան, «Այգին-կոոպ»-ի հրատ., 1929, 22 էջ։
- Նանագյուլի և կովի կռիվը և գյուղատնտեսի զրույցը կովերի մասին, Երևան, Պետհրատ, 1929, 16 էջ։
- Գարնանային ցորենի մշակությունը, Երևան, Պետհրատ, 1930, 13 էջ։
- Ինչպես ոչնչացնել մրիկը, Երևան, Պետհրատ, 1930, 14 էջ։
- Վազի մշակությունը, Երևան, «Այգինկոոպ»-ի հրատ., 1930, 56 էջ։
- Ծխախոտի մշակությունը, Երևան, Պետհրատ, 1931, 45 էջ։
- Սորգոյի մշակությունը, Երևան, Պետհրատ, 1932, 7 էջ։
- Վնասակար մորեխները, նրանց կյանքը և կոտորելու միջոցները, Երևան, Պետհրատ, 1933, 40 էջ։
- Ինչպես պետք է հավաքել դեղաբույսերը (հեղինակակից Վ. Պ. Կալաշնիկով), Երևան, 1934։
- Ծխախոտի մշակությունը, Երևան, Գյուղհրատ, 1936, 48 էջ։
Տմբլաչի Խաչանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
- Դ. Ն. Մամին-Սիբիրյակ, Լուսատտիկներ, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղայանի, 1907, 103 էջ։
- Է. Դեմոլդեր, Աղքատների սիրտը։ Կոշկակարը և իր հարևանները, Թիֆլիս, տպարան «պրոգրես», 1909, 24 էջ։
- Մոիսեյ Ֆրենկել, Մոծակների դաշնակցությունը կապիտալիստների հետ (պիես), Երևան, Պետհրատ, 1930, 26 էջ։
Գրականություն
- Կոստանդին Կարապետի Մելիք-Շահնազարյան, Երևան,1924։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.