Տատյանա Ֆրունզե

From Wikipedia, the free encyclopedia

Տատյանա Ֆրունզե

Տատյանա Միխայլովնա Ֆրունզե (ռուս.՝ Татья́на Миха́йловна Фру́нзе օգոստոսի 2, 1920(1920-08-02), Տաշքենդ, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 15, 2024(2024-01-15), Մոսկվա, Ռուսաստան), ​​խորհրդային քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), Միխայիլ Ֆրունզեի դուստրը։

Արագ փաստեր Տատյանա Ֆրունզե, Ծնվել է ...
Տատյանա Ֆրունզե
Thumb
Ծնվել էօգոստոսի 2, 1920(1920-08-02)
ԾննդավայրՏաշքենդ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհունվարի 15, 2024(2024-01-15) (103 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատատուՆ. Չելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտ և Տարրօրգանական միացությունների ինստիտուտ
Ծնողներհայր՝ Միխայիլ Ֆրունզե
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և Բարեկամություն մեդալ
Փակել

Կենսագրություն

Տատյանա Ֆրունզեն ծնվել է 1920 թվականի օգոստոսի 2-ին, խորհրդային կուսակցական, պետական և ռազմական գործիչ, ռազմական տեսաբան Միխայիլ Ֆրունզեի ընտանիքում։ 1925 թվականին մահացել է Տատյանայի հայրը, իսկ մեկ տարի անց՝ մայրը։ Ծնողների մահից հետո Տատյանան կրտսեր եղբոր հետ որոշ ժամանակ ապրել է տատիկի մոտ։ Տատիկի մահից հետո նրանց որդեգրել է ընտանիքի ընկեր, հեղափոխական Կլիմենտ Վորոշիլով։

Խորհրդային զորահրամանատար, ԽՍՀՄ առաջին մարշալներից մեկը՝ Սեմյոն Բուդյոննին, իր հուշերում գրել է՝

«Թիմուր Ֆրունզեն հետագայում դարձել է սպա օդաչու, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լեգենդար հրամանատարի որդին՝ լեյտենանտ Թիմուր Միխայլովիչ Ֆրունզեն, անհավասար օդային մարտում զոհվել է քաջի մահով։ Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։

Հրամանատարի դուստրը՝ Տատյանա Միխայլովնա Ֆրունզեն, սովորել է Կարմիր բանակի քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիայում։ Երբ պատերազմը սկսվել է, նրան ուղարկել են տանկի գործարաններից մեկում աշխատելու։ Պատերազմից հետո Տատյանա Միխայլովնան ավարտել է Մենդելեևի անվան ինստիտուտը, այժմ աշխատում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մոսկվայի ինստիտուտներից մեկում։ Նա պրոֆեսոր է, քիմիական գիտությունների դոկտոր, Խորհրդային Միության Կոմունիստական ​​կուսակցության անդամ»[1][2][3]

։

Դ.Ի.Մենդելեևի անվան ռուսական քիմիական տեխնոլոգիական համալսարանն ավարտելուց հետո Տատյանա Ֆրունզեն աշխատել է Մոսկվայի Ն.Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտում, զբաղվել պոլիամիդների քիմիայի հետազոտությամբ և այդ թեմայով էլ պաշտպանել իր թեկնածուական թեզը։

1954 թվականին տեղափոխվել է նոր հիմնադրված Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ալեքսանդր Նեսմեյանովի անվան տարրօրգանական միացությունների ինստիտուտը և մի քանի տարի անց պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հետազոտություն սինթետիկ հետերոցոչ պոլիամիդների բնագավառում» թեմայով։ 1964 թվականին ղեկավարել է ինստիտուտի նորաստեղծ պոլիմերացման պրոցեսների լաբորատորիան[4]։

Մոտ տաս տարի եղել է Օրգանական քիմիայի բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի փորձագիտական ​​խորհրդի անդամ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահությանը կից մակրոմոլեկուլային միացությունների խորհրդի անդամ[5]։

Գիտական ​​աշխատանքից բացի Տատյանա Ֆրունզեն զբաղվել է սոցիալական աշխատանքով․ 1968-1991 թվականներին եղել է խորհրդային կանանց կոմիտեի նախագահի տեղակալ, մասնակցել է հոր ժառանգության պահպանմանը[6][7]։

2008 թվականի դեկտեմբերին Տատյանա Ֆրունզեի բնակարանը կողոպտվել է, որի ընթացքում անհետացել են Միխայիլ Ֆրունզեի պարգևները։ Գողերը հայտնաբերվելուց հետո մի շարք արժեքավոր իրեր հետ են վերադարձվել[8]։

2020 թվականի օգոստոսին Տատյանա Ֆրունզեն նշել է իր 100-ամյակը[9], այդ ժամանակ նա դստեր՝ Ելենայի հետ, ապրել է Մոսկվայում[10]։

Բազմաթիվ գիտական ​​աշխատությունների և մի քանի գյուտերի հեղինակ է[11]։

Տատյանա Ֆրունզեն մահացել է Մոսկվայում, 2024 թվականի հունվարի 16-ին՝ 103 տարեկանում[12][13]։

Ընտանիք

  • Ամուսին՝ գեներալ-գնդապետ Անատոլի Գեորգիևիչ Պավլով (1920-2007 թթ.)
  • Որդի՝ Թիմուր Անատոլևիչ Պավլովը (1944-2008 թթ․, անվանվել է Տատյանայի եղբոր պատվին)
  • Դուստր՝ Ելենա Անատոլևնա Պավլովան (1948 թ․, քիմիկոս, գիտնական)
  • Թոռներ և ծոռներ

Պարգևներ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.