Կոմս Իլլարիոն Իվանովիչ Վորոնցով-Դաշկով (ռուս.՝ Илларион Иванович Воронцов-Дашков, մայիսի 27, 1837(1837-05-27)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 15, 1916(1916-01-15)[3], Ալուպկա (քաղաք, Ուկրաինա), Յալթայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս պետական գործիչ, գեներալ-լեյտենանտ, կոմս։

1859-1862 թվականներին մասնակցել է Կովկասյան պատերազմներին, 1865-1867 թվականներին՝ Թուրքեստանում մղվող կռիվներին, 1877- 1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմին։ 1905-1915 թվականներին եղել է Կովկասի փոխարքա։ Սիրաշահել է տեղական, մասնավորապես հայ բուրժուազիային, նպաստել երկրամասում մի շարք տնտեսական բարեփոխումների իրականացմանը։

Վորոնցով-Դաշկովի պնդմամբ Նիկոլայ II1905 թվականի օգոստոսի 1-ին ստորագրել է հրամանագիր 1903 թվականին բռնագրավված հայկական եկեղեցական ունեցվածքը վերադարձնելու և հայկական դպրոցները վերաբացելու մասին։ Վորոնցով-Դաշկովի միջնորդությամբ Ռուսաստանի կառավարությունը ստանձնել է Թուրքիայում հայկական բարենորոգումների անցկացման նախաձեռնությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին բանակցել է Հայ ազգային բյուրոյի հետ և ձեռնամուխ եղել հայկական կամավորական գնդերի կազմակերպմանը (ռուսական բանակի կազմում)՝ Թուրքիայի դեմ պատերազմելու համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.