ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Անդրեևիչ Ֆավորսկի (ռուս.՝ Владимир Андреевич Фаворский, մարտի 2 (14), 1886[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 29, 1964[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963), ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1962)։
Վլադիմիր Ֆավորսկի | |
---|---|
Ծնվել է | մարտի 2 (14), 1886[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1964[2][3][4] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | փորագրիչ, նկարիչ, գծանկարիչ, դիմանկարիչ, փորագրիչ, արվեստագետ, բեմանկարիչ, մանկավարժ, համալսարանի դասախոս, քանդակագործ և նկարազարդող |
Ժանր | փայտափորագրում, գրքային գրաֆիկա, բեմանկարչություն և դիմապատկեր |
Աշակերտներ | Michaś Filipovič?, Պյոտր Մալցև, Սեմյոն Լազեբա, Mykhailo Vynnyk?, Moysey Mutzelmacher?, Նինա Վասիլենկո, Էմմա Հուրվիչ, Q114762927?, Q114785052?, Վալենտին Ստուպին, Alexei Ivanovich Usachov?, Վիկտոր Իվանով (նկարիչ) և Ալեքսանդր Դեյնեկա |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Հայր | Andrey Favorskiy? |
Մայր | Olga Favorskaya? |
Ամուսին | Maria Favorskaya? |
Զավակներ | Nikita Vladimirovich Favorsky? և Q97344232? |
Vladimir Andreevich Favorsky Վիքիպահեստում |
1903-1905 թթ. սովորել է Մոսկվայի Կ․ Ֆ․ Յուոնի ստուդիայում, ապա 1906-1907 թթ. Մյունխենի Շ․ Հոլոշիի դպրոցում, իսկ 1907-1913 թթ. Մոսկվայի համալսարանի արվեստաբանության բաժնում։
Եղել է «Չետիրե իսկուսստվա» ընկերության անդամ։ 1907 թվականից աշխատել է հիմնականում փայտագրության տեխնիկայով։ Մշակել է գրքի ձևավորման կուռ տեսություն։ 1930-ական թթ․ կեսերից Ֆավորսկին հաճախ է կիրառել սպիտակ նրբագծեր, որոնք գործուն կերպով են պատկերում լույսը, շարժումը, հերոսների հոգեբանական բնութագիրը (Շեքսպիրի «Սոնետներ»-ի (1946 թ. հրատ. ձևավորումը, «Ասք Իգորի արշավանքի մասին» (1954 թ. հրատ), Պուշկինի «Բորիս Գոդունով»-ի (1955, հրատ 1956) և «Փոքր ողբերգություններ»-ի (հրատ․ 1961) պատկերազարդումները, երեքի համար՝ լենինյան մրցանակ, 1962)։
Շատ է աշխատել հաստոցային փայտագրության ասպարեզում («Հոկտեմբեր, 1917», 1928), ստեղծել նաև դիմանկարներ («Ֆ․ Դոստոևսկի», 1929, «Ռուս մեծ զորավարներ» շարքը, 1945-1947), մատենանիշեր, հրատարակչանշաններ։ 1942 թվականից դիմել է նաև լինոփորագրությանը՝ վեր հանելով նրա դեկորատիվ և հրապարակախոսական հնարավորությունները («Հանուն խաղաղության», 1959)։
Վլադիմիր Ֆավորսկին ստեղծել է զուսպ, պլաստիկորեն հստակ ու ներդաշնակ մատիտանկարի յուրահատուկ ոճ, («կրկնակ դիմանկարների» շարքը, 1938-1961)։ Մոնումենտալ արվեստի բնագավառում ձգտել է ճարտարապետյան և գեղանկարչության համադրության։ Ստեղծագործել է նաև բեմանկարչության ասպարեզում (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», ՄԳԱԹ-2, 1934 և այլն)։ Մեծ է նրա ստեղծագործության ազդեցությունը սովետական արվեստի, հատկապես գրաֆիկայի ասպարեզում։
Եղել է Մոսկվայի Վխուտեմաս-Վիսստեինի (1920-1930), Պոլիգրաֆիկական ինստիտուտի (1930-1934), Կերպարվեստի ինստիտուտի (1934-1938), Կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտ (1942-1948) պրոֆեսոր։
Աշակերտներից են՝ Ա․ Դ․ Գոնչարովը, Ա․ Ա․ Դեյնեկան, Ցու․ Ի․ Պիմենովը, Մ․ Ի․ Պիկովը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.