Վլադիմիրի կենտրոնական բանտ, ռուսական բանտ Վլադիմիր քաղաքում վտանգավոր հանցագործների համար, Վլադիմիրի մարզումՌուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության բանտ՝ թիվ 2։ Հիմնադրվել է 18-րդ դարի վերջին։
Բանտը կառուցվել է կայսրուհի Եկատերինա Երկրորդի հրամանով 1783 թվականին։ 1906 թվականին այն կոչվել է տաժանակիր աշխատանքի կենտրոնական բանտ[1][2]։ Այնտեղ պահել են քաղբանտարկյալներին։ 1825 թվականին կառուցված տարանցիկ բանտի շենքը այժմ Վլադիմիրի թիվ 1 քննչական մեկուսարանն է։
1921 թվականի սկզբին Վլադիմիրի բանտը դարձել է հատուկ նշանակության քաղաքական մեկուսարան։
Վլադիմիրի բանտը մտել է «հատուկ ճամբարների և բանտերի» համակարգի մեջ։ Այն ստեղծվել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1948 թվականի փետրվարի 21-ի «Հատուկ վտանգավոր պետական հանցագործներին զսպելու համար ՆԳԺԿ խիստ ռեժիմի ճամբարների կազմակերպման մասին» որոշման հիման վրա։ Նախատեսված է եղել դիվերսանտներ, ահաբեկիչներ, տրոցկիստներ, մենշևիկներ, սոցիալիստ-հեղափոխականներ, անարխիստներ, ազգայնականներ, սպիտակ էմիգրանտներ և այլ հակասովետական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև նրանց հակասովետական կապերի և թշնամական գործունեության համար վտանգ ներկայացնող անձանց պահելու համար։ Պաշտոնական փաստաթղթերում նշված է եղել որպես «ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի Վլադիմիրի հատուկ նշանակության բանտ»։
1996 թվականին բանտի տարածքում ստեղծվել է թանգարան, որի նյութերը տրամադրվել է Վլադիմիր-Սուզդալյան թանգարան-արգելոցին։ Ցուցահանդեսի հեղինակը Վ. Է. Գուրինովիչն է։
«Վլադիմիրի կենտրոնական» անվանումը լայնորեն հայտնի է դարձել Ռուսաստանում՝ շնորհիվ ռուսական շանսոնի կատարող Միխայիլ Կրուգի նույնանուն երգի։ Անունը արտացոլվել է օտար մշակույթում, երբ իտալական «Spiritual Front» խումբը ձայնագրել է «Վլադիմիրի կենտրոնական» երգը (ըստ խմբի ղեկավար և երգահան Սիմոնե Սալվատորիի՝ նա գրել է այն նույնիսկ նախքան Կրուգի երգը լսելը)[3]։
Վլադիմիրի բանտը նաև գրքերի համար է բանտ եղել։ Այստեղ են բերվել ձերբակալվածների ունեցվածքից ապօրինի առգրավված մասնավոր գրադարաններ։ Հաշվի առնելով շատ ձերբակալվածների, նրանց նախկին պաշտոնների և կրթության բարձր մակարդակը՝ մասնավոր գրադարանները (ներառյալ օտար լեզուներով) Կրեմլի համար վտանգավոր են համարվել։ Հետևաբար, գրքերն այստեղ նույնպես բանտարկյալներ էին։
Այս բաժինը կազմվել է Ի. Վ. Զակուրդաևի «Վլադիմիրի Կենտրոնական բանտ։ Վլադիմիրի բանտի պատմությունը» գրքի հիման վրա։
Կ. Ի. Օսմակ, Ուկրաինայի ազատագրական խորհրդի նախագահ
Կ. Կ. Շեպտիցկի, Ուկրաինական հունական կաթոլիկ եկեղեցու վարդապետ (1949–1951)
Եվ. Ստ. Պրիշլյակ, Լվովի մարզիՕՈւՆ-ՈւՊԱ-ի անվտանգության տարածաշրջանային պատասխանատու, Լվովի մասնաճյուղի ՕՈՒՆ-ի տարածաշրջանային ղեկավար
Ալֆրեդ Բիզանց, ավստրիացի և ուկրաինացի ռազմական գործիչ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության բանակի փոխգնդապետ, «Գալիչինա» դիվիզիայի ռազմական կառավարման ղեկավար (գնդակահարվել է 1951 թվականին)
Օլեքսա Տիխի, ուկրաինացի այլախոհ, իրավապաշտպան, ուսուցիչ, լեզվաբան և Ուկրաինական Հելսինկյան խմբի (ՈւՀԽ) հիմնադիր անդամ
Զ. Մ. Կրասիվսկի, ուկրաինացի բանաստեղծ, գրող, Ուկրաինայի ազգային ճակատի և ՈւՀԽ-ի անդամ, Խորհրդային Ուկրաինայում Ուկրաինայի ազգային ճակատի վերջին ղեկավարը (1968-1971)
Ի. Գ. Սոկուլսկի, ուկրաինացի բանաստեղծ, գրող, «Դնեպրոպետրովսկի ստեղծագործական երիտասարդության նամակ»-ի հեղինակներից մեկը, ՈւՀԽ-ի անդամ (1971)
Ա. Ս. Ալիլուևա, Ստալինի կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի քույրը
Վ. Ի. Ստալին, Ստալինի որդին, ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1956–1958)
Միութենական հանրապետություններ
Գարեգին Նժդեհ, հայ զինվորական և պետական գործիչ (1948 թվականի ապրիլի 24-ից 1952 թվական և 1953-1955 թվականներ, մահացել է Վլադիմիրի բանտում 1955 թվականի դեկտեմբերի 21-ին)
Սաիդ Ռիզո Ալի զադե, տաջիկ մշակութային գործիչ
Սիմոն Գոգոբերիձե, վրաց սոցիալ-դեմոկրատ
Մորդեհայ Դուբին, մինչև 1940 թվականը Լատվիայի հրեական համայնքի ղեկավար
Տաժանակիր աշխատանքի կենտրոնական բանտ (ռուս.՝ централ, հն.) (Ալեքսանդրովի, Տոբոլսկի, Իլեցկի, Ռիգայի, Նիկոլաևի, Նովոբորիսոգլեբի, Նովոբելգորոդի, Օրլովի, Վլադիմիրի և այլն)