From Wikipedia, the free encyclopedia
Վիտրուվյան մարդ (լատին․՝ Homo vitruvianus), Լեոնարդո դա Վինչիի նկարներից։ Ստեղծվել է 1490-1492 թվականներին որպես Վիտրուվիոսին նվիրված գրքի նկարազարդում. գտնվել է նկարչի օրագրերից մեկում։ Նկարում պատկերված են մերկ տղամարդու երկու կերպարներ, որոնք մեկը մյուսի վրա տեղադրված դիրքով են ներկայացված, ձեռքերը պարզված են կողքի, ոտքերը զատված են։ Կերպարները ձեռքերով և ոտքերով ներառված են քառակուսու մեջ։ Նկարը հաճախ մեկնաբանվել է որպես կանոնավոր համաչափությունների բացահայտման օրինակ։
Վիտրուվյան մարդ լատին․՝ Homo vitruvianus | |
---|---|
տեսակ | գծանկար և mirror writing? |
նկարիչ | Լեոնարդո դա Վինչի |
տարի | մոտ 1459 |
բարձրություն | 34.3 |
լայնություն | 24.5 |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
գտնվում է | Բարսելոնա |
հավաքածու | Ակադեմիայի պատկերասրահ |
քաղաք | Վենետիկ |
հիմնական թեմա | Vitruvian Man? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Vitruvian Man by Leonardo da Vinci Վիքիպահեստում |
Նկարը կատարված է թանաքով և ջրաներկով մետաղական մատիտի օգնությամբ։ Նկարի չափերն են 34,3 × 24,5 սմ։ Ներկայումս այն գտնվում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում։
Նկարը միաժամանակ և' գիտական աշխատանք է, և' արվեստի գործ։ Այն ներկայացնում է Լեոնարդոյի հետաքրքրությունը համաչափությունների համդեպ։ Նկարչի գրառումների համաձայն` այն ստեղծվել է մարդկային մարմնի համաչափությունները որոշելու համար, ինչպես նկարագրել է հռոմեացի անտիկ ճարտարապետ Վիտրուվիոսը իր «Ճարտարապետության մասին» գրքում (գիրք III, գլուխ I).
Մարդկային մարմնի համաչափությունների վերաբացահայտումը, որ կատարեցին Լեոնարդո դա Վինչին և ուրիշ գիտնականներ 15-րդ դարում, դարձավ իտալական վերածննդի խոշորագույն ձեռքբերումներից։
Ինչպես կարելի է նկատել նկարի հետազոտություններից, ձեռքերի և ոտքերի դասավորությունը իրականում երկու տարբեր դիրք է ներկայացնում. ձեռքերը կողք պարզած և ոտքերը միացրած դիրքով կերպարը քառակուսու մեջ է ներառված, իսկ ոտքերը բացած կերպարը շրջանագծի մեջ է։ Առավել ուշադիր դիտելու դեպքում համոզվում ենք, որ շրջանագծի կենտրոնը կերպարի պորտն է, իսկ քառակուսու կենտրոնը` սեռական օրգանները։
Այս սկզբունքով Կորբյուզիեն կազմել է համաչափությունների իր սանդղակը` Մոդուլորը, որը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի ճարտարապետական գեղագիտության վրա։
Նկարը հաճախ է օգտագործվում որպես մարդկային մարմնի, երբեմն նաև ողջ տիեզերքի համաչափությունների խորհրդանիշ։ 2011 թվականին իռլանդացի աերոնկարիչ Ջոն Կվիգլին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցներին պատկերել է հանրահայտ նկարի հսկայական կրկնօրինակը` մարդկության ուշադրությունը հրավիրելով բնապահպանական հավասարակշռության խնդիրներին[1]։
2012 թվականին տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ «վիտրուվյան մարդու» առաջին պատկերը ոչ թե Լեոնարդոն է նկարել, այլ նրա ընկեր Ջակոմո Անդրեա դա Ֆերարան, ով մանրամասն ուսումնասիրել էր Վիտրուվիոսի աշխատությունները։ Չնայած դրան` Ֆերարայի նկարը գեղարվեստական արժանիքներով զիջում է Լեոնարդոյի նկարին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.