From Wikipedia, the free encyclopedia
Վիգեն Միրզաջանի Շիրինյան (փետրվարի 5, 1947, Չլդրան, Արցախ - հունվարի 19, 1992, Ստեփանակերտ, Արցախ), ազատամարտիկ, Արցախյան շարժման գործիչ։
Վիգեն Միրզաջանի Շիրինյան | |
---|---|
փետրվարի 5, 1947 - հունվարի 19, 1992 | |
Ծննդավայր | Չլդրան, ԼՂԻՄ |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Պաշտոն | ՀՀ ԳԽ պատգամավոր |
Մարտեր/ պատերազմներ | Շահումյանի շրջանի Բոզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանական կռիվներ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Պարգևներ | Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշանԱրցախի հերոս,Մեսրոպ Մաշտոց շքանշան,Արիության մեդալ... |
1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1969-1975 թվականներին աշխատել է «Երազ» ավտոգործարանում որպես ճարտարագետ-կոնստրուկտոր, իսկ 1975-1990 թվականներին՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանի ջերմամատակարարման վարչությունում որպես վարչության պետ։ 1989 թվականին եղել է ՊՊԿ անդամ։ Մասնակցել է արցախյան պաշտպանական ջոկատների ստեղծման, Մարտակերտի շրջանի սահմանային գյուղերի ինքնապաշտպանական և ջոկատների համատեղ գործողությունների ծրագրերի մշակման աշխատանքներին։ 1991 թվականին Վ. Շիրինյանի առաջարկությամբ միավորված մի շարք ջոկատներ մասնակցել են Շահումյանի շրջանի Բոզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանությանը։ Երբ 1991 թվականի աշնանը ադրբեջանական ջոկատները խրամատավորվել են Շահումյանի գյուղերով անցնող ջրանցքում և պարբերաբար հարձակումներ գործել հայկական գյուղերի վրա, Վ. Շահինյանի առաջարկով հետախույզներն ու ջրանցքը սպասարկող անձնակազմը գիշերը բացել են ջրանցքի ջրարգելները, հեղեղել հակառակորդի խրամատները՝ վերջինիս պատճառելով կորուստներ։
1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր և Արցախի հարցերով հանձնաժողովի անդամ։
Վիգեն Շիրինյանը հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշանով,Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով,Մեսրոպ Մաշտոց շքանշանով ...
Մարտակերտի քաղաքային մարզադաշտը վերանվանվել է ի պատիվ Վիգեն Շիրինյանի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.