Remove ads
հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
«Վարպետը և Մարգարիտան», Վլադիմիր Բորտկոյի կողմից նկարահանված բազմասերիանոց ֆիլմ Միխայիլ Բուլգակովի համանուն վեպի հիման վրա։ Առաջին անգամ ցուցադրվեց 2005 թվականի դեկտեմբերի 19-ին «Россия» հեռուստաընկերությամբ։ Ըստ ռեժիսորի խոսքերի, նա նպատակ էր դրել առավելագույնս լիարժեք և համապատասխան ներկայացնել Բուլգակովի հանճարեղ գլուխգործոցը։
Վարպետը և Մարգարիտան | |
---|---|
Ժանր | վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ, երգիծական ֆիլմ, ֆանտաստիկա, հեռուստադրամա, արտասովոր դրամա և առեղծվածների մասին հեռուստասերիալներ |
Ստեղծող | Վլադիմիր Բորտկո |
Երկիր | Ռուսաստան |
Հիմք | Վարպետը և Մարգարիտան |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Բորտկո |
Գլխավոր դերերում | Աննա Կովալչուկ, Ալեքսանդր Գալիբին, Օլեգ Բասիլաշվիլի, Վլադիսլավ Գալկին, Ալեքսանդր Ադաբաշյան, Կիրիլ Լավրով, Սեմյոն Ստրուգաչյով և Սերգեյ Բեզռուկով |
Պրոդյուսեր | Վալերի Տոդորովսկի և Անտոն Զլատոպոլսկի |
Սցենարիստ | Վլադիմիր Բորտկո |
Օպերատոր | Վալերի Մյուլգաուտ |
Երաժշտություն | Իգոր Կորնելյուկ |
Մոնտաժ | Leda Semyonova? |
Պատմվածքի վայր | Մոսկվա և Երուսաղեմ |
Նկարահանման վայր | Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | դեկտեմբերի 19, 2005-ից դեկտեմբերի 28, 2005-ը |
Հեռուստաալիք | Ռոսիա 1 |
Ընկերություն | «Студия 2-Б-2 интертэйнмент», «Россия-1» հեռուստաընկերության և «Централ Партнершип» կինոընկերության պատվերով |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը առանձնահատկություններից է այն, որ 1930-ականների Մոսկվան ներկայացվում է շագանակագույն սեպիայի գույներով, Երուսաղեմը՝ դեղնավուն՝ կարմիր երանգներով, իսկ Վոլանդի հրաշագործությունները՝ գունավոր երանգներով։ Ֆիլմի նշանաբառն է՝ «Ձեռագրերը չեն այրվում»։ Վլադիմիր Բորտկոյի էրկարանորումնը համարվում է այս վեպի էկրանավորումներից լավագույնը։ Այն առավելագույնս մոտեցված է վեպին։
Ռուսաստանի Դաշնությունում ֆիլմը դիտել է ավելի քան 40 միլիոն հեռուստադիտող[1]։
...յուրաքանչյուրին պիտի տրվի ըստ իր հավատի... - (Վոլանդ) |
1935 թվականին Մոսկվայում հայտնվում է Վոլանդը, նույն ինքը՝ Սատանան, իր շքախմբով։ Նա հետաքրքրվում է նոր մարդկանցով, նոր ծանոթություններով, անկախ կրոնական հայացքներից։ Պատրիարքական լճի մոտ նա հանդիպում է խմբագիր Բեռլիոզին և պոետ Իվան Անապաստանը։ Նրանք զրուցում էին պոետի կողմից նկարագրված Հիսուսի կերպարի մասին։
Պոետը եռանդուն, անհավասարակշիռ, չհամոզվող բնավորության տեր մարդ էր, իսկ Բեռլիոզը՝ ինտելեկտուալ, քննադատական մտքի տեր անձնավորություն։ Նրանց հանկարծակի և առանց հրավերի միանում է Վոլանդը, որին սկզբում շփոթում են օտարերկրացու հետ, վերջում՝ լրտեսի։ Նրանց համար առավել ևս անակնկալ էր Վոլանդի այն ցանկությունը, որ պատրաստվում է ապրել Բեռլիոզի բնակարանում։ Վոլանդն իզուր էր հայտնում, որ Հիսուսն իրականում գոյություն է ունեցել, և որպես փաստ ներկայացնում էր Հրեաստանի հիգերորդ կուսակալ Պոնտացի Պիղատոսի ու թափառական փիլիսոփա Յեշուա Հա-Նոցրիի հանդիպումը։ Հանդիպումից հետո Բեռլիոզն ընկնում է տրամվայի տակ ու կորցնում գլուխը, պոետը հայտնվում է հոգեբուժարանում, իսկ Վոլանդը տեղավորվում է Բեռլիոզի տանը, ինչպես և ասել էր։
Վոլանդը պատրաստվում է հերթական տարեկան պարահանդեսին, որին հրավիրվում են մահացած, տարբեր մեղքեր գործած աշխարհակալներ, սովորական վաճառականներ, մարդասպաներ, արքայական ընտանիքի անդամներ, մարմնավաճառներ և ուղղակի մեղսավոր մարդիկ։
Մոսկվայում է ապրում նաև Վարպետը, 40-ամյա գրող, որը գրիք է գրել Հիսուսի մասին, իսկ հիմա գտնվում է հոգեբուժարանում։ Վարպետին անհունորեն սիրահարված է ամուսնացած Մարգարիտան, որին էլ հենց Վոլանդն ընտրում է որպես պարահանդեսի թագուհի։
Ֆիլմում զուգահեռ ներկայացվում են նաև Երշալաիմում (Երուսաղեմ) ընթացող դեպքերը, որոնք կատարվում են ժամանակագրական առումով մոտ 2000 տարի առաջ։ Այստեղ թափառական փիլիսոփա Յեշուային դատապարտում են մահվան՝ խաչելու միջոցով, ինչքան էլ դրան փորձում է ընդդիմանալ և խանգարել Պոնտացի Պիղատոսի ներքին ցանկությունը։ Սակայն որպես կուսակալ, նա անկարող է ընդդիմանալ ամբոխի ցանկությանն ու հրեական բարձրաստիճան հոգևորականների ճնշմանը։ Սակայն արյունարբու Պիղատոսը իր հանգստությունն է գտնում համբարձված Յեշուայի հետ լուսնի արահետով զբոսնելու ժամանակ կյանքի մասին զրույցներում։
Միարժեք կարծիքներ չեղան[2]։ Քննադատների մի մասը խիստ բացասաբար է վերաբերվում թե ֆիլմի գեղարվեստական արժանիքներին, թե դերասանների խաղին։ Դրան հակառակ, կան նաև դրական արտահայտվողներ, որոնք նշում են նաև այն, թե ինչքան դժվար է բուլգակովյան գլուխգործոցը էկրանավորել։
Երաժշտությունը գրվել է կոմպոզիտոր Իգոր Կորնելյուկի կողմից։ 2010 թվականին վաճառքի հանվեց ֆիլմում հնչող մեղեդիների պաշտոնական ալբոմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.