Remove ads
կինեմատոգրաֆ, դերասան From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Վիտալևիչ Բեզռուկով (ռուս.՝ Сергей Витальевич Безруков), (հոկտեմբերի 18, 1973[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, Ռուսաստանի Ժողովրդական արտիստ (2008)[2], ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր (1997), 2002 թվականից «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ։
Սերգեի հայրը դերասան և ռեժիսոր Վիտալի Սերգեի Բեզռուկովն է (1942 թվական), որը աշխատել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում։ Մայրը՝ Նատալյա Միխայիլի Բեզռուկովան (Սուռովա. ծնված 1950 թվականի հունվարի 1-ին[3]), տնային տնտեսուհի է, աշխատել է խանութում որպես վարիչ[4]։ Սերգեյն իր անունը ստացել է հոր սիրելի բանաստեղծ Սերգեյ Եսենինի պատվին։
Սերգեյը սովորել է մոսկովյան №402 սովորական դպրոցում, սիրել է լինել հոր աշխատավայրում և մանկուց երազել է գնալ նրա հետքերով։ 1990 թվականին՝ միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, ընդունվել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայի «Թատրոնի և կինոյի դերասան» բաժին։
1994 թվականին ավարտել է ՄԽԱՏ-ի Դպրոց-ստուդիան (Օլեգ Տաբակովի արվեստանոցը)։ 1993 թվականից աշխատում է Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոնում։ Նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Բրիգադա» («Бригада»), «Տեղամաս» («Участок»), «Վարպետը և Մարգարիտան» («Мастер и Маргарита»), «Եսենին» («Есенин») և «Չինական ճենապակի» («Китайский сервиз») և այլն։ Մի քանի տարի (1994—1999) աշխատել է «Տիկնիկներ» («Куклы», ՆՏՎ) ծրագրում, որտեղ հնչյունավորել է բազմաթիվ կերպարների, որոնց թվում այնպիսի մարդիկ, ինչպես Բորիս Ելցինը, Վլադիմիր Ժիրինովսկին (Սերգեյի սիրելի կերպարը)։
Սերգեյը հրապուրվում է գեղանկարչությամբ[5]։
2010 թվականի հուլիսի 26-ից մշակույթի գծով Պատրիարքարանի խորհրդի անդամ (Ռուսական ուղղափառ եկեղեցի)[6]։
2013 թվականի ապրիլից ընդգրկված է ՌԴ-ի Պաշտպանության նախարարությանը կից Բանակային Հանրային խորհրդի կազմում։
2013 թվականին դարձել է Մոսկվայի մարզային «Կուզմինկա» («Кузьминки») մշակույթի տան ղեկավար։
2013 թվականից Մոսկովյան նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ։ 2012 թվականի փետրվարին հրաժարվել է նկարահանվել տեսահոլովակում՝ ի պաշտպանություն նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի։ Իր որոշումը պարզաբանել է նրանով, որ «իր կարծիքով չի ցանկանում ազդել այլ մարդկանց ընտրության վրա»[11]։ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ-ի մշակույթի գործիչների ուղերձը՝ ի պաշտպանություն ՌԴ-ի նախագահ Վ. Վ. Պուտինի քաղաքականության Ուկրաինայում և Ղրիմում[12]։
«Սերգեյ Բեզռուկովը, այնպես տաղանդավոր առաջին անգամ հանդես եկավ Ադոլֆ Շապիրոյի «Վերջինները»-ում, փքվեց մի քանի տարում։ Խոսեց Ժիրինովսկու և Ելցինի ձայներով «Տիկնիկներ»-ում, խաղաց սերիալներում և Ժիտինկինի ներկայացումներում, Երմոլովայի անվան թատրոնի բեմում կերպարանավորեց Եսենինի և Պուշկինի կերպարները։ Բրենդ ունի, թատերական դերասան որպիսին չկա», — ափսոսանքով նշում է քննադատ Մարինա Դավիդովան[24]։
Վալենտին Գաֆտը, իրեն յուրահատուկ սարկազմով, արձագանքել է հայտնի դերասանին այսպես. «Մահանալը սարսափելի չէ։ Սարսափելի է, որ մահից հետո կարող են նկարահանել ֆիլմ և քեզ կխաղա Բեզռուկովը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.