Remove ads

Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոն (ռուս.՝ Московский академический театр сатиры), դրամատիկական թատրոն Մոսկվայում։ Տեղակայված է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանում՝ «Մայակովսկայա» մետրոյի կայարանի մոտ՝ Տրիումֆալնայա հրապարակում։ Բացվել է 1924 թվականի հոկտեմբերի 1-ին Մեծ Գնեզդնիկովսկի նրբանցքում՝ № 10 տան նկուղային հարկում[1]։

Արագ փաստեր Սատիրայի թատրոն, Տեսակ ...
Thumb
Սատիրայի թատրոն
Thumb
Տեսակթատերական կազմակերպություն, թատրոն և առևտրային կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1924
Կայքsatire.ru
 Moscow Satire Theatre Վիքիպահեստում
Փակել

Պատմություն

Thumb
Տրիումֆալնայա հրապարակ,1934
Thumb
Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնը Տրիումֆալնայա հրապարակում, 2011
Thumb
Թատրոնի շենքը, 2011

1923 թվականի ամռանը մի խումբ էնտուզիաստներ, որի կազմում ընդգրկված էին երգիծաբաններ «Красный перец» և «Կրոկոդիլ» հանդեսներից, ռեժիսորներ ու դերասաններ «Չղջիկ» թատրոն-կաբարեից ու «Кривой Джимми» մանրապատումների կամերային թատրոնից, առաջ է քաշել սատիրայի թատրոն կազմակերպելու գաղափար[2][3]։ 1924 թվականի գարնանը «Խառը հանրություն» (ռուս.՝ «Смешанное общество») թեմատիկ ներկայացման հաջողությունից հետո «Кривой Джимми» թատրոնի ղեկավարությունը վերջնականապես որոշել է իր ուղղվածությունը փոխել սատիրականի և ցուցադրել միայն քաղաքական ու կենցաղային ներկայացումներ։ Նոր թատրոնի կազմակերպման հարցերի լուծման համար ստեղծվել է հատուկ խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են դրամատուրգ Վիկտոր Տիպոտը, ռեժիսոր Դավիդ Գուտմանը և ռեժիսոր Գեորգի Խոլմսկին, որը հետագայում դարձել է Սատիրայի թատրոնի տնօրեն[4][3]։

Ըստ նախնական մտահղացման՝ թատրոնը պետք է կոչվեր «Կոմեդիա», սակայն դրանից հրաժարվել են, որովհետև այն չէր ընդգծում գլխավոր գաղափարը և չէր գրավում հանդիսատեսի ուշադրությունը թերությունների ու արատների և ծիծաղի միջոցով դրանց շտկման վրա։ Ի վերջո որոշվել է թատրոնը կոչել «Սատիրայի թատրոն»[5].

Ծիծաղել նրա վրա, ինչ ծիծաղելի է, խարազանել ամեն նողկալին, անմիտը, հետամնացը, այն ամենը, ինչը՝ որպես անճոռնի թարախապալար, կախված է խորհրդային նոր կենցաղից։

Մոսկվայի սատիրայի թատրոնը բացվել է 1924 թվականի հոկտեմբերի 1-ին[6] Մեծ Գնեզդնիկովսկի նրբանցքի № 10 տան նկուղային հարկում, որտեղ նախկինում գտնվում էր «Кривой Джимми» թատրոնը։ Առաջին ներկայացումը եղել է Վիկտոր Տիպոտի և Նիկոլայ Էրդմանի «Մոսկվան տեսակետից» (ռուս.՝ «Москва с точки зрения») բեմադրությունը։ Թատրոնի գործունեության սկզբում այնտեղ գերակշռել են քաղաքական, կենցաղային և ծաղրերգական ներկայացումները[7][8]։ Բեմադրությունների համար սյուժեներ փնտրել են Մոսկվայի հասարակ քաղաքացիների ու ծառայողների կյանքից[6]։ Առաջին թատերախմբի կազմում ընդգրկվել են «Кривой Джимми» թատրոնում ելույթ ունեցած դերասանները՝ Պավել Պոլ, Դմիտրի Կարա-Դմիտրիև, Նադեժդա Նուրմ, Եվա Մալյուտինա, Ռաֆայիլ Կորֆ, Ֆեոդոր Կուրիխին, Ալեքսեյ Բոնդի, Իվան Զենին, Յակով Ռուդին[9][10][11]։

1927 թվականին բացվել է թատրոնի մասնաճյուղը Հին Տրիումֆալնայա հրապարակում (Մոսկվայի սատիրայի երկրորդ թատրոն, 1-ին Բրեստի փողոց, 1/29)[12]։ Նոր դահլիճը տեղավորել է ավելի քան 800 հանդիսատես[13][6]։ Մինչ 1930 թվականը[14] թատրոնը լիովին տեղափոխվել է նոր շենք։ Հիմնական խաղացանկում ներառվել են կենցաղային կատակերգություններ ու վոդևիլներ[8][15][16], օրինակ՝ Վիկտոր Արդովի «Մանր հաղթաթղթեր» (ռուս.՝ «Мелкие козыри», 1937) և Վասիլի Շկվարկինի «Վերջին դատաստանը» (ռուս.՝ «Страшный суд»), «Վտանգավոր տարր» (ռուս․՝ «Вредный элемент»), «Օտար երեխան» (ռուս․՝ «Чужой ребёнок», 1940)[17][16]։ Թատրոնում բեմադրվել են նաև դասական դրամատուրգների աշխատանքներ, այդ թվում՝ Մոլիերի «Պարոն դը Պուրսոնյակ» (1938), Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա» և այլն[16]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թատրոնի դերասանները, բաժանվելով մի քանի խմբերի, ներկայացումներ են տվել գործող բանակում[15][18]։

1951 թվականին[19] թատրոնը տեղափոխվել է նոր շենք, որ գտնվում էր Մալայա Բրոննայա, տուն 4 հասցեում։

1940-ական թվականների վերջին և 1950-ական թվականների սկզբին թատրոնի ժողովրդականությունը նվազել է, քննադատները նշել են, որ բեմադրությունները «գորշ ու միօրինակ» են։ Լճացումից թատրոնը կարողացել է դուրս գալ 1953 թվականին Վլադիմիր Մայակովսկու «Բաղնիք», «Ոջիլ» և «Միստերիա-բուֆ» պիեսերի հիման վրա բեմադրված ներկայացման շնորհիվ[16] [20]։

Նշանակալի իրադարձություններ են դարձել Նազըմ Հիքմեթի «Իսկ եղե՞լ է արդյոք Իվան Իվանովիչը» (ռուս.՝ «А был ли Иван Иванович?») ներկայացումը 1957 թվականին, Ալեքսանդր Տվարդովսկու «Տյորկինն այն աշխարհում» (ռուս.՝ «Тёркин на том свете») ներկայացումը 1966 թվականին և Ալեքսանդր Օստրովսկու «ԵԿամտաբեր պաշտոն» (ռուս.՝ «Доходное место») ներկայացումը։ Այդ ներկայացումները որոշել են թատրոնի հրապարակախոսական ուղղվածությունը և սահմանել թատրոնի այցելությունների նոր մակարդար[16][17]։

1958 թվականին թատերախումբն առաջին անգամ մեկնել է արտասահմանյան շրջագայության Լեհաստանում[21]։

1963 թվականին թատրոնը տեղափոխվել է Լենինգրադյան պողատայի 32/2 շենք, բայց այնտեղ մնացել է կարճ ժամանակ և արդեն 1964 թվականին տեղափոխվել է Տրիումֆալնայա հրապարակ։ Այդ ժամանակաշրջանի ներկայացումներում գերակշռել է փիլսիոփայական ողբերգական սատիրան[7][15]։ Հիմնական ներկայացումները եղել են Մաքս Ֆրիշի «Դոն Ժուան կամ Սեր երկրաչափության հանդեպ», Պիեռ Բոմարշեի «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն[16]։

1984 թվականին ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը թատրոնին շնորհել է ակադեմիական կոչում[8][15][17]։

Remove ads

Արդի ժամանակներ

2012 թվականին Սատիրայի թատրոնը «Սովրեմեննիկի», Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի և Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի հետ միասին մասնակցել է «Ներկայացումների ոսկե հավաքածու» (ռուս.՝ «Золотая коллекция спектаклей») նախագծին, որի շրջանակներում ներկայացումների տեսագրությունները տեղադրվել են YouTube-ալիքում[22]։

2015 թվականին Սատիրայի թատրոնը ճանաչվել է Մոսկվայի՝ ամենաշատ այցելուներ ունեցող թատրոններից մեկը. դահլիճների զբաղվածությունը եղել է գրեթե 90 %, հանդիսատեսի թիվը գերազանցլե է 2,5 միլիոնը[23]։

Remove ads

Անձինք

Ղեկավարներ

Դերասաններ

Տարբեր տարիների թատրոնի թատերախմբում աշխատել են Ռինա Զելյոնայան, Վլադիմիր Լեպկոն, Վլադիմիր Խենկինը, Տատյանա Պելտցերը, Վալենտինա Տոկարսկայան, Գեորգի Տուսուզովը, Իվան Լյուբեզնովը, Եվգենի Վեսնիկը, Սպարտակ Միշուլին, Տատյանա Վասիլևան, Անատոլի Պապանովը, Անդրեյ Միրոնովը և այլք[7][8][16]։

Remove ads

Մրցանակներ և պարգևներ

  • Նիկոլայ Դյակոնովի «Հարսանիք օժիտով» (ռուս.՝ «Свадьба с приданым», 1949) պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման համար Սատիրայի թատրոնն արժանացել է Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի[31]։
  • 1974 թվականին թատրոնն ստացել է Աշ[32]։
  • 2002 թվականին թատրոնը հաղթել է «Տարվա լավագույն թատրոն» անվանակարգում Ամերիկայում[33]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Remove ads

Հոդվածներ և հրապարակումներ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads