Վասիլի Աբաև

From Wikipedia, the free encyclopedia

Աբաև Վասիլի Իվանովիչ (օսերեն՝ Васо Абайты, դեկտեմբերի 2 (15), 1900[1], Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 18, 2001(2001-03-18)[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան[1]), օս լեզվաբան, օսագետ և իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962 թ.), պրոֆեսոր (1969 թ.), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Անգլիայի Ասիական Թագավորական ակադեմիայի համայնքի անդամ (1966 թ.), Հելսինկիի ֆիննա-ուգոռական համայնքի թղթակից անդամ, Վրաստանի և Հյուսիսային Օսիայի գիտությունների վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ.)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաև ազգանունով այլ մարդկանց մասին։

Զբաղվել է օսական բարբառագիտության, ազգագրության, բանահյուսության, օսերենի հնչյունաբանության, իմաստաբանության, պատմական բառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Աբաևի «Օսերենը և բանահյուսությունը» (1949) նվիրված է օսերի ծագմանը, մշակութային անցյալին, նրանց լեզվի կրած ազդեցություններին, հիմնական բարբառների (իրոնյան և դիգորյան) տարբերություններին։ «Օսերենի պատմա-ստուգաբանական բառարան»-ում (հատոր 1, 1958) Աբաևը տվել է օսերենի բառերի ստուգաբանությունն ու պատմությունը շուրջ 190 լեզուների նյութի հիման վրա, բացահայտել նրա, իբրև հնդեվրոպական լեզվի, կապերն ու առնչություններն այլ լեզուների, այդ թվում և հայերենի հետ։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.