հայ արձակագիր, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Վալտեր Գևորգի Արամյան (հուլիսի 15, 1909[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 18, 1994, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ Արձակագիր Ռաֆայել Արամյանի եղբայրը։
Վալտեր Արամյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1909[1] |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 18, 1994 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1932)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մատենադարան[1] |
Վալտեր Արամյան Վիքիքաղվածքում | |
Վալտեր Արամյան Վիքիդարանում |
Ծնվել է Էջմիածին (այժմ՝ Վաղարշապատ) քաղաքում։ Գրել է 1930-ականների սկզբներից։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի Մատենադարանում։ Ստալինյան բռնաճնշումների հետևանքով 1935-55 թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային կյանքին անդրադարձել է «Կոլիմա» վեպում և պատմվածքաշարերում։
Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Տայգայի օրենքը», լույս է տեսել 1955-ին։ Գրողի նախասիրությունը եղել է հուշապատումային ակնարկը։ Ստեղծագործություններում քանիցս անդրադարձել է և պատկերել է Հին Երևանի և Էջմիածնի կյանքը՝ վավերագրելով քաղաքային կեցության ուշագրավ կողմերը։ Նրա «Տայգայի օրենքը» և «Ռուսա, որդի Արգիշտի» գործերը թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն[2]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.