Remove ads
Մեծ Հայքի Փայտակարան նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Սպանդարան-Պերոժ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնի կամ այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Փայտակարան |
Հիմնական լեզու | գրաբար, թալիշերեն |
Ազգային կազմ | կասպեր, թալիշներ |
Կրոնական կազմ | զրադաշտականություն |
Սպանդարան-Պերոժը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը, եղել սահմանային վարչական միավոր։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Աթշի-Բագավան, հյուսիս-արևելքում՝ Առոս, իսկ արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Որմիզդ-Պերոժ գավառներին։ Հարավ-արևելքում՝ Թալիշի լեռներից այն կողմ, Ատրպատականն էր։
Տարածքում սկիզբ էր առնում Աղանռոտ գետը, որը հոսում էր Որմիզդ-Պերոժի տարածքով ու թափվում Կասպից ծով։ Ունի լեռնային ռելիեֆ, անտառապատ է։ Հարմար է անասնապահության և երկրագործության, մասնավորապես՝ արևելյան մրգերի (թուզ, նուռ, ձիթապտուղ և այլն) այգեգործության համար։ Ամենաբարձր կետերն արևմուտքում են՝ Ատրպատականի սահմանին։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Լերիկի շրջանին։
Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Փայտակարանի՝ Կասպից ծովին հարող գավառներում, այդ թվում այստեղ, Սասանյանները բնակեցնում են թալիշների, իսկ Կուրից հյուսիս՝ Աղվանքում, բնակեցնում են թաթերի։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և թալիշները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։
Ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) Փայտակարանի մեծագույն մասի հետ անջատվում է Իրանից, հայտնվում նախ Ռուսական կայսրության, ապա՝ Ադրբեջանի կազմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.