Սուրաթ, խոշոր քաղաք Հնդկաստանում, Գուջարաթ նահանգում։
Քաղաք | ||
---|---|---|
Սուրաթ | ||
सूरत | ||
Երկիր | Հնդկաստան | |
Երկրամաս | Գուջարաթ | |
Համայնք | Գուջարաթ, Բոմբեյ և Բոմբեյի նախագահություն | |
Ներքին բաժանում | 7 շրջան | |
Քաղաքապետ-կոնսուլ | Նիրանջան Զանզմերա | |
Մակերես | 326.515 քառ. կմ կմ² | |
ԲԾՄ | 13±1 մետր | |
Կլիմայի տեսակ | արևադարձային ծովային | |
Պաշտոնական լեզու | հնդկերեն | |
Բնակչություն | 4․462․000 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հնդիկներ | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | +91-61 | |
Փոստային ինդեքս | 395 0XX | |
Փոստային դասիչ | 394 XXX | |
Պաշտոնական կայք | suratmunicipal.gov.in | |
| ||
Սուրհաթը գտնվում է Արաբական ծովի ափին, Տապտիի գետաբերանում։ Ունի 4 462 հազար բնակիչ (2013)։ Բացարձակ մեծամասնությունը (87 տոկոս) դավանում է հինդուիզմ։ Այն նավահանգիստ է և երկաթուղային հանգույց, արհեստագործության կենտրոն։
Քաղաքում կան տեքստիլ, սննդի, թղթի արդյունաբերության ձեռնարկություններ։
1613-ին Սուրաթում հիմնադրվել է Հնդկաստանում անգլիական առևտրական առաջին գաղութային առևտրավանը։
Հայերը Սուրաթում
16-17-րդ դարերի հայկական տապանաքարերը վկայում են Հնդկաստանի Սուրաթ քաղաքում հայկական համայնքի ներկայության մասին։ Այս հուշարձանները քաղաքի պատմության կարևոր մասն են, որոնք պատկերացում են տալիս այնտեղ ապրած հայերի կյանքի մասին։ Գերեզմանաքարերը պատված են բարդ ձևավորումներով և արձանագրություններով, և դրանցից շատերը լավ պահպանված են մինչ օրս։ Դրանք հայ ժողովրդի սովորույթների և ավանդույթների մասին պատմական վկայություն են, որոնց դերը մեծ է Սուրաթի անցյալի պատմության մեջ։
Պատմաբանները կարծում են, որ հայերը սկսել են բնակություն հաստատել Սուրաթում դեռևս 14-րդ դարում, երբ քաղաքը կառավարվում էր Դելիի սուլթանության կողմից նշանակված կառավարիչների կողմից։ 1895 թվականին Կալկաթայում բնակվող հայ գրող, պատմաբան և մանկավարժ Մեսրովբ Յակոբ Սեթը գրում է.
«Սուրաթում հայերը երկու եկեղեցի են հիմնել՝ մեկը քաղաքում, որը դեռևս պահպանվել է, բայց այժմ չի գործում, իսկ մյուսը՝ ավերակների մեջ, նրանց գերեզմանատանը……»:
Այնուամենայնիվ, 16-րդ դարում էր, որ քաղաքում սկսեց ի հայտ գալ առևտրով զբաղվող և մշակութային ակտիվ կյանքով ապրող նշանակալից հայկական համայնք։ Քաղաքում պահպանվել են հայկական բնակավայրի հետքեր, որոնք վերաբերում են հենց այս ժամանակին։ Սուրաթի հայկական գերեզմանատանը, որը հարում է վաղ բրիտանացիների և հոլանդացիների գերեզմանոցներին, որտեղ մոտավորապես 200 տապանաքարեր տեղադրված են գլխավոր մատուռից դուրս, կա մի հայ տիկնոջ տապանաքար, ով մահացել է այնտեղ մ.թ. 1579 թվականին։
Հայտնի է, որ Սուրաթի հայ վաճառականները զարդեր, թանկարժեք քարեր, բամբակ, մետաքս և այլ ապրանքներ էին վաճառում Բասրայից և Բանդար Աբբասից հայերին պատկանող առևտրական նավերին, որոնք դրանք արտահանում էին Եգիպտոս, Թուրքիա, Վենետիկ և Լեգորն։ Ի տարբերություն Արևմտյան Ասիայի այլ երկրների, ովքեր Հնդկաստան էին եկել առանց ընտանիքների, օրինակ՝ արաբների, հայերը տեղափոխվել են իրենց կանանց և երեխաների հետ[1]։
1688-ին անգլիական Արևելահնդկական ընկերությունը առևտրատնտեսական պայմանագիր է կնքել Սուրաթի հայության ներկայացուցիչ Խոջա Փանոս Քալանթարի հետ։ 17-րդ դարում Սուրաթի հայ համայնքն ունեցել է երկու եկեղեցի[2]։
Հնդկաստանում հայերի գործարար ճարտարությունը բարձր են գնահատել անգլիացիները, ովքեր նրանց հետ շփվել են 17-րդ դարում։ Բրիտանացիները փորձեցին շահել հաջողակ հնդկահայերի վստահությունն ու համագործակցությունը, որպեսզի ապահովեն նրանց միջնորդությունը Հնդկաստանում Մեծ Մողոլի արքունիքում առևտրական արտոնությունների համար[3]։
Պատկերասրահ
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.