Հայկական և հունական եկեղեցի Ձիթենյաց լեռան ստորոտին From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզման, քրիստոնեական սրբություն Սուրբ Երկրում, Սուրբ Ավանդության համաձայն՝ առաքյալներն այստեղ թաղել են Մարիամ Աստվածածնին։ Գտնվում է Գեթսեմանի այգում՝ Աստվածածնի վերափոխման քարանձավային տաճարում՝ Ձիթենյաց լեռան ստորոտում՝ Կեդրոն հովտում՝ Երուսաղեմում (Արևելյան Երուսաղեմ)։ Տաճարը պատկանում է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն և հայկական եկեղեցուն։ Ասորական ուղղափառ եկեղեցին և Ղպտի ուղղափառ եկեղեցին թույլտվություն ունեն այստեղ պատարագներ անցկացնելու[1]։
Տեսակ | եկեղեցի և ուղղափառ տաճար |
---|---|
Երկիր | Իսրայելի գրաված տարածքներ |
Տեղագրություն | Երուսաղեմ |
Շինանյութ | ապար |
Անվանված է | Մարիամ Աստվածածին |
Քանդվել է | 1187 |
Եկեղեցական ավանդույթի համաձայն՝ Աստվածածինը վախճանվել է Երուսաղեմում՝ Սիոն լեռան վրա։ Առաքյալները նրան թաղել են Գեթսեմանում, որտեղ գտնվում էր նրա ծնողների՝ Հովակիմի և Աննայի, նաև Սուրբ Հովսեփի գերեզմանները[2]։ «Սուրբ Աստվածածնի վերափոխման պատմությունը» ապոկրիֆը (գրված է ոչ վաղ, քան 4-րդ դարում) հաղորդում է, որ Աստվածածնին առաքյալները թաղել են «Գեթսեմանում՝ նոր գերեզմանոցում»[3]։ Թաղմանը մասնակցած Թովմաս առաքյալը երեք օրից եկել է Գեթսեման և խնդրել բացել գերեզմանը, որպեսզի հրաժեշտ տա Մարիամին։ Բացված դագաղը դատարկ էր։
Եկեղեցու մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 6-րդ դարով, երբ Աստվածածնի գերեզմանի վրա Մորիկ կայսրը կառուցել է կլոր եկեղեցի։ Տաճարը 614 թվականին ավերել են պարսիկները։ Ապա եկեղեցին վերակառուցվել է և ունեցել երկու մակարդակ[4]։
6-րդ դարում Վեցերորդ տիեզերական ժողովի որոշմամբ Աստվածածնի գերեզմանը փակվել է․ ըստ ավանդույթի՝ այնտեղ հայտնաբերվել է գոտի և թաղման ծածկոց[5]։
Ապա եկեղեցին կրկին ավերվել է (հավանաբար Ալ Հաքիմի օրոք՝ 1009 թվականին), սակայն Աստվածածնի գերեզմանը մնացել է անվնաս[1]։ 1130 թվականին խաչակիրները վերականգնել են կրկին երկու հարկով և դարձրել բենեդիկտյան մենաստանի տաճար՝ անվանելով այն «Մարիամ Իոսաֆատի Սուրբ Մարիամ Աստվածածնի վանք»։ Վանական համալիրն ուներ վաղ գոթական սյուներ, կարմրականաչ որմնանկար և երեք պաշտպանիչ աշտարակ։ Բալդուին II-ի դուստրը՝ արքայադուստր Մելիսենդան, 1161 թվականին թաղվել է ներքին եկեղեցում[4]։
Եկեղեցին ավերել են Սալահ ադ-Դինի զինվորները, երբ 1187 թվականին գրավել էին Երուսաղեմը, սակայն ներքին մակարդակը և գերեզմանը պահպանվել են, քանի որ մուսուլմանները Մարիամին համարում են մարգարե Իսայու մայրը[1]։
1363-1757 թվականներին եկեղեցին պատկանել է ֆրանցիսկյաններին[6]։ Ապա թուրքերը տաճարը տվել են Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն և Հայկական եկեղեցուն։ Ասորական ուղղափառ եկեղեցին և Ղպտի ուղղափառ եկեղեցին միայն թույտվություն են ստացել պատարագ մատուցելու[1]։
Տաճարը գտնվում է գետնի տակ, մուտքը հարավից է։ Մուտքից ներքև է տանում 48 աստիճանանոց սանդուղքը։ Ստորգետնյա եկեղեցին ունի խաչի տեսք և նրանում գտնվում է մարմարե փոքրիկ ժամատուն (2 x 2 մ-ից մի քիչ ավելի մեծ)՝ Աստվածածնի գերեզմանով։ Ժամատունն ունի երկու մուտք՝ արևմուտքից և հյուսիսից։ Սովորաբար մտնում են արևմտյան մուտքով և դուրս գալիս՝ հյուսիսայինով[1]։ Աստվածամոր երուսաղեմյան սրբապատկերը տեղադրված է վարդագույն մարմարից տապանակի մեջ[7]։ Նրանից աջ՝ պատի մոտ, գտնվում է ուղղափառ զոհասեղանը։ Ժամատան հարավային կողմից, հնարավոր է 17-րդ դարի սկզբին՝ թուրքական տիրապետության ժամանակաշրջանում, կառուցվել է միհրաբ, քանի որ մուսուլմանները նույնպես հարգում են Կույս Մարիամին, և թուրքերը եկեղեցին օգտագործել են որպես մզկիթ[8]։
Տաճարի հիմնական զանգվածն ունի արևելքից արևմուտք 34 մ երկարություն և հյուսիսից հարավ՝ 6 մ լայնություն։ Տաճար տանող աստիճաններն ունեն մոտ 6,5 մ լայնություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.