From Wikipedia, the free encyclopedia
Ասորական ուղղափառ եկեղեցի (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܣܘܪܝܝܬܐ ܬܪܝܨܬ ܫܘܒܚܐ, իթո սուրյաիթո թրայսեթ շոբհո), որոշ աղբյուրներում կոչվում է նաև Հակոբիկյան եկեղեցի, արևելյան Անտիոքյան ուղղափառ եկեղեցի Լևանտում և Միջագետքում։ Պաշտոնապես ներկայացնում է Ասորոց միաբնակ եկեղեցու հավատացյալներին։ Մեկն է Արևելյան հնագույն 6 եկեղեցիներից։
Ասորական ուղղափառ եկեղեցի ܥܕܬܐ ܣܘܪܝܝܬܐ ܬܪܝܨܬ ܫܘܒܚܐ | |
---|---|
Տեսակ | քրիստոնեության ուղղություն և պատրիարքություն |
Այժմյան առաջնորդ | Իգնատիոս Եփրեմ Բ |
Կենտրոն | Դամասկոս |
Առաջնորդի նստավայր | Սուրբ Գևորգ Մայր Տաճար |
Ինքնավար եկեղեցիներ կանոնական կախվածության մեջ | Syriac Orthodox Archdiocese of Baghdad?, Malankara Jacobite Syrian Orthodox Church?, Malankara Archdiocese of the Syrian Orthodox Church in North America?, Malankara Syriac Knanaya Archdiocese?, Syriac Orthodox Patriarchal Vicariate of Jerusalem and the Holy Land? և Evangelistic Association Of the East? |
Մայր եկեղեցի | Արևելյան ուղղափառ եկեղեցիներ |
Ժամերգության լեզու | Արամեերենի Ասորական բարբառ |
Տոմար | Հուլյան օրացույց |
Թեմերի թիվ | 33 |
Մասնակից է | Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ և Federal Council of Churches? |
Կայք | Պաշտոնական կայքէջը |
Syriac Orthodox Church Վիքիպահեստում |
Առաջացել է 560—570-ական թվականներին, երբ Ասորոց միաբնակ եկեղեցին ներքին երկպառակությունների հետևանքով երկփեղկվել է։ Առաջին մասը, Անտիոքի Պողոս պատրիարքի անունով, կոչվել է Պողոսյան եկեղեցի, երկրորդը՝ Եդեսիայի եպիսկոպոս Հակոբ Բարադեոսի (490—578) անունով՝ Հակոբիկյան եկեղեցի։ Առաջինի հետևորդները, եկեղեցու միասնությունը վերականգնելու նպատակով, կողմ էին քաղկեդոնականությանը որոշ զիջումներ անելու, իսկ հակոբիկյաններն անզիջում դիրք էին բռնել։ Ասորական ողղափառ եկեղեցին ունեցել է իր ինքնուրույն պատրիարքը, որի նստավայրը սկզբնական շրջանում Անտիոքն էր։ Հետագայում, թեպետ նստավայրը հաճախ է փոխվել, բայց եկեղեցու գլուխը շարունակվել է կոչվել Անտիոքի պատրիարք։ Ասորական ուղղափառ եկեղեցին մշտական բարեկամական հարաբերություններ է պահպանել Հայոց եկեղեցու հետ։ Այժմ՝ Ասորական ուղղափառ եկեղեցի ներկայացնում է Ասորոց միաբնակ հավատացյալներին։
Հակոբիկյան եկեղեցի անվանումը կտրականապես մերժվում է Ասորական ուղղափառ եկեղեցու կողմից։
1959 թվականից, եկեղեցու աթոռը գտնվում է Դամասկոս քաղաքի Սուրբ Գևորգ մայր տաճարում։ Եկեղեցու ղեկավարը կրում է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների Պատրիարքի տիտղոսը։ Ներկայիս ղեկավարը Իգնատիոս Եփրեմ Բ Պատրիարքն է։ Ասորական ուղղափառ եկեղեցու հավատացյալների թիվը հասնում է 5,500,000-ի։ Նրանք հիմնականում բնակվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Իսրայելում, Թուրքիայի հարավ-արևելքում և Իրանում։
Ասորական ուղղափառ եկեղեցին այժմ ունի հետևյալ 33 թեմերն ու պատրիարքական փոխանորդությունները.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 70)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասորական ուղղափառ եկեղեցի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.