Սուրբ Հովսեփ
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հովսեփ (եբրայերեն՝ יוסף, հունարեն՝ Ἰωσήφ), (մ. թ. ա. 30[1], Նազարեթ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն - ոչ վաղ քան 12 և ոչ ուշ քան 29, Նազարեթ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն), Մարիամ Աստվածածնի ամուսինը՝ ըստ Նոր Կտակարանի։
Սուրբ Հովսեփ | |
---|---|
![]() Սուրբ Հովսեփը նորածին Հիսուսի հետ, Գվիդո Ռենի, 1635 թ. | |
Ծնունդ | մ. թ. ա. 30[1] |
Ծննդավայր | Նազարեթ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն |
Վախճան | ոչ վաղ քան 12 և ոչ ուշ քան 29 |
Վախճան վայր | Նազարեթ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն |
Եկեղեցի | բոլոր քրիստոնեական եկեղեցիներ |
Սրբացված կարգ | canonized saint? |
Հիշատակության օր | Մարտի 19[2] և Q123467193? |
Աշխատանք | աշխատանքային, արհեստավոր, ատաղձագործ և tektōn |
Ազգություն | հրեա |
Հայր | Heli?[3] և Jacob?[4] |
Ամուսին | Մարիամ Աստվածածին |
Զավակներ | Հիսուս, Հակոբոս, Simon, brother of Jesus?, Jude?, Joses?, Joseph Barsabbas? և Հիսուս |
Կենսագրություն
Հովսեփը, ըստ ավետարանիչների վկայության, ուղիղ գծով սերում է Դավիթ արքայի տոհմից։ Ապրել է աղքատության մեջ Նազարեթ քաղաքում և զբաղվել է ատաղծագործությամբ։

Հովսեփը նշանադրված էր Կույս Մարիամի հետ։ Ըստ Մատթեոսի ավետարանի, Աստվածածնի ավետումից հետո որոշ ժամանակ անց նրան երազում երևում է Գաբրիել Հրեշտակապետը։ Քանի որ Հովսեփն ուզում էր «լուռ լքել Նրան» Գաբրիելը հանգստացնում է՝ ասելով. «Մի՛ վախեցիր ընդունել Մարիամին, քո կնոջը, քանի որ նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է։ Նա կծնի Որդուն, որին կկոչես Հիսուս, որովհետև Նա կփրկի մարդկությանը իրենց մեղքերի համար»։ Դրանից հետո ըստ մարգարեության «Հովսեփն ընդունեց Մարիամին և վերջապես նա ծնեց առաջնեկին, որին կոչեցին Հիսուս»։
Նրա կյանքի մասին, բացի Հիսուս Քրիստոսի ծնունդի անցքերի, թերևս շատ քիչ է հայտնի։
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Հովսեփն ամուսնացած է եղել երկու անգամ։ Մարիամը, ըստ աղբյուրների, նրա երկրորդ կինն էր և առաջին ամուսնությունից նա ուներ 6 երեխաներ՝ չորս որդի և երկու աղջիկ։
Հովսեփը մահացավ շուրջ հարյուր տարեկան հասակում, ըստ երևույթին նրա ու տասներկուամյա մանուկ Հիսուսի Երուսաղեմ գնալուց հետո, քանի որ դրանից հետո նա չի հիշատակվել։
Հիսուսի տոհմաբանություն

Մաթեոսի ավետարանը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունով։ Փաստացիորեն այն հենց Հովսեփի տոհմաբանությունն է՝ «Մարիամի ամուսնու, որից ծնվեց Հիսուս Քրիստոսը»։ Ղուկասի ավետարանուն կրկին կա հիշատակում Հիսուսի ծագումնաբանության մասին. «Հիսուսը, որը սկսեց իր ծառայությունը երեսուն տարեկանից, Հովսեփի որդին էր...»: Որոշ տեղեկություններ տալիս են նաև Հուլիանոս Ուրացողը[5][6] և Հիերոնիմոսը[7]։
Սուրբ Հովսեփի հիշատակության օրեր
Կաթոլիկ եկեղեցում նշվում են երկու տոներ Հովսեփի պատվին[8].
- մարտի 19 - Սուրբ Հովսեփի հիշատակության օր, երբ նշվում է Սուրբ ընտանիքի տոնը
- մայիսի 1 - Հովսեփը որպես բոլոր չարչարվողների հովանավոր
Հռոմի պապ Պիոս XII-ը վերջին տոնը հաստատել է 1955 թվականին և նրա հրամանոք Հովսեփը համարվել է խորհրդանիշ համբերության, աշխատասիրության և տոկունության։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.