Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ատաղձագործ, մասնագիտություն, ամենահին արհեստներից մեկը, որը կապված է չվերամշակված փայտանյութից դետալների, կառուցվածքների և շինանյութի ստացման հետ։
Ատաղձագործի մասնագիտությունը շինարարական մասնագիտություններից է։ Ժամանակակից արդյունաբերական հասարակությունում ատաղձագործն արտադրանք չի պատրաստում, այլ օգտվում է արդյունաբերական արտադրանքից։ Պատուհանները, դռները և այլ պատրաստի արդյունաբերական արտադրանքն առաքվում է շինարարական հրապարակ, նեղ մասնագիտացված ձեռնարկություններից։ Դեռ նախորդ դարում այդ ամենը Ռուսաստանում չկար և շատ արտադրանքներ պատրաստվում էին ատաղձագործների ձեռքերով։ Ներկայումս ատաղձագործները, կախված կարգից (Ռուսաստանում, 2-րդից մինչև 7-րդ կարգ), կատարում են հետևյալ աշխատանքները, դռների, պատուհանների, դռների փականների, պատուհանների օժանդակ նյութերի, կահույքի և այլ փայտյա կառուցվածքների տեղադրում և նորոգում (օրինակ պահեստային տակդիրներ, փայտակաղապարներ), շենքերի տանիքապատում և փայտանյութի այլ մշակում։ Օրինակ, 7-րդ կարգի ատաղձագործի համար ռուսական Միասնական տարիֆա-որակավորման տեղեկատուում (ՄՏՈՏ ՌԴ) նշված է[1]`
Ատաղձագործի գործիքներից են` կացինը, ուրագը, ուղղալարը, երկկոթ քերիչը, 3-ից 10 մետրանոց չափերիզը, մուրճը, սղոցը, ապակեհատիչը, մեխահանը, անկյունակը, հարթացույցը, պտուտակահանների և վեցանկյունների հավաքածուն, հարթաչափը, գայլիկոնը, շաղափիչը, էլեկտրոպտուտակահանը, փորագրիչ դանակը, էլեկտրական նրբասղոցը, դուրը, ռանդան։
Ատաղձագործը ստիպված է պահպանել մատները մուրճի հարվածներից, աչքերը փայտի փոշուց և այլն։ Ռուսաստանում կանանց արգելված է շինարարական, մոնտաժային և նորոգման աշխատանքներում ատաղձագործ աշխատել[2]։
Մեջքի ցավեր, որպես կանոն դա օստեոխոնդրոզն է։ Ձեռքի մատների փայտացում։ Այստեղ հնարավոր է տարբեր պատճառներ, ողնաշարի վզի և կրծքավանդակի և արմունկային հոդի հատվածների ճզմում։ Հիվանդության մեխանիկան, ներվը տեղակայված է մղանցքում, ճզմման ժամանակ տեղի է ունենում ներվը ծածկող թաղանթի բարակեցում և հպում մղանցքի պատին։
«Ատաղձագործ» - «տեկտոն» (հուն. τεκτον, բառացի «շինարար»), բառի սխալ թարգմանությունն է, քանի որ Ռուսաստանում տները կառուցվում էին ոչ թե չթրծած աղյուսից, այլ գերաններով։ Եվրոպական թարգմանություններում այդ նույն բառը թարգմանվում էր ոչ թե «ատաղձագործ», այլ մասոն (բառացի որմնադիր-քարտաշ), քանի որ Եվրոպայում տները կառուցում էին քարից (ոչ թե գերանից)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.