Սուրամ

From Wikipedia, the free encyclopedia

Սուրամmap

Սուրամ (վրաց.՝ სურამი), քաղաքատիպ ավան Վրաստանի Խաշուրի շրջանում։ Գտնվում է Սուրամի լեռնաշղթայի հարավային լանջին։ Երկաթուղագծով միացած է Խաշուրի կայարանին։ Կան ապակե տարաների, գինու և պահածոների գործարաններ։ Արդյունահանվում է քվարց։ Ունի թանգարան, 3 առողջարան։ Այստեղ կանգուն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին (XIX դար)։ Այն ունի գմբեթավոր բազիլիկի հորինվածք։ Պատերի ստորին մասը շարված է սրբատաշ քարից, իսկ վերին մասը և գմբեթը՝ աղյուսից։ Գմբեթի 12-նիստանի սլացիկ թմբուկի յուրաքանչյուր նիստում կա կամարակապ լուսամուտ։ Արտաքին ճակատների հարդարանքի հիմնական տարրը աղյուսի ձևավոր շարվածքն է։ Եկեղեցու արևմուտքում եռահարկ զանգակատունն է, որի առաջին հարկը զանգվածեղ պատերով աշտարակ է, իսկ երկրորդ հարկը ունի կամարակապ մեծ բացվածքներ և ավարտվում է ութսյուն ռոտոնդայով։ Եկեղեցու ինտերիերը ծածկված է որմնանկարներով։

Thumb
Սուրամի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIX դար) հարավ-արևմուտքից
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.