From Wikipedia, the free encyclopedia
Սուլեյման Սանի Ախունդով (հոկտեմբերի 3, 1875[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - մարտի 29, 1939[2][1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ադրբեջանցի գրող, ադրբեջանական սովետական թատերագրության հիմնադիր։
Սուլեյման Ախունդով ադրբ.՝ Süleyman Sani Axundov | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1875[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | մարտի 29, 1939[2][1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, լրագրող, բանաստեղծ, մանկագիր և մանկավարժ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան և Անդրկովկասյան ուսուցչական սեմինարիա |
Ժանրեր | դրամա և կատակերգություն |
Պարգևներ | |
Suleyman Sani Akhundov Վիքիպահեստում |
Ծնվել է սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3)-ին, Շուշիում։ Առաջին պիեսում («Շահամոլը», 1899 թ.) ծաղրել է ունևորների ժլատությունը։ Գրել է պատմվածքներ («Ազատության աստղը», 1905 թ., «Փիր», 1905 թ. և այլն), կազմել դասագրքեր։
Ախունդովի թատերագրությունը կատարելության է հասել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո («Բազեի բույնը», 1921 թ., «Խավարից դեպի լույս», 1921 թ. և այլն)։ Ժողովուրդների բարեկամության թեմայով գրած ստեղծագործություններից հայտնի են «Սատանա» (1922 թ.) պիեսը և «Ֆաթման ու Արշակը» պատմվածքը, որտեղ նկարագրել է Շուշվա արյունոտ դեպքերը (1920 թ.), հայ և ադրբեջանցի գյուղացիներ Գասպարի ու Կասումի ընտանիքների մտերմությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.