From Wikipedia, the free encyclopedia
Սովետական տնտեսություն, սովխոզ (ռուս.՝ Советское хозяйство), խոշոր մեքենայացված բարձրապրանքային գյուղատնտեսական սոցիալիստական պետական ձեռնարկություն ՍՍՀՄ-ում։ Հիմնվում է հողի և մյուս արտադրամիջոցների պետական (համաժողովրդական) սոցիալիստական սեփականության և կոլեկտիվ աշխատանքի վրա։ Կուտնաեսաթյունների հետ գյուղատնտեսության մեջ արտադրողական ուժերի զարգացման հասարակական ձևն է սոցիալիզմի պայմաններում։ Սովետական տնտեսությունը աշխատում է տնտեսությունը հաշվարկով, իր գործունեությունը կարգավորում «Պետական սոցիալիստական արտադրական ձեռնարկության մասին» կանոնադրությամբ։
Ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իրավաբանական անձ է։ ԽՍՀՄ-ում Սովետական տնտեսություն սկսեցին կազմակերպել «Հողի մասին դեկրետի» [(1917-ի հոկտեմբեր 27-ին (նոյեմբեր 9-ին)] հրապարակումից հետո, որպես պետական գյուղատնտեսական մասնագիտացված տնտեսություններ, որոնք հետագայում կարևոր դեր կատարեցին երկրում համատարած կոլեկտիվացման նախապատրաստման գործում։ Սովետական տնտեսությունները պետք է ամրապնդեին պետության պարենային բազան, ինչպես նաև օրինակ ծառայեին գյուղացիությանը ժամանակակից խոշոր հասարակական սոցիալիստական տնտեսություն վարելու համար, ցույց տային օգնություն մեքենա տեխնիկական սպասարկման, սորտային սերմնացումով, տոհմային անասուններով ապահովման միջոցով՝ նպաստելով գյուղացիների միավորմանը խոշոր կոլեկտիվ տընտեսություններում։ Այդ օգնությունը հատկապես դրսևորվեց ՄՏԿ-ների (մեքենատրակտորային կայանների) կազմակերպման ու հետագա զարգացման ընթացքում։
Սովետական տնտեսություն մասնագիտական ուղղությունը որոշվում է տվյալ շրջանի բնատնտեսական պայմաններով, բնութագրվում հանրային տնտեսության համախառն ու ապրանքային արտադրանքի կառուցվածքով, մասնավորապես այն ճյուղով (1, երբեմն՝2 կամ 3), որն առավել բարձր տեսակարար կշիռ ունի տնտեսության ապրանքային արտադրանքի ծավալի մեջ։ ՍՄԿԿ Կենտկոմի 1954-ի փետրվար-մարտյան պլենումի որոշման համաձայն Ղազախստանի, Սիբիրի, Պովոլժիեի, Ուրալի խոպան հողերի վրա 1954—1955-ին կազմակերպվեց 425 խոշոր Սովետական տնտեսություն․։ 1954—1960-ին 42 միլիոն հա խոպան հողեր դրվեցին տնտեսության շրջանառության մեջ, որոնք տալիս են երկրում արտադրվող հացահատիկի 30—35%֊ը։ 60-ական թթ․ խոշոր մասնագիտացված Սովետական տնտեսություն են ստեղծվել քաղաքների, արտադրամասերի կենտրոնների շուրջը։ 1983-ին ՍՍՀՄ-ում կային 22,5 հազար Սովետական տնտեսություններ, որոնք ունեն 363 հազար հա գյուղատնտեսական քանդակներ կամ ՍՍՀՄ գյուղատնտեսական հանդակների 61,3%-ը։ Դրանք արտադրել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի 36,7%֊ը։ Կան հացահատիկային, ճակնդեղագործական, բամբակագործական, հատուկ կուլտուրաների (եթերայուղատու, ծխախոտագործական, թեյագործական), պտղախաղողագործական, բանջարաբուծական, կաթնային, կաթնամսային Սովետական տնտեսություն և այլն։
Սովետական տնտեսություններն աշխատում են վերադաս պետությունների մարմինների առաջադրանքով, կենտրոնացված կարգով սահմանվում է գյուղատնտեսական արտադրանքի մթերումների պլանը, կապիտալ ներդրումների ծավալը, հիմնական ֆոնդերի գործարկումը, աշխատավարձի ֆոնդը և այլն։ Մթերումների առաջադրանքից ելնելով՝ Սովետական տնտեսությունները իրենք ՍՍՏ սովետական տնտեսությունների զարգացման հիմնական ցուցանիշները 1970 1975 1983 Սովետական տնտեսությունների թիվը 261 358 491 Սովետական տնտեսություններում աշխատողների միջին տարեկան թիվը (հազար մարդ) 84,0 108,3 135,7 Գյուղատնտեսության համախառն արտադրանքը (1973-ի համադրելի գներով), միլիոն ռ 156,8 238,8 341,6 Ցանքատարածությունները, հազար հա, 152,1 201,4 267,7 այդ թվում՝ հացահատիկային բույսեր 58,2 75,9 80,0 տեխնիկական բույսեր 3,0 4,6 4,3 կարտոֆիլ և բանջարաբոստանային բույսեր 8,8 11,2 11,7 կերային բույսեր 82,1 109,7 171,7 Գյուղատնտ․ կենդանիների գլխաքանակը (հզ․, տարեվեր¬ ջին) խոշոր եղջերավոր անասուններ 194,4 262,8 358,6 այդ թվում՝ կովեր 63,6 86,2 118,6 խոզեր 32,0 53,0 127,8 ոչխարներ և այծեր 510,0 757,7 857,2 այդ թվում՝ ոչխարներ 502,3 751,0 853,4 Տրակտորների թիվը (տարեվերջին), հատ 4301 6016 7664 ՝Հացահատիկահավաք կոմբայնների թիվը (տարեվերջին), 607 706 783 հատ են պլանավորում արտադրության ծավալը, ցանքատարածությունների կաոուցվածքը են։ Սովետական տնտեսությունների արտադրությունը ղեկավարում, պլանավորում և ֆինանսավորում է (կապիտալ ներդրումների, նյութատեխ․ մատակարարման, վարձատրության ու սոցիալ․ ապահովության գծով են) պետությունը։
Պետությունը տնօրինում, կենտրոնացնում և վերաբաշխում է բոլոր Սովետական տնտեսությունների եկամուտները՝ դրանց զարգացման համար մոտավորապես հավասար պայմաններ ապահովելու նպատակով։ ՍՄԿԿ Կենտկոմի 1965-ի Մարտյան պլենումի որոշումները նոր, ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեցին հանրային գյուղատնտեսության զարգացման համար։ Գյուղատնտեսական արտադրանքի պետ․ կենտրոնացված մթերումների հնգամյա կայուն, անփոփոխ պլանային առաջադրանքների սահմանումը, արտապլանային վաճառքի համար խրախուսական մթերագների կիրառումը և տնտեսության խթանման համակարգի դերի ուժեղացումը բարձրացրին Սովետական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը։ ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ կառավարության 1967-ի որոշման համաձայն սկսվեց Սովետական տնտեսությունների։ Փոխադրումը լրիվ տնտհաշ վարկի։ Այդ նպատակով կարգավորվեցին արտադրանքի մթերումները և մթերման գները, ընդարձակվեց վարկավորման համակարգը։
Սովետական տնտեսություն սեկտորի վերարտադրությունն ապահովվում է սեփական միջոցների, պետության բյուջեից անվերադարձ ֆինանսավորման և փոխառու միջոցների (բանկային վարկերի) հաշվին։ Սովետական տնտեսություն լրիվ տնտհաշվարկի կիրառումը պահան¬ ջում է տնտ․ լծակների (գին, վարկ, շահույթ են) համակողմանի օգտագործում։ Սովետական տնտեսությունները կառավարվում են միանձնյա ղեկավարության սկզբունքով։ Ղեկավարում է դիրեկտորը, որին նշանակում է վերադաս կազմակերպությունը։ Սովետական տնտեսություն մեծ մասի կառավարումն ունի եռաստիճան կառուցվածք (դիրեկտոր-բաժանմունքի վարիչ-բրիգադիր)։
Սովետական տնտեսությունների տնտեսության գործունեությունը կառավարում են գյուղատնտեսական մինիստրությունները և համապատասխան գերատեսչությունները (տրեստ, արտադրական միավորում, շրջգործկոմ են)։ Սովետական տնտեսություններն իրավունք ունեն ուղղակի երկարաժամկետ տնտեսության կապեր զարգացնել արդ․ և առեւտրի կազմակերպությունների հետ՝ իրենց արտադրանքի իրացման նպատակով, միջտնտեսային կոոպերացման մեջ մտնել կոլտնտեսությունների հետ, այլ տնտեսություններին վաճառել մեքենաների, սարքավորումների, սերմացուի, կերի և այլ արտադրանքի ավելցուկը։ Բոլոր Սովետական տնտեսություններում ստեղծվում են տնտեսական խթանման ֆոնդեր։ ՀԽՍՀ-ում 1920-ական թթ․ կազմակերպվել էին մոտ տասը պետական գյուղատնտեսական ձեռնարկություններ՝ էջմիածնի շրջանում JSP 3 և Թաիրովի անվան այգեգործական տնտեսությունները (1921), Կալինինոյի շրջանի «Լոռի* տոհմային անասնաբուծական (1924), Հոկտեմբերյանի շրջանի «Լենուղի» և Մայիսյանի անվան այգեգործական, Թալինի շրջանի «Ալագյագի» ոչխարաբուծական Սովետական տնտեսությունները։ 1950—1960-ական թթ․ Սովետական տնտեսությունները մեծ դեր կատարեցին Արարատյան դաշտի, նախալեռնային և լեռնային շրջանների տասնյակ հազարավոր հա նոր հողերի իրացման գործում։ 1983-ին ՀՍՍՀ-ում կար 499 Սովետական տնտեսություն, որից 277 կաթնամսային, 87 խաղող-պտղաբուծական, 47 բանջարաբուծական, 33 ոչխարաբուծական, 18 թռչնաբուծական, 6 խոզաբուծական, 2 հացահատիկային, 19 խառը։ Սովետական տնտեսությունները կազմում են գյուղատնտեսական ձեռնարկությունների շուրջ 57%-ը (ՍՍՀՄ-ում՝ 45,1%), զբաղեցնում են ՀՄՄՀ գյուղատնտեսական հանդակների 67% ֊ը և տալիս գյուղատնտեսության համախառն արտադրանքի 40%-ը։
Հանրապետության լեռնային շրջաններում ստեղծվում են Սովետական տնտեսություններ, որոնք ունեն անասնապահական ուղղություն։ Եթե մինչե 1965-ը գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ բուսաբուծության և անասնապահության արտադրանքի հարաբերակցությունը հավասար էր, ապա 1980-ին անասնապահությունը գերակշռում է։ Սովետական տնտեսություններից բացի կան նաեւ սոցիալիստական գյուղատնտեսական պետական ձեռնարկության մի քանի այլ տեսակներ՝ անասնաբուծական, թռչնաբուծական, մատղաշի բտման են համալիրներ, պտղատնկարանային և ջերմոցային տնտեսություններ, սովխոզ-տեխնիկումներ, սովխոզ-գործարաններ են, որոնք նույնպես հիմնված են պետության սեփականության վրա։ Սովխոզ-տ և խ նիկումներում պատրաստվում են երիտասարդ մասնագետներ, կազմակերպվում է գյուղատնտեսական արտադրությունը՝ միասնական ղեկավարությամբ։ 1984-ին ՀՍՍՀ-ում կար 8 սովխոզ տեխնիկում։ Սովխոզ-գործարանում միեւնույն տնտեսության մեջ (միասնական ղեկավարությամբ) կազմակերպվում են գյուղատնտեսական արտադրու¬ թյունը և դրա արտադրանքի արտադրական վերամշակումը, գյուղատնտեսական և արդ․ արտադրամասեր։ Սա ունի մի շարք տնտեսական առավելություններ (Սովետական տնտեսության նկատմամբ)՝ բարձր է արտադրության մակարդակը, ցածր՝ ինքնարժեքը։ Սովխոզ-գործարանը ագրոարդ․ ինտեգրացման սկզբնական ձեւն է սոցիալիզմի պայմաններում։ ՀՍՍՀ-ում 1982-ին կար 8 սովխոզ-գործարան, որից 5-ը՝ խաղողագինեգործական (Արարատի Թալինի, Հոկտեմբերյանի, Նոյեմբերյանի շրջաններում)։
Կան նաեւ մասնագիտական այլ ուղղության սովխոզ-գործարաններ՝ եթերայուղային, պահածոներն են։ ՀՍՍՀ-ում հեռանկարային են խաղողագործական և պտղաբանջարապահածոների համալիրները։ Եվրոպայի սոցիալիստական երկրներում պետության գյուղատնտեսության ձեռնարկություններ ստեղծվեցին II համաշխարհային պատերազմից հետո՝ հողային ռեֆորմների իրագործման, նախկին կալվածատիրական հողերի ազգայնացման հիման վրա։ Պետության տնտեսությունները էական դեր կատարեցին այդ երկրներում գյուղացիության արտադրության կոոպերացման ըն¬ թացքում։ Մինչե 60-ական թթ․ կեսը սոցիալիստական երկրների մեծ մասում պետության տնտեսությունները զարգանում էին որպես նեղ մասնագիտացված ձեռնարկություններ (հիմնականում սերմացուի, տնկանյութի, տոհմային անասունների աճեցման գծով)։ Հետագայում դրանցից շատերն ընդունեցին ընդհանուր արտադրական բնույթ՝ մասնագիտանալով բուսաբուծական և անասնապահական մթերքների ար¬ տադրության մեջ։ Պետ․ տնտեսությունների զգալի մասը տեղաբաշխված է մերձ¬քաղաքային գոտիներում։ Տարբեր երկրներում դրանց տեսակարար կշիռը գյուղատնտեսական հողատարածությունների և արտադրանքի թողարկման ծավալում զգալիորեն տատանվում է․ ԳԴՀ-ում կազմում է գյուղատնտեսական հողերի շուրջ 10 Հունգարիայում՝ 15, Լեհաստանում՝ 20, Ռումինիայում և Չեխոսլովակիայում՝ 30%֊ից ավելի։ ԳԴՀ-ում և Բուլղարիայում բոլոր պետական երկրագործական տնտհսությունները մանում են ագրոարդյունաբերական համալիրների մեջ։ Լեհաստանում և Հարավսլավիայում շատ պետական տնտեսություններ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների հետ մտնում են ագրոարդյունաբերության խոշոր կոմբինատների մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.