Սիգուլդա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սիգուլդա (pronunciation ; գերմ.՝ Segewold, լեհ.՝ Zygwold, ռուս.՝ Сигулдаլատիշ․՝ Sigulda ), պատմական անվանումը՝ Զեգեվոլդ (գերմ.՝ Segewold), քաղաք Լատվիայի կենտրոնական մասում՝ Վիձեմե երկրամասում. նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, այդ երկրում զբոսաշրջության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընկած է մայրաքաղաք Ռիգայից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[3][4], Գաույա գետի ափերին, Գաույայի ազգային պարկի սահմաններում։ 2022 թվականի հունվարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14 539։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սիգուլդա | |||||
լատիշ․՝ Sigulda | |||||
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Համայնք | Սիգուլդայի շրջան | ||||
Հիմնադրված է | 1207 թ. | ||||
Մակերես | 22,15 կմ², 22,88 կմ² | ||||
Բնակչություն | ▲14 632 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Փոստային դասիչ | LV-2150[2] | ||||
Պաշտոնական կայք | sigulda.lv/public | ||||
| |||||
Բնակավայրի հիմնադրման տարեթիվ ընդունված է համարել 1207 թվականը՝ այն նույն տարին, երբ թրակիրների ուխտի (օրդենի) անդամներն այստեղ հիմնել են Զեգեվոլդ (Զիգվալդ — գերմ.՝ Siegwald «Հաղթանակի անտառ») ամրոցը (հենց այդ ամրոցի անվանումն էլ ընկած է քաղաքի անվան հիմքում)։ Քաղաքը հարուստ է պատմա-մշակութային հուշարձաններով՝ ամրոցներով, բերդերով։ 1895 թվականին Սիգուլդայում բացվել է հանրային գրադարանը, որը շարունակում է գործել նաև մեր օրերում։
Սիգուլդան Եվրոպական միության քույր քաղաքների ընկերակցության՝ Դուզելաժի անդամներից է և իր այդ կարգավիճակից ելնելով՝ 1991 թվականից կանոնավոր կերպով համատեղ կազմակերպում կամ մասնակցում է տոնավաճառների, փառատոների, այլ միջոցառումների։ 2019 թվականի դրությամբ այդ ընկերակցության անդամներ էին հետևյալ քաղաքները[5].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.